webmatyan.com » Հայկական Սոցիալական Ցանցեր

Հանգուցային Հանդիպում
Այսօր՝ Ապրիլի 15-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հանգույց համակարգի հեղինակների հանդիպումը  բլոգգերների հետ։ Հանդիպման թեման էր “Հանգույց միավորներ” (hanguyc points) համակարգը և դրա օգտակարությունը բլոգերների համար։

Նախագծի հեղինակները մանրամասնորեն ներկայացրին համակագի աշխատանքը։

Պարզվեց, որ այսօրվա դրությամբ “Հանգույց” համակարգին են միացված 68 կայքեր, որոնցում գովազդատուները կարող են գովազդ տեղադրել։

Ընդ որում,գովազդը կարող է լինել, ոչ միայն տեքստային կամ կոնտեքստային, այլև գրաֆիկական կամ անիմացիոն (flash):

Համակարգի մասնակից կայքերը տեղադրված գովազդի ցուցադրումներից ստանում են Միավորներ, որոնք, նախագծի հեղինակի խոսքով հաջորդ տարվանից սկսած հնարավոր կլինի միավորները փոխարկել ռեալ դրամի հետ։

Սոցիալական ցանցեր. հնարավոր զարգացումները
Այս գրառումը երրորդն է “Հայկական սոցիալական ցանցեր ” շարքից և շաշափում է դրանց հավանական զարգացման ուղիները:

Առաջին երկու գրառումները՝

Սոցիալական ցանցեր. առկա իրադրությունը և Սոցիալական ցանցեր. հրամայականները :

Նախորդ գրառման մեջ ես անդրադարձա նոր հնարավորությունների և առավալությունների անհրաժեշտությանը և ինովացիայի պակասին:

Մինչդեռ ինովացիան մեծ մասամբ հենց նոր հնարավորության/առավելության աղբյուր է, այն առավելության միակ աղբյուրը չէ:

Հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք կանգնած են հայկական սոցիալական ցանցերի առջև (ռեզերվային կայք դառնալը, ծանոթությունների կայք դառնալը), հայկական սոցիալական ցանցերը (եթե իհարկե ուզում են խուսափել այդ ճակատագրից) ուղղակի պարտադրված են սկզբունքորեն նոր կամ ուրիշ բան առաջարկել և դա պարտադիր չէ, որ լինի տեխնիկական կամ բիզնես-մոդելի ինովացիա:

Ահա, թե ինչու եմ ես այդպես կարծում. մեկ հայացք գցելով հայկական ամենահաճախելի կայքերին՝ circle.am-ի վարկածով, պարզ է դառնում, որ դրանց բովանդակությունը ասես կազմված լինի ըստ հայաստանցիների որոնողական սովորությունների հիման վրա:

Ահա թե, ինչ է պետք հայստանցիներին Ինտերնետում, բացի օդնոկլասսնիկի-ից: Ի՞նչու չօգտագործել այս հնարավորությունը և ավելի շատ օգտագործողներ չգրավել:

Մեր ընթերցողը ճշմարտացիորեն կպատասխանի “որովհետև, սոցիալական  ցանցերը պորտալներ չեն և այնտեղ ի բնե պետք է գերակշռի օգտվողների կողմից ստեղծված բովանդակությունը [user generated content]“:

Սա իհարկե օբյեկտիվ դիտարկում է, բայցևայնպես, մի՞թե հնարավոր չէ հեշտացնել user generated content-ի  գեներացումը կամ ավելի ճիշտ՝ սեիալների տարածումը սոցիալական ցանցերում:

Կամ եթե դա դժվար է, կամ աննպատակահարմար, արժե ևս մի հայացք գցել հայաստանցիների որոնողական սովորություններին և  սոցիալական ցանցերում ներգրավել բազմատեսակ խաղեր, ինչպես դա արեցին facebook-ը և вконтакте-ն:

Ի վերջո, վերադառնալով գրառման բուն թեմային, ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում հայկական սոցիալական ցանցերում:

Անձամբ ես տեսնում եմ հետևյալ զարգացումները.

ա) գաղտնիք չէ, որ որոշ սոցիալական ցանցերի հիմքում ընկած են խոշոր ներդրումներ: Սա նշանակում է, որ  ներդրումները վաղ թե ուշ պետք է վերադառնան եկամտի տեսքով: Սոցիալական ցանցերի այս խմբին հատուկ է մի ինչ-որ մեդիա խմբի մի մաս լինելը:  Այս խմբին պատկանող սոցիալական ցանցերը կինտեգրվեն  (կամ արդեն ինտեգրվում են) իրենց մեդիա-խմբին պատկանող այլ ռեսուրսներին, այդպիսով մեծացնելով թե ընդհանուր խմբի այցելությունների քանակը, թե օգտագործելով սոցիալական ցանցերը այլ ռեսուրսներ կամ ծառայություններ գովազդելու համար: Այլ հարց է, թե տվյալ մեդիա խմբի բիզնես պլանում, կոնկրետ որ կայքն է համարվում եկամտի հիմնական աղբյուր:

բ) սոցիալական ցանցերի մյուս խումբը հիմնականում  մեկ կամ միքանի հոգու կողմից ստեղծված կայքեր են: Պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսի կայքերի կյանքը երկար չի լինում, քանի որ  կամ դրանք կիսատ են թողնվում, կամ չեն կարողանում ապահովել եկամուտ, կամ էլ երկուսն էլ միասին (չեն ապահովում եկամուտ=> փակվում են/ կիսատ են թողնվում):

Երկրորդ խմբի կայքերի համար առավել կրիտիկական է համեմատական առավելության կառուցումը, քանի որ դրանք մշտապես չեն կարող սնուցվել ներդրողի գրպանից և ոչ էլ ինչ որ խմբի մաս են կազմում, որպեսզի կարողանան գոյատևել մյուս կայքերի հաշվին:

Եվս մի կետ, որ առավել կրիտիկական է երկրորդ խմբի սոցիալական ցանցերին. հաջող բիզնես-մոդելի կառուցումը և իրագործումը, քանի որ հենց դա է կանխորոշում կայքի եկամտաբեր լինելու մակարդակը:

Սոցիալական ցանցեր. հրամայականները
Այս գրառումը երկրորդն է “Հայկական Սոցիալական Ցանցեր ” շարքի գրառումներում և շոշափում է  այն հրամայականները, որոնց առջև կանգնած են  հայկական սոցիալական ցանցերը:

Ինովացիայի Բացակայություն

Նախորդ գրառման մեկնաբանություններից մեկում Վարդան Պապիկյանն ասաց. “շատ առավելություններ հենց ֆեյսբուքում կան, որոնց գոնե 20% նման կամ փոխարինող ստեղծելը ահռելի ջանքեր կպահանջի…”

Այս դիտարկումն իրոք տեղին է, բայց երբ ես իմ նախորդ գրառման մեջ նշեցի, թե  “ի՞նչ (հնարավորություններ/առավելություններ) են օգտագործողները ստանալու ազգային սոց. ցանցերում, որ չեն կարողանում ստանալ միջազգային ցանցերում”, ես ի  նկատի չունեի ֆեյսբուքի կամ մյուց ցանցերին նմանակելը:

Իմ պատկերացմամբ, նոր հնարավորություններ/առավելություններ առաջարկելն առաջին հերթին նշանակում է ինովացիա: Հարցն այն չէ, որ պետք է նմանակել առաջատրներին, այլ նրանում է, որ պետք է առաջարկել նորություն: Սա այն կետն է, որից կաղում են ոչ միայն հայկական սոցիալական ցանցերը, այլև այլ հայկական ռեսուրսները:

Ինովացիան արժեք է ստեղծում, ինչն էլ իր հերթին կարող է բերել համեմատական առավելության: Սակայն ինովացիան ինքնին պահանջում է ռեսուրսներ, ջանքեր և տաղանդ: Պատրա՞ստ են արդյոք հայկական սոցիալական ցանցերն այդպիսի ներդրումների, կամ նպատակահարմար են  արդյոք այդպիսի ներդրումները այսքան փոքր շուկայի պայմաններում : Ես պատասխան չունեմ:

Եթե նախորդ հարցի պատասխանը “ոչ”-ն է, ուրեմն մրցակցելը արտասահմանյան սոցիալական ցանցերի հետ համարյա անհնարին խնդիր է դառնում:

Միգրացիայի խնդիրը

Հաջորդ հրամայականը, որն իմ կարծիքով նված կարևոր չէ, հետևյալնե է. հայկական սոց. ցանցերի գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ստեղծվել են այն բանից հետո, երբ օդնոկլասսնիկի-ն և ֆեյսբուքն արդեն գրավել էին շուկան: Սա նշանակում է, որ երբ ստեղծվեց (ասենք) հայությունը, պոտենցիալ օգտագործողների 90-100%-ն արդեն օգտվում էին ուրիշ ցանցերից և այնտեղ ունեին ընկերների ձևավորված շրջանակ, որտեղ ակտիվ կոմունիկացիա էր տեղի ունենում: Այս պարագայում շատ բարդ է, եթե չասենք անհնար է մարդուն ստիպել, որ նա մի ցանցից տեղափոխվի մյուսը: Եվ սա էլ դեռ բավական չէ. մեկ մարդով սոց. ցանց չես կառուցի, պետք է , որ միգրանտն իր հետ բերի կամ իր ընկերներին, կամ իր համար նոր շրջապատ ստեղծի նոր ցանցում: Այս հանգամանքը համարյա անհնար է դարձնում  մրցակցությունը, մանավանդ հաշվի առնելով վերը նշված ինովացիայի (նորության, առավելության) բացակայությունը:

Արդյունքում

Իսկ արդյունքում ստացվում է, որ հայկական սոցիալական ցանցերը կամ դառնում են   ծանոթությունների ու “աղջիկ/տղա կպցնելու սայթեր”, կամ լավագույն դեպքում ինչ-որ ռեզերվային կայք, որտեղ այցելում ես այն ժամանակ, երբ օդնոկլասսնինկի-ում բան չկա անելու:

Սոցիալական Ցանցեր. առկա իրադրությունը
Վերջերս, Վարդան Գրիգորյանն իր բլոգում շոշափեց հայկական սոցիալական ցանցերի թեման՝ համեմատելով դրանցից երեքը:  Թեման չափազանց հետաքրքիր է և ես ևս կփորձեմ անդրադառնալ այդ թեմային՝ մի կողմ թողնելով կայքերի տեխնիկական վերլուծությունը (Վարդանի բլոգում հիմնականում տեխնիկական վերլուծություն էր)՝ հիմնականում կենտրոնանալով այլ ասպեկտների վրա:

Այս գրառումն առաջինն է “Հայկական Սոցիալական ցանցեր” շարքից, որը բաղկացած է լինելու մի քանի մասերից.

Նախաբան

Վերջին 2-3 տարիների ընթացքում սոցիալական ցանցերը դարձան համատարած երևույթ Ինտերնետում՝ փոխելով մարդկանց “օնլայն սովորությունները ” և նրանց կոմունիկացիայի ձևը՝ այն դարձնելով ավելի բազմազան և դինամիկ: Սոցիալական ցանցերի ազդեցությունն այնքան մեծ է, որ երբեմն ջնջում է իրական և վիրտուալ կյանքերի սահմանը: Այսպես, մի քանի առավել հայտնի սոցիալական ցանցեր դարձան հասարակական ֆենոմեն, ինչի հետևանքով ներգրավեցին էլ ավելի մեծ թվով մարդկանց:

Առկա Իրադրությունը

Одноклассники-ի և մասամբ նաև  Facebook-ի շուրջ աղմուկը, ինչպես նաև “ամբողջ աշխարհի հայերին մի տեղում հավաքելու” գաղափարը հանգեցրին նրան, որ այդ ալիքի վրա շատ ձեռներեցներ կամ էնտուզիաստներ սկսեցին ստեղծել սոցիալական ցանցեր:  Արդյունքում մեկը մյուսի հետևից ստեղծվեցին  ”հայկական սոցիալական ցանցեր” կատեգորիայի բազմազան և բազմաթիվ կայքեր և այժմ Ինտերնետում կարելի է գտնել տասնյակից ավելի այդպիսի կայքեր: Կայքերի ոչ լրիվ ցուցակը բերված է ստորև՝ առանց որևէ օրինաչափության.

armeniansocialnetwork.com

www.armroom.com/

www.inchkachka.com/

armeniansocial.net

www.armenianinternational.com

hayland.am

druzja.am

hayutyun.am

yesoudu.com

harevannerov.com

astochka.ru

Հանուն արդարության պետք է նշել, որ “էթնիկակական կամ ազգային սոցիալական ցանց” երևույթն ինքին հազվադեպ երևույթ է, քանի որ միջազգային սոց. ցանցերը , որպես կանոն, արդեն ներգրաված են լինում պոտենցիալ օգտվողների մեծ մասին:  Հայկական Ինտերնետում իրադրությունը նման է, քանի որ  одноклассники-ն և facebook-ը ներգրավել են Հայաստանի Ինտերնետ օգտվեղների գրեթե 100%-ը: Այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում. “պե՞տք են արդյոք ազգային սոցիալական ցանցերը, եթե տվյալ երկրի (հայերի դեպքում, նաև սփյուռքի ) Ինտերնետ օգտվողների գերակշռող մեծամասնությունն արդեն միջազգային սոց. ցանցերի օգտվողներ են”:

Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հստակեցնել երկու կետ.

ա)ի՞նչ նպատակի են ծառայելու ազգային սոցիալական ցանցերը:

բ)ի՞նչ (հնարավորություններ/առավելություններ) են օգտագործողները ստանալու ազգային սոց. ցանցերում, որ չեն կարողանում ստանալ միջազգային ցանցերում:

Առաջին կետի միակ ռացիոնալ պատասխանը, որ ես տեսնում եմ հետևյալն է. “բոլոր հայերին/ռուսներին/ռումինացիներին… մեկ տեղում հավաքելով կարելի է ավելի հեշտությամբ և արագությամբ ինֆորմացիա տարածել (այդ թվում՝ գովազդ)”:

Երկրորդ կետի պատասխանը ինձ համար դեռևս մնում է բաց: Կարծում եմ, որ հայկական սոց. ցանցերի տերերի/հեղինակների համար ևս այս հարցը բաց է, քանի որ մինչ օրս չեմ տեսնում որևէ շոշափելի կամ ծանրակշիռ լուծում, որը կկարողանար պատասխանել այս հարցին:

Իսկ դուք ի՞նչ եք կարծում…