webmatyan.com » հայակական կոնտեքստային գովազդ

facebook-ի ուրվականը շրջում է…Հայստանում
Երեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ…

Շատերը երևի արդեն նկատել են, որ Facebook-ում պտտվում են հայկական գովազդներ:

Ինչպես հայտնում է facebook-ի պաշտոնական բլոգը, ապչիլի 4-ին ֆեյսբուքի գովազդային ծրագրում ավելացել են նոր քաղաքներ (չի նշվում, թե կոնկրետ ինչ քաղաքներ, սակայն կարելի է ենթադրել, որ Երևանն էլ է մտնում այդ ցուցակի մեջ): Իսկ ահա երեկ (ապրիլի 15-ին) երևացին առաջին հայկական գովազդները:

Ինչու

Ոչ մի խելամիտ պատճառ չեմ կարող ասել, բացի նրանից, որ ֆեյսբուքն ուզում է մեկ կրակոցով գրավել միանգամից մի քանի երկրների օնլայն գովազդային շուկաները և տիրանալ այդ խեղճ երկրների գովազդային բյուջեներին: Բացի դրանից, Գուգլը, դեռ երեկվա տվյալներով դեռևս չի արտոնում հայալեզու էջերում տեղադրել google adssence: Այս առումով, ֆեյսբուքը մեկ քայլ առաջ է գուգլից: Ենթադրում եմ, որ շուտով Գուգլնև ևս կհայտարարի հայալեզու էջերում իր գովազդի տեղադրման մասին:

Ինչ է սա նշանակում?

Սա նշանակում է , որ հայաստանյան առանց այդ էլ խղճուկ օնլայն գովազդային շուկայի պատմության մեջ մի նոր էջ է բացվում, քանի որ ֆեյսբուքն առաջարկում է մինչ այս աննախադեպ հնարավորություններ գովազդատուների համար: Ըստ էության, ֆեյսբուքը գովազդատուներին առաջարկում է իր հայսատանցի օգտվողների 46.000-անոց բանակին գովազդներ ցուցադրել, ընդ որում, այդ գովազդը կունենա աննախադեպ թիրախավորում (targeting): Կարելի է ընտրել, ոչ միայն գնակության քաղաքը, սեռը, տարիքը, այլև հետաքրքրությունները, ավարտածխ դպրոցը և այլն:

Սա մի հնարավորություն է, որը մինչ այժմ Հայաստանում ոչ ոք չի առաջարկել:

Հետևանքները

Երկու հիմնական հետևանք է հնարավոր.

ա) հայաստանյան օնլայն գովազդային բյուջեները մեծ մասամբ կտեղափոխվեն Ֆեյսբուք` հայկական կայքերին զրկելով եկամուտից (կամ շաշտակիորեն նվազեցնելով եկամուտները)

բ)Հայկակկան օնլայն գովազդային շուկայում կատաղի պայքար կսկսվի  կայքերի միջև, որոնք ստիպված կլինեն իջեցնել իրենց աբսուրդային գները և կսկսեն առաջարկել թիրախավորման հնարավորություններ: Այս վերջին կետի իրականացումն ի զորու է ընդամենը մի քանի կայքերի` hayland.am-ին, որը հայտարարում է, որ  ունի  օգտագործողների ամենամեծ բազան և mail.am-ը, որը նույնպես ունի համեմատաբար մեծ բազա:

Մնացած կայքերը կամ դեմպինգ կկիրառեն, կամ կսկսեն միանալ կոնսորցիումների մեջ և իրենց վաճառքները կսկեն իրականացնել գովազդային գործակալությունների միջոցով:

Օնլայն գովզազդի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ և այստեղ:

Վայելե’ք

Մոնետիզացիա-ՄԱՍ Ա:Բաներային գովազդ, Հաշվարկման եղանակները
Նախորդ գրառման մեջ շոշափվեց գովազդային ցանցերին միանալու միջոցով դրամ վաստակելու հնարավարությունը: Այդ տարբերակը հարմար է կայքերի տերերի համար, սակայն հնարավոր են գովազդային տարածքի վաճառքի այլ եղանակներ:

Ինչպես նշվել էր նախորդ գրառման մեջ,գովազդային տարածքի վաճառման հաար անհրաժեշտ են երեք գործոններ (բրենդի ուժ, վաճառքներ իրականացնելու կարողություն և այցելությունների ստաբիլ մեծ քանակ), որոնցից երկուսի մասին խոսվեց նաորդ գրառման մեջ:

Այս գրառման մեջ կխոսենք երրորդ գործոնի` այցելությունների ստաբիլ քանակի մասին:

Այցելությունների ստաբիլ մեծ քանակ

Բրենդի կառուցումը թանկարժեք և երկարատև գործընթաց է. ես կասեի դա անվերջանալի գործընթաց է: Բնական է, որ ոչ բոլոր կայքերի տերերը կկարողանան անցնել այդ ճանապարհով և հաջողել: Սակայն կան նաև լավ նորություններ: Նույնիսկ ամենաուժեղ բրենդով կայքում գովազդ տեղադրելու պարագայում գովազդատուն ապահովագրված չէ գովազդային արշավի ձախողումից: Այդ դեպքում շատ դժվար կլինի գովազդատուին համոզել, որ նա երկրորդ անգամ գովազդ տեղադրի նույն կայքում:

Հենց այստեղ է առաջ գալիս գովազդի միավորի գաղափարը:

Քանի որ արտասահմանում այս բիզնեսը արդեն համեմատաբար երկար պատմություն ունի և կուտակված փորձն ավելի մեծ է, կարծում եմ արտասահմանյան փորձի հիման վրա օրինակները տեղին կլինեն:

Եվ այսպես, ի?նչ է գովազդի միավորը, ինչու? է այն անհրաժեշտ և ինչպես են դրանք հաշվարկվում:

Սկսենք նրանից, թե ինչու է հարկավոր գովազդի միավորը:

Գովազդի միավորն անհրաժեշտ է հաշվարկները հեշտացնելու, ծախսերն օպտիմիզացնելու և գովազդի արդյունավետությունը վերահսկելու համար:

Ընդունված են գովազդի հետևյալ չափման միավորները`

CPM (Cost per      Mile)- մեկ գովազդային վահանակի` 1000 ցուցադրման գին: Ուշադրություն դարձրեք, որ այստեղ չափման միավորը ոչ թե մեկ ցուցադրումն է մեկ անձին, այլ 1000 ցուցադրումը` անկախ տեսած մարդկանց քանակից: Սա թերևս ամենատարածված միավորն է, քանի որ այն լրացուցիչ ջանքեր չի պահանջում կայքի տիրոջից. նա ուղղակի պարտավորվում է գովազդը ցուցադրել այնքան, որքան ամրագրված է պայմանագրում:

CPC (Cost per      Click)-վճարում մեկ քլիքի դիմաց: Այստեղ վճարման միավորը քլիքն է. այսինքն գովազդատուն վճարում է տվյալ կայքում կատարված յուրաքանչյուր քլիքի դիմաց: Այս վճարման տարբերակը ավելի ձեռնտու է գովազդատուին, քանի որ այս դեպքում նա վճարում է միայն արդյունքի համար: Սակայն կայքերի տերերի համար այս համակարգը այնքան էլ ցանկալի չէ, քանի որ քլիքերի քանակը կարող է չնչին լինել (տարբեր պատճառներով): Այդ դեպքում կայքի տերերի եկամուտը կարող է չարդարացնել սպասումները:

CPA (Cost per      Action)-Սա ամենահազվադեպ հանդիպող միավորն է, սակայն ամենաթանկն է: Այստեղ չափման միավորը կատարված գործողությունն է: Այսինքն գովազդատուն վճարում է ոչ թե քլիքի դիմաց, այլ քլիքի արդյունքում գովազդատուի էջում հայտնվելուց հետո որևէ նախապես պայմանավորված գործողություն անելու համար (օրինակ ապրանքի գնում, կամ մասնակցություն առցանց հարցմանը): Ավելորդ է նշել, թե որքան անցանկալի է կայքի տիրոջ համար այս հաշվարկման մեթոդը և որքան այն շահավետ է գովազդատուի համար:

CPT (Cost per      Time)-Անունն արդեն հուշում է , որ այստեղ հաշվարկման միավորը ժամանակն է: Գովազդատուն գովազդ է պատվիրում  մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա համար և այլն: Սա մեր հայրենակիցների ամենասիրած հաշվարկման մեթոդն է (բարև tert.am և ուրիշներ   ): Բանն այն է, որ երբ գովազդատուն վճարում է ժամանակի դիմաց, նա ըստ էության կորցնում է գովազդի էֆեկտիվության վերահսկողությունը, քանի որ նա նախապես չգիտի, թե ովքեր, երբ և քանի անգամ կտեսնեն իր գովազդը: Այս մեթոդը ևս իր դարն ապրել է արտասահմանում, սակայն Հայաստանում այն դեռ մոդայինկ է: տեսնենք, թե դեռ որքան ժամանակ:

Գովազդի հաշվարկման միավորի ընտրությունը կախված է կամ կայքի տիրոջ նախասիրություններից, կամ գովազդատուի պահանջից: Ամեն դեպքում, վերը նշված մեթոդներից յուրաքանչյուր համար անհրաշեշտ է այցելությունների ստաբիլ քանակ: Այնպես որ կայքի տիրոջ աշխատանքները առաջին հերթին պետք է ուղղված լինեն հենց այդ նպատակին հասնելուն:

Ծանոթություն: Գովազդի հաշվարկման վերը նշված եղանակներից յուրաքանչյուրի համար գոյություն ունեն հատուկ ծրագրեր, որոնք հիմնականում անվճար են: Դրանցից մի քանիսի ներկայացումը` ստորև:

DoubleClick-Գովազդների տեղադրման և հաշվարկման ամենատարածված ծրագիրը, որը առկա է 2 տեսքով` վճարովի և անվճար: Անվճար տարբերակն իրենից ներկայացնում է առցանց ծառայություն, որի օգտագործման համար անհրաժեշտ է գրանցվել Google AdSence համակարգում, եթե կայքը համապատասաանում է  ներկայացված պահանջներին:

OpenX-Եվս առկա է 2 տարբերակներով` անվճար և վճարովի: Տարբերակների ընտրությունը կախված է ամսվա ընթացքում ցուցադրվող գովազդների քանակից. եթե մեկ ամսվա ընթացքում ցուցադրումների քանակը նվազ է մեկ միլիոնից, ապա ծառայությունն ավճար է: Բացի դրանից, հնարավոր է ծրագրի օգտագործման երկու եղանակ. գովազդների ղեկավարում հենց Ձեր կայքից և գովազդների կառավարում  OpenX-ի կայքից: Երկրորդ եղանակը, ի տարբերություն առաջինի, չի պահանջում ոորը տեխնիկական գիտելիքներ  ծրագիրը տեղադրելու համար:

Մոնետիզացիա-Մաս Ա: Ներածություն, Բաներային գովազդ
Հարգելի ընթերցողներ, ես նորից որոշեցի գրառումների շարք պատրաստել: Այս անգամ խոսքը գնալու է մոնետիզացիայի մասին:

Քանի որ թեման շատ ծավալուն է, շարքը բաժանված է չորս մասի:

Այս գրառման մեջ կգտնեք ներածությունը և  կայքում գովազդ տեղադրելու միջոցով դրամ վաստակելու մասին որոշակի տեղեկություններ:

Նախաբան

Մարտի 20-ին հայ բլոգերների երկրորդ հավաքն էր, որը կազմակերպվել էր ՆեոՄեդիա նախագծի կողմից և տեղի ունեցավ Ամենարիկյան համալսարանի բիզնես կենտրոնում: Հավաքի թեման էր հայկական բլոգների և ընդհանրապես ինտերնետային նախագծերի մոնետիզացիան: Հավաքի մանրամասն ներկայացումը կարելի է գտնել այստեղ, ուստի նպատակահարմար չեմ գտնում այս գրառման մեջ երկար-բարակ պատմել, թե ինչ եղավ հանդիպման ընթացքում: Այնուամենայնիվ,  հանդիպումը, որն իմ կարծիքով չափազանց օգտավետ երևույթ է, շատ հարցեր բարձրացրեց, որոնք մեծ մասամբ մնացին անպատասխան: Այս անպատասխան հարցերը վերաբերում են ինտերնետի մոնետիզացիային, ինչին էլ նվիրված կլինի սույն գրառումների շարքը:

Մոնետիզացիայի հիմնական դրույթները

Ինտերնետում մոնետիզիացիա են անվանում այն գործընթացը, որի արդյունքում վեբ նախագծի հեղինակները եկամուտ են ստանում այս կամ այն գործունեությունից: Մինչ այսօր Ինտերնետում հայտնի են մոնետիզացիայի չորս մոդել`

ամենատարածված և թվացյալ ամենահեշտ տարբերակը` կայքի էջերում գովազդային տարածքների վաճառք:

կայքի/բլոգի միջոցով ապրանքների/ծառայությունների վաճառք (անգլալեզու գրականության մեջ` e-commerce)

նվազ տարածված, սակայն որոշ դեպքերում շատ գործուն` բաժանորդագրության վաճառք (subscription)

վիրտուալ նվերների/ապրանքների վաճառք (virtual goods commerce)

1. գովազդային տարածքների վաճառք:

Թվում է, թե այս տարբերակն ամենահեշտն է և կարող է անմիջապես հարստացնել կայքի տիրոջը, սակայն սա մեծ շփոթմունք է և շատ կայքեր, ունենալով մեծ ներդրումներ և հսկա մարկետինգային թիմեր, ջախջախվել են այս դաշտում:

Պատճառները բազմազան են և պրիմիտիվ, այնպես որ կարելի է հեշտությամբ քննարկել դրանցից ամենատարածվածները:

Ամենատարածված սխալներից մեկն այն է, որ մարդիկ կարծում են, որ թեմատիկ կայք կամ պորտալ  ունենալով կարելի  է գովազդ վաճառել և հարստանալ: Սա շատ նայիվ մոտեցում է, քանի որ Ինտերնետում ներկայացված լինելն ինքնին միայն ծախսեր է բերում և անհրաժեշտ է ահռելի ջանքեր գործադրել, որպեսզի կայքը սկսի փող բերել: Շատերը  կարծում են նաև, որ բովանդակությունը կարող է դրամ բերել: Սա ևս նաjիվ մոտեցում է, քանի որ բովանդակությունը պարտադիր, սակայն ոչ բավարար գործոններից մեկն է: Իրականում կայքում գովազդ վաճառելու համար հարկավոր է երեք գործոն` այցելությունների ստաբիլ և նշանակալի քանակ*,  կայքի կամ նախագծի բրենդի հզոր ուժ և վաճառելու կարողություն:

Դիտարկենք այս երեք գործոններն ավելի մանրամասն:

Ուժեղ բրենդ

Ուժեղ բրենդ ասելով` ես առաջին հերթին ի նկատի ունեմ ճանաչելի բրենդ: Այնպիսին, ինչպիսին են yahoo!-ն, google-ը և одноклассники-ն: Ճանաչելի բրենդ ունենալն անհրաժեշտ է, քանի որ գովազդային տարածք վաճառող կայքերը պետք է նախ և առաջ համոզեն գովազդատուին, որ հենց իրենց կայքում դրված գովազդն է լինելու ամենաէֆեկտիվը, նույնիսկ եթե դա այդպես չէ: Ամենավառ օրինակը odnoklassniki.ru-ի օրինակն է, որի մասին բոլորը լսել են, նույնիսկ գովազդատուները: Պատկերացրեք, որ odnoklassniki-ի վաճառքներով զբաղվող անձը գնում է գովազդատուի մոտ և առաջարկում է գովազդ տեղադրել կայքում: Բոլորը գիտեն, որ odnoklassniki-ն հայտնի և հաճախելի կայք է, շատ գովազդատուներ ցանկանում են գովազդ տեղադրել հենց այդ կայքում, քանի որ արդարացիորեն ակնկալում են, որ քանի որ odnoklassniki-ին հայտնի է, հետևաբար պետք է ունենա ահռելի այցելությունների քանակ և քանի որ ունի այցելությունների քանակ, հետևաբար գովազդվող ապրանքը կտեսնեն տասնյակ հազարավոր մարդիկ:

Հիմա պատկերացրեք ankap_achonik.livejournal.com բլոգի հեղինակին: Նա իր կայքում հետաքրքրի բովանդակություն ունի և կայքի օրական այցելուների թիվը ենթադրենք  5000 է: Ankap_achonik-ը գնում է գովազդատուի մոտ և առաջարկում է գովազդ գնել իր կայքում (ենթադրենք, livejournal-ում ևս կարելի է սեփական բաններ տեղադրել): Արժե? արդյոք շարունակել, թե որ կայքին ավելի հեշտ կլինի գովազդային պայմանագի ստանալ:

Այս փոքրիկ հեքիաթը կարծում եմ կարող է ցանկացած մարդու համոզել, որ ուժեղ բրենդ ունենալը մեղմ ասած հեշտացնում է գործը:

Վաճառքների իրականացման կարողություն

Այս թեման մի փոքր շեղվում է իմ բլոգի ընդհանուր թեմատիկայից,  սակայն հարկ եմ համարում մի քանի բառով արտահայտվել սրա մասին:

Նրանք, ովքեր ծանոթ են մարքետինգին, հավանաբար գիտեն, որ բավարար չէ ունենալ լավ ապրանք կամ ծառայություն, պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այդ ապրանքը կամ ծառայությունը վաճառվի: Այլ կերպ ասած, պետք է ուղղակի կարողանալ կամ իմանալ, թե ինչպես վաճառել ապրանքը կամ ծառայությունը (այս դեպքում գովազդային տարածությունը):

Եթե վստահ չեք ձեր ուժերի մեջ, կամ կասկածում եք, որ ձեր կայքում գովազդ տեղադրելոը կհետաքրքրի գործատուին, ապա կամ մարկետինգի/վաճառքի գործը վստահեք մասնագետներին, կամ ձեր կայքը գրանցեք գովազդային ցանցերում, ինչպիսիք են  begun-ը, yandex direct-ը, google adsence-ը հանգուցը կամ adbook-ը: Վերջին երկուսն  ի դեպ հայկական են:

Գովազդդային ցանցին միանալուց առաջ մանրամասն ուսումնասիրեք դրանց կողմից ներկայացվող պահանջները և համոզվեք, որ ձեր կայքը համապատասաանում է պահանջներին:

*Գովազդի տեղադրման միջոցով դրամ աշխատելու թեման դեռ փակված չէ: Հաջորդ գրառման մեջ կգրեմ ստաբիլ այցելությունների քանակի և գովազդի հաշվարկման միավորների մասին:

Եվ չմոռանաք տարածել գրառումը, եթե կարծում եք, որ այն օգտակար էր

Digitec’09 Երևան
Հունիսի 19-20-ը Երևանում  անցկացվեց Digitec 2009 ինովացիոն ֆորումը: Ֆորումը կազմակերպվել էր ԻՏՁՄ-ի կողմից և հավաքել էր Հայաստանյան ԻՏ ընկերությունների մի ներկայացուցչական կազմ: Ընդհանուր առմամբ, ֆորումին մասնակցում էին 30 ընկերություններ: Չնայած Ֆորումին մասնակցում էին 30 ընկերություններ, ես կխոսեմ նրանցից միայն երկուսի մասին, քանի որ կարծում եմ, որ հայկական Ինտերնետում նրանց դերը կարող է նշանակալի լինել մոտ ապագայում: Եվ այսպես, առաջին նախագիծը, որի մասին արժե խոսել, կոչվում է ADBOOK.am : Այն իրենից ներկայացնում է “կոնտեքստային գովազդի առաջին հայկական  ծառայություն”, ինչպես այն ներկայացնում են հիմնադիրները: Ըստ էության, ADBOOK-ն իրենից ներկայացնում է google adsence-ի  մի յուրատեսակ կրկնօրինակում, բայց որոշ տարբերություններով: Գլխավոր տարբերությունն ու առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն google-ի, adbook-ը հնարավորություն է տալիս հայալեզու էջերին տեղադրել (հայալեզու և ոչ միայն) գովազդներ: Ինչպես գիտենք, google AdSence-ը դեռևս չի ընդգրկել հայալեզու կայքերը իր գորևծընկերների ցանկի մեջ:  Կարծում եմ ADBOOK-ը շուտով մեծ տարածում կստանա հայկական կայքերում , քանի որ հնարավորույթուն է տալիս , որ գործընկեր կայքերը դրամ վաստակել: