webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն

Նախաբան։ Սույն գրառման մեջ ես կփորձեմ վերլուծել և համեմատել Ինտերնետի զարգացումը երեք ինտերնետային գաղութներում (colony)`Անգլալեզու, Ռուսալեզու և Հայալեզու։ Մասշտաբներն իհարկե անհամեմատելի են, սակայն ընդհանրություններն, իմ կարծիքով, շատ ակնառու են։ Մինչդեռ գրառումը լուրջ վերլուծության փորձ է, այն կարող է առաջին հայացքից անհետաքրքիր թվալ, բայց դուք մինչև վերջ կարդացեք։ Մաս Ա․ Netscape-ի դարաշրջանը և Բովանդակությունը։ 90-ականներին, երբ [...]

grave_webmatyan

Երեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ… Շատերը երևի արդեն նկատել են, որ Facebook-ում պտտվում են հայկական գովազդներ: Ինչպես հայտնում է facebook-ի պաշտոնական բլոգը, ապչիլի 4-ին ֆեյսբուքի գովազդային ծրագրում ավելացել են նոր քաղաքներ (չի նշվում, թե կոնկրետ ինչ քաղաքներ, սակայն կարելի է ենթադրել, որ Երևանն էլ է մտնում այդ ցուցակի մեջ): Իսկ ահա երեկ (ապրիլի 15-ին) երևացին [...]

Այսօր՝ Ապրիլի 15-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հանգույց համակարգի հեղինակների հանդիպումը  բլոգգերների հետ։ Հանդիպման թեման էր “Հանգույց միավորներ” (hanguyc points) համակարգը և դրա օգտակարությունը բլոգերների համար։ Նախագծի հեղինակները մանրամասնորեն ներկայացրին համակագի աշխատանքը։ Պարզվեց, որ այսօրվա դրությամբ “Հանգույց” համակարգին են միացված 68 կայքեր, որոնցում գովազդատուները կարող են գովազդ տեղադրել։ Ընդ որում,գովազդը կարող է լինել, [...]

Նախորդ գրառման մեջ շոշափվեց գովազդային ցանցերին միանալու միջոցով դրամ վաստակելու հնարավարությունը: Այդ տարբերակը հարմար է կայքերի տերերի համար, սակայն հնարավոր են գովազդային տարածքի վաճառքի այլ եղանակներ:

Հարգելի ընթերցողներ, ես նորից որոշեցի գրառումների շարք պատրաստել: Այս անգամ խոսքը գնալու է մոնետիզացիայի մասին: Քանի որ թեման շատ ծավալուն է, շարքը բաժանված է չորս մասի: Այս գրառման մեջ կգտնեք ներածությունը և  կայքում գովազդ տեղադրելու միջոցով դրամ վաստակելու մասին որոշակի տեղեկություններ: