Իմ նախորդ գրառումներից մեկում ես գրել էի իննովացիաների կարիքի և դրանց բացակայության մասին։ Իմ հիմնական միտքն այն էր, որ հայկական Ինտերնետում զգացվում է իննովացիայի սուր պակաս, քանի որ այն նախագծերը, որոնք օրեցօր ավելանում են, որպես կանոն, իրենց մեջ չեն պարունակում տեխնոլոգիական կամ բովանդակային նորարաութան տարրեր։ Մինչդեռ, կարծես բոլորը համաձայն են, որ անհրաժեշտ են նորարար մտքեր [...]
Այսօր մի հետաքրքրի և վաղուց սպասված կայք գտա։ Կոչվում էrecipes.am: Պարզ և հանճարեղ, այն իմաստով, որ շատերին համոզված եմ, հետաքրքիր կլինի բովանդակությունը։ Չկա ոչ մի արտառոց, անսովոր ու անպիտան բան․ միայն բաղադրատոմսեր, որոնք, ի դեպ ավելացվում են կայքի այցելուների կողմից։ Այս հանգամանքն ինձ շատ ուրախացրեց, քանի որ ըստ էության սա առաջին հայկական կայքն է (համենայն [...]
Նախորդ գրառման մեջ շոշափվեց գովազդային ցանցերին միանալու միջոցով դրամ վաստակելու հնարավարությունը: Այդ տարբերակը հարմար է կայքերի տերերի համար, սակայն հնարավոր են գովազդային տարածքի վաճառքի այլ եղանակներ:
Վերջերս, Վարդան Գրիգորյանն իր բլոգում շոշափեց հայկական սոցիալական ցանցերի թեման՝ համեմատելով դրանցից երեքը: Թեման չափազանց հետաքրքիր է և ես ևս կփորձեմ անդրադառնալ այդ թեմային՝ մի կողմ թողնելով կայքերի տեխնիկական վերլուծությունը (Վարդանի բլոգում հիմնականում տեխնիկական վերլուծություն էր)՝ հիմնականում կենտրոնանալով այլ ասպեկտների վրա:
Այս գրառման մեջ խոսքը գնում է 2 ծառայությունների մասին, որոնք վերջերս են գործարկվել և որոնք հավակնում են դառնալ տարածված և օգտագործվող ծառայություններ: Շատերը թերևս ծանոթ են սոցիալական էջանշման ծառայություններին և գուցե օգտվում են այդ ծառայություններից (digg, delicio.us, etc):
