webmatyan.com » odnoklassniki

Ինտերնետի երեք դարաշրջանները
Նախաբան։

Սույն գրառման մեջ ես կփորձեմ վերլուծել և համեմատել Ինտերնետի զարգացումը երեք ինտերնետային գաղութներում (colony)`Անգլալեզու, Ռուսալեզու և Հայալեզու։ Մասշտաբներն իհարկե անհամեմատելի են, սակայն ընդհանրություններն, իմ կարծիքով, շատ ակնառու են։

Մինչդեռ գրառումը լուրջ վերլուծության փորձ է, այն կարող է առաջին հայացքից անհետաքրքիր թվալ, բայց դուք մինչև վերջ կարդացեք։

Մաս Ա․ Netscape-ի դարաշրջանը և Բովանդակությունը։

90-ականներին, երբ Ինտերնետի հրաշքը դեռ նոր էր արարվել, մարդիկ դեռ չէին իմանում կամ պատկերացնում, թե ինչ զարգացում այն կարող է ստանալ  ինչ հնարավորություններ ունի այն։ Միայն մի խումբ գիտնականներ ու պետական կառույցներ էին աշխատում դրա զարգացման ու հետազոտման ուղղությամբ, մինչդեռ մնացած մահկանացուները, ապշած Ինտերնետի հասանելությունից, սկսեցին բազմաթիվ էջեր ստեղծել, որտեղ կարելի էր գտնել զանազան թեմաներով նյութեր․ սկսած գեղարվեստական գրականությունից, մինչև քաղաքի բնակիչների հեռախոսահամարների ցանկը։ Այսպես սկսվեց Բովանդակության Դարը։ Ինտերնետն օրեցօր աճում էր ծավալային առումով։ Ամեն օր նոր էջ կամ կայք էր ստեղծվում, որն իր մեջ պարունակում էր հիմնականում տեքստ և նկարներ։ Արդյունքում, Ինտերնետում կարելի էր գտնել ամեն ինչ, ինչ ցանկանում ես։ Այս տենդենցը շարունակվեց ընդհուպ մինչև 90-ականների երկրորդ կեսը։ Ինտերնետը դարձավ բովանդակության հոմանիշը՝ լուրջ մարտահրավեր նետելով տպագիր մամուլին, գրքերին, նամակագրությանը։ Որպես այս ֆենոմենի տրամաբանական ածանցյալ, ի հայտ եկան Որոնողական համակարգերը (LYCOS, Yahoo!, MSN…), որոնց նպատակն էր ինչ որ կերպ համակարգել անսահման ինֆորմացիան։

Այս դարաշրջանին բնորոշ են  անճոռնի կայքերը, Times New Roman տառատեսակը, պարզագույն HTML-ը և անվճար պոռնոն։

Այս դարաշրջանի հուշարձանների թվին կարելի է դասել Netscape Navigator-ին, LYCOS-ին, AltaVista-ին, HotBot-ին, և իհարկե Yahoo!-ին։

Մաս Բ․ Yahoo!-ի կայսրության վերելքն ու համաշխարհային ճգնաժամը (էս մեկը չէ, սրա նախորդը)։ Կամ Ինտերնետի մոնետիզացիան։

Ինտերնետի տարածման և դրա աճի հետ մեկտեղ առաջացավ Ինտերնետի մոնետիզացիայի պահանջը, որը հետագայում վերաճեց մոլուցքի իսկ ամենավերջում բերեց պայթյունի։ Սակայն մինչև մոլուցքի սկսվելն ու պայթյունը, պետք է ուսումնասիրել առաջացած պահանջը և դրա հետևանքները։

Նորագույն պատմության մեջ հազվագյուտ են դեպքերը, երբ մարդիկ կամ ընկերությունները չեն փորձել ինչ-որ բանից եկամուտ ստանալ․ ավելի պրոֆեսիոնալ միջավանայրում այդ պրոցեսը կոչվում է կոմերցիալիզացիա։ Դրա պատճառներն ուսումնասիրելն անիմաստ է, ուստի անցնեմ հետևանքներին և պրոցեսին։ Ըստ էության, մարդիկ սկսեցին ձևեր որոնել, որոնցով կարելի կլիներ Ինտերնետի միջոցով դրամ վաստակել։ Դեռ մինչև Ինտերնետի ստեղծումը  արարումը, բովանդակության տերերը գովազդ էին տեղադրում իրենց պատկանող մեդիաներում (թերթեր, ամսագրեր, ռադիո․․․)։ Ինտերնետը ևս մի մեդիա էր, որն ավելի ու ավելի էր տարածում ստանում և ի տարբերություն թերթերի ու ամսագրերի, այն անվճար է, հետևաբար՝ ավելի հասանելի լայն զանգվածին։ Սակայն միայն դրանում չի Ինտերնետի առավելությունը․ այն հնարավորություն է տալիս դիպուկ թիրախավորման (targeting), ինչը հնարավոր չէր մինչ այդ գոյություն ունեցող ոչ մի մեդիայում։ Զգալով այս բացառիկ հնարավորությունը՝ գովազդատուները վազեցին դեպի Ինտերնետ։ Սկսվեց մոլուցքը։ Որոշ ժամանակ անցավ և մարդիկ հայտնաբերեցին էլ․ առևտուրը (e-commerce)՝ Ինտերնետի միջոցով ապրանքների և ծառայությունների վաճառքը։ Դրան նպաստեցին մի շարք հանգամանքներ․

Ինտերնետի լայն տարածումը

Օնլայն վճարումների հեշտացումը

Մուտքի ցածր բարիեռները

Առևտրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կտրուկ նվազումը=>մեծ ավելացված արժեքը

Եթե նկատեցիք, մինչ այս պահը խոսքը գնում էր միայն անգլալեզու գաղութի մասին։ Դա տրամաբանական պատճառ ունի․ Ինտերնետը ստեղծվել և զարգացել է հենց այդ միջավայրում և դրան նպաստել են մի շարք պատմական հանգամանքներ, որոնց թվում են՝

Ինովացիայի (Ինտերնետի) հայրենիքը

ձեռներեցության (entrepreneurship) դարավոր պատմությունը

ի սկզբանե ազատ մրցակցությունը

բնակչության և երկրների/գաղութի տեխնիկական առաջադիմությունը (քրեդիտ քարտերի լայն կիրառումը, համակարգիչների տարածումը, երկրի համատարած հեռախոսաֆիկացումը․․․)

քաղաքական կամքը (Բիլ Քլինթոնը հայտարարել էր, որ մինչև 2000 թվականը ամերիկյան բոլոր դպրոցները միացված կլինեն Ինտերնետին )

﻿Ի հակադրություն  այս պատկերին, Ռուսաստանում իրավիճակն այլ էր (դիտարկվող ժամանակաշրջանում վերը նշված կետերից ոչ մեկն առկա չէր ըստ էության), և որպես հետևանք, Ռունետը հետ է մնում մնացած Ինտերնետից մոտ տասը տարով։ Հայաստանի հետ համեմատությունն էլ ավելի անիմաստ է․․․

Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Ռունետը միայն վերջերս է մտել զարգացման երկրորդ փուլ, իսկ Հայկական Ինտերնետի վիճակն ավելի բարդ է (շարունակեք կարդալը և կտեսնեք,  թե ինչու և ինչպես)։

Մինչև մեր պատմության եզրափակիչ դարաշրջանին անցնելը, հարկ է անդրադառնալ երկրորդ դարաշրջանի ավարտի պատճառներին, որոնք առաջացան հետևյալ կերպ․․․

Կոմերցիալիզացիայի մոլուցքը հանգեցրեց նրան, որ բազմաթիվ ներդրողներ, տեսնելով որոշ հաջողակ կայքերի փորձը (Yahoo!, Amazon, ebay, Barnes&Nobel….), արդարացիորեն որոշեցին, որ Ինտերնետը հաջող ներդրումների դաշտ է և անհեռատեսորեն սկսեցին ահռելի գումարներ ներդնել Ինտերնետ նախագծերում, ինչի հետևանքով շատ ընկերությունների շուկայական գինը բարձրացավ։ Սա շատ վտանգավոր էր, քանի որ մեծ ներդրումները ենթադրում են մեծ եկամուտներ ապագայում։ 1998-2000 թվականներին Ինտերնետում ներդրված դրամը հասավ գագաթնակետին և ընկերությունների մեծ մասը չկարողացան ետ բերել ներդրումները։ Արդյունքում ընկերությունների արժեթղթերի գներն անկում ապրեցին և բորսաներում խուճապ սկսվեց (ծանոթ բառեր ե՞ն։ Նույն բանը տեղի ունեցավ վերջերս, սակայն ուրիշ ոլորտում) և բռնկվեց միջազգային ճգնաժամը։

Այսպիսի բան չի կարող լինել Հայաստանում, քանի որ․

ա)հայկական ինտերնետը գտնվում է զարգացման առաջին փուլում

բ)Հայաստանում, ըստ էության չկա արժեթղթերի շուկա

Մաս Գ․ “Բովադակությունը միակ փրկությունը չէ” կամ “Ինովացիայի դարաշրջան”

90-ականների ճգնաժամից հետո այլևս հնարավոր չէր խաղալ նույն կանոններով և պետք էր փնտրել կոմերցիալիզացիայի նոր ուղիներ։ Բովանդակությունը և էլ․ առևտուրը դեռ չեն սպառել իրենց, սակայն կամաց-կամաց իրենց տեղը զիջում են օնլայն ծառայություններին (սոց․ ցանցեր, վիդեո, ամպային տեխնոլոգիաներ․․․)։ Ճգնաժամից հետո տեղի ունեցան խորքային փոփոխություններ, որոնք հանգեցրին նոր տեսակի բիզնես-մոդելների հայտնաբերմանը և Ինտերնետի մոնոպոլիզացիային։ Հայտնվեցին գերհաջողակ նախագծեր, որոնք փոխեցին Ինտերնետի դեմքը, մարդկանց սովորությունները։ Ֆեյսբուքը, YouTube-ը, WordPress-ը Salesforce-ը և այլոք Ինտերնետը դարձրին անճանաչելի։ Հաջողակ դարձան ոչ թե այն կայքերը, որոնք շատ էին գովազդվում, այլ այն կայքերը, որոնք որակապես նոր բան էին առաջարկում։ Մինչև 90-ականների ճգնաժամը Ինտերնետային երկու-երեք ծառայություն կար (chat, email, dating…)իսկ հիմա միայն Գուգլը տասից ավել ծառայություն ունի, որոնք մինչև ճգնաժամն ուղակի գոյություն չունեին։ Ինտերնետ-ծառայությունների ի հայտ գալն իր հետ բերեց մի ֆենոմեն, որը մինչ այդ անհանար էր թվում․ Ինտերնետը մոնոպոլիզացվեց։ Դրա առաջին դեպքերը Գուգլն ու LiveJournal-ն էին, որոնք լինելով արևմտյան ծառայություններ գրավեցին Ռուսաստանը և Հայաստանը։ Իսկ դրանց հետևում կանգնած ամուր ու մինչ օրս անխափան գործող բիզնես-մոդելը և լոկալիզացիան (թարգմանումը) համարյա ոչ մի շանս չի թողնում տեղական ծառայություններին։

Լոկալիզացիան իր հերթին բերում է նրան, որ շատ գաղութներ, որոնք զարգացման ավելի ցածր կետում են, սկսում են անբնականորեն զարգանալ և վտանգվում են դեռ երկար ժամանակ մնալ թերզարգացած։

Դրա ամենավառ օրինակը հայկական Ինտերնետն է, որն իր ցուցանիշներով (օրեցոր աճող կայքերի թիվ, Ինտերնետի օգտագործման տարածում․․․) դեռ գտնվում է առաջին փուլում, սակայն արդեն ծնել է սոցիալական ցանցեր, որոնողական համկարգեր, սեփական վիդեոհոսթինգ, սեփական կոնտեքստային գովազդ, բլոգերի պլատֆորմ և այլ երրորդ դարաշրջանին բնորոշ երևույթներ։ Իհարկե, ողջունելի է նման ծառայությունների ստեղծումը, սակայն ցավոք, ինովացիան դեռ դոփում է տեղում։ Տեսնենք, թե որքան։

Մի տխրեք

Մոնետիզացիա-Մաս Ա: Ներածություն, Բաներային գովազդ
Հարգելի ընթերցողներ, ես նորից որոշեցի գրառումների շարք պատրաստել: Այս անգամ խոսքը գնալու է մոնետիզացիայի մասին:

Քանի որ թեման շատ ծավալուն է, շարքը բաժանված է չորս մասի:

Այս գրառման մեջ կգտնեք ներածությունը և  կայքում գովազդ տեղադրելու միջոցով դրամ վաստակելու մասին որոշակի տեղեկություններ:

Նախաբան

Մարտի 20-ին հայ բլոգերների երկրորդ հավաքն էր, որը կազմակերպվել էր ՆեոՄեդիա նախագծի կողմից և տեղի ունեցավ Ամենարիկյան համալսարանի բիզնես կենտրոնում: Հավաքի թեման էր հայկական բլոգների և ընդհանրապես ինտերնետային նախագծերի մոնետիզացիան: Հավաքի մանրամասն ներկայացումը կարելի է գտնել այստեղ, ուստի նպատակահարմար չեմ գտնում այս գրառման մեջ երկար-բարակ պատմել, թե ինչ եղավ հանդիպման ընթացքում: Այնուամենայնիվ,  հանդիպումը, որն իմ կարծիքով չափազանց օգտավետ երևույթ է, շատ հարցեր բարձրացրեց, որոնք մեծ մասամբ մնացին անպատասխան: Այս անպատասխան հարցերը վերաբերում են ինտերնետի մոնետիզացիային, ինչին էլ նվիրված կլինի սույն գրառումների շարքը:

Մոնետիզացիայի հիմնական դրույթները

Ինտերնետում մոնետիզիացիա են անվանում այն գործընթացը, որի արդյունքում վեբ նախագծի հեղինակները եկամուտ են ստանում այս կամ այն գործունեությունից: Մինչ այսօր Ինտերնետում հայտնի են մոնետիզացիայի չորս մոդել`

ամենատարածված և թվացյալ ամենահեշտ տարբերակը` կայքի էջերում գովազդային տարածքների վաճառք:

կայքի/բլոգի միջոցով ապրանքների/ծառայությունների վաճառք (անգլալեզու գրականության մեջ` e-commerce)

նվազ տարածված, սակայն որոշ դեպքերում շատ գործուն` բաժանորդագրության վաճառք (subscription)

վիրտուալ նվերների/ապրանքների վաճառք (virtual goods commerce)

1. գովազդային տարածքների վաճառք:

Թվում է, թե այս տարբերակն ամենահեշտն է և կարող է անմիջապես հարստացնել կայքի տիրոջը, սակայն սա մեծ շփոթմունք է և շատ կայքեր, ունենալով մեծ ներդրումներ և հսկա մարկետինգային թիմեր, ջախջախվել են այս դաշտում:

Պատճառները բազմազան են և պրիմիտիվ, այնպես որ կարելի է հեշտությամբ քննարկել դրանցից ամենատարածվածները:

Ամենատարածված սխալներից մեկն այն է, որ մարդիկ կարծում են, որ թեմատիկ կայք կամ պորտալ  ունենալով կարելի  է գովազդ վաճառել և հարստանալ: Սա շատ նայիվ մոտեցում է, քանի որ Ինտերնետում ներկայացված լինելն ինքնին միայն ծախսեր է բերում և անհրաժեշտ է ահռելի ջանքեր գործադրել, որպեսզի կայքը սկսի փող բերել: Շատերը  կարծում են նաև, որ բովանդակությունը կարող է դրամ բերել: Սա ևս նաjիվ մոտեցում է, քանի որ բովանդակությունը պարտադիր, սակայն ոչ բավարար գործոններից մեկն է: Իրականում կայքում գովազդ վաճառելու համար հարկավոր է երեք գործոն` այցելությունների ստաբիլ և նշանակալի քանակ*,  կայքի կամ նախագծի բրենդի հզոր ուժ և վաճառելու կարողություն:

Դիտարկենք այս երեք գործոններն ավելի մանրամասն:

Ուժեղ բրենդ

Ուժեղ բրենդ ասելով` ես առաջին հերթին ի նկատի ունեմ ճանաչելի բրենդ: Այնպիսին, ինչպիսին են yahoo!-ն, google-ը և одноклассники-ն: Ճանաչելի բրենդ ունենալն անհրաժեշտ է, քանի որ գովազդային տարածք վաճառող կայքերը պետք է նախ և առաջ համոզեն գովազդատուին, որ հենց իրենց կայքում դրված գովազդն է լինելու ամենաէֆեկտիվը, նույնիսկ եթե դա այդպես չէ: Ամենավառ օրինակը odnoklassniki.ru-ի օրինակն է, որի մասին բոլորը լսել են, նույնիսկ գովազդատուները: Պատկերացրեք, որ odnoklassniki-ի վաճառքներով զբաղվող անձը գնում է գովազդատուի մոտ և առաջարկում է գովազդ տեղադրել կայքում: Բոլորը գիտեն, որ odnoklassniki-ն հայտնի և հաճախելի կայք է, շատ գովազդատուներ ցանկանում են գովազդ տեղադրել հենց այդ կայքում, քանի որ արդարացիորեն ակնկալում են, որ քանի որ odnoklassniki-ին հայտնի է, հետևաբար պետք է ունենա ահռելի այցելությունների քանակ և քանի որ ունի այցելությունների քանակ, հետևաբար գովազդվող ապրանքը կտեսնեն տասնյակ հազարավոր մարդիկ:

Հիմա պատկերացրեք ankap_achonik.livejournal.com բլոգի հեղինակին: Նա իր կայքում հետաքրքրի բովանդակություն ունի և կայքի օրական այցելուների թիվը ենթադրենք  5000 է: Ankap_achonik-ը գնում է գովազդատուի մոտ և առաջարկում է գովազդ գնել իր կայքում (ենթադրենք, livejournal-ում ևս կարելի է սեփական բաններ տեղադրել): Արժե? արդյոք շարունակել, թե որ կայքին ավելի հեշտ կլինի գովազդային պայմանագի ստանալ:

Այս փոքրիկ հեքիաթը կարծում եմ կարող է ցանկացած մարդու համոզել, որ ուժեղ բրենդ ունենալը մեղմ ասած հեշտացնում է գործը:

Վաճառքների իրականացման կարողություն

Այս թեման մի փոքր շեղվում է իմ բլոգի ընդհանուր թեմատիկայից,  սակայն հարկ եմ համարում մի քանի բառով արտահայտվել սրա մասին:

Նրանք, ովքեր ծանոթ են մարքետինգին, հավանաբար գիտեն, որ բավարար չէ ունենալ լավ ապրանք կամ ծառայություն, պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այդ ապրանքը կամ ծառայությունը վաճառվի: Այլ կերպ ասած, պետք է ուղղակի կարողանալ կամ իմանալ, թե ինչպես վաճառել ապրանքը կամ ծառայությունը (այս դեպքում գովազդային տարածությունը):

Եթե վստահ չեք ձեր ուժերի մեջ, կամ կասկածում եք, որ ձեր կայքում գովազդ տեղադրելոը կհետաքրքրի գործատուին, ապա կամ մարկետինգի/վաճառքի գործը վստահեք մասնագետներին, կամ ձեր կայքը գրանցեք գովազդային ցանցերում, ինչպիսիք են  begun-ը, yandex direct-ը, google adsence-ը հանգուցը կամ adbook-ը: Վերջին երկուսն  ի դեպ հայկական են:

Գովազդդային ցանցին միանալուց առաջ մանրամասն ուսումնասիրեք դրանց կողմից ներկայացվող պահանջները և համոզվեք, որ ձեր կայքը համապատասաանում է պահանջներին:

*Գովազդի տեղադրման միջոցով դրամ աշխատելու թեման դեռ փակված չէ: Հաջորդ գրառման մեջ կգրեմ ստաբիլ այցելությունների քանակի և գովազդի հաշվարկման միավորների մասին:

Եվ չմոռանաք տարածել գրառումը, եթե կարծում եք, որ այն օգտակար էր

Անակնկալ վիճակագրություն
Ինչպես հայտնի է Հայաստանում Ինտերնետը նույնականացվում է ռուսական odnoklassniki.ru-ի հետ, սակայն կարծես այս միտումը փոխվում է: Կկարողանա՞ն արդյոք այլ կայքերը վերջ տալ  odnoklassniki-ի մենիշխանությանը:

Արդեն 2 տարի է, ինչ “օդնո”-ն գերիշխում է հայաստանյան Ինտերնետային ոլորտում՝ իր այցելությունների քանակով ետևում թողնելով ոչ միայն մրցակիցներին, այլև այլ մնացած բոլոր կայքերին:

Տարեվերջյան վիճակագրությունը հուշում է, որ կարծես “օդնոին” վտանգ կարող է սպառնալ 2010-ին:

Վտանգը գալիս է գերհզոր facebook-ի կողմից:

Համաձայն google-ի տվյալների անցնող 2009 թվականի հոկտեմբերից  facebook որոնողների քանակակն ավելացել է և անցել է odnoklassniki որոնողների քանակը  և շարունակում է աճել:

Չնայած այս հանգամանքին, facebook-ի այցելությունների քանակը դեռ ավելի քան 2 անգամ զիջում է odnoklassniki-ի այցելությունների քանակին՝  կազմելով մոտ 3500-4000 այցելու ընդդեմ 10000 այցելուի (օրեկան):

facebook-ի առաջխաղացումը նաև ակնհայտ է  alexa.com-ի տվյալներում, որտեղ facebook.com-ը գրավում է երրորդ պատվավոր տեղը հայաստանցիների այցելած կայքերի մեջ՝ զիջելով միայն google-ին և odnoklassniki-ին:

Սա իհարկե առաջխաղացում է facebook-ի համար, որն այս տարվա ընթացքում բարձրացել է մեկ հորիզոնականով:

Սոցիալական ցանցեր. հրամայականները
Այս գրառումը երկրորդն է “Հայկական Սոցիալական Ցանցեր ” շարքի գրառումներում և շոշափում է  այն հրամայականները, որոնց առջև կանգնած են  հայկական սոցիալական ցանցերը:

Ինովացիայի Բացակայություն

Նախորդ գրառման մեկնաբանություններից մեկում Վարդան Պապիկյանն ասաց. “շատ առավելություններ հենց ֆեյսբուքում կան, որոնց գոնե 20% նման կամ փոխարինող ստեղծելը ահռելի ջանքեր կպահանջի…”

Այս դիտարկումն իրոք տեղին է, բայց երբ ես իմ նախորդ գրառման մեջ նշեցի, թե  “ի՞նչ (հնարավորություններ/առավելություններ) են օգտագործողները ստանալու ազգային սոց. ցանցերում, որ չեն կարողանում ստանալ միջազգային ցանցերում”, ես ի  նկատի չունեի ֆեյսբուքի կամ մյուց ցանցերին նմանակելը:

Իմ պատկերացմամբ, նոր հնարավորություններ/առավելություններ առաջարկելն առաջին հերթին նշանակում է ինովացիա: Հարցն այն չէ, որ պետք է նմանակել առաջատրներին, այլ նրանում է, որ պետք է առաջարկել նորություն: Սա այն կետն է, որից կաղում են ոչ միայն հայկական սոցիալական ցանցերը, այլև այլ հայկական ռեսուրսները:

Ինովացիան արժեք է ստեղծում, ինչն էլ իր հերթին կարող է բերել համեմատական առավելության: Սակայն ինովացիան ինքնին պահանջում է ռեսուրսներ, ջանքեր և տաղանդ: Պատրա՞ստ են արդյոք հայկական սոցիալական ցանցերն այդպիսի ներդրումների, կամ նպատակահարմար են  արդյոք այդպիսի ներդրումները այսքան փոքր շուկայի պայմաններում : Ես պատասխան չունեմ:

Եթե նախորդ հարցի պատասխանը “ոչ”-ն է, ուրեմն մրցակցելը արտասահմանյան սոցիալական ցանցերի հետ համարյա անհնարին խնդիր է դառնում:

Միգրացիայի խնդիրը

Հաջորդ հրամայականը, որն իմ կարծիքով նված կարևոր չէ, հետևյալնե է. հայկական սոց. ցանցերի գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ստեղծվել են այն բանից հետո, երբ օդնոկլասսնիկի-ն և ֆեյսբուքն արդեն գրավել էին շուկան: Սա նշանակում է, որ երբ ստեղծվեց (ասենք) հայությունը, պոտենցիալ օգտագործողների 90-100%-ն արդեն օգտվում էին ուրիշ ցանցերից և այնտեղ ունեին ընկերների ձևավորված շրջանակ, որտեղ ակտիվ կոմունիկացիա էր տեղի ունենում: Այս պարագայում շատ բարդ է, եթե չասենք անհնար է մարդուն ստիպել, որ նա մի ցանցից տեղափոխվի մյուսը: Եվ սա էլ դեռ բավական չէ. մեկ մարդով սոց. ցանց չես կառուցի, պետք է , որ միգրանտն իր հետ բերի կամ իր ընկերներին, կամ իր համար նոր շրջապատ ստեղծի նոր ցանցում: Այս հանգամանքը համարյա անհնար է դարձնում  մրցակցությունը, մանավանդ հաշվի առնելով վերը նշված ինովացիայի (նորության, առավելության) բացակայությունը:

Արդյունքում

Իսկ արդյունքում ստացվում է, որ հայկական սոցիալական ցանցերը կամ դառնում են   ծանոթությունների ու “աղջիկ/տղա կպցնելու սայթեր”, կամ լավագույն դեպքում ինչ-որ ռեզերվային կայք, որտեղ այցելում ես այն ժամանակ, երբ օդնոկլասսնինկի-ում բան չկա անելու: