webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն

Նախաբան։ Սույն գրառման մեջ ես կփորձեմ վերլուծել և համեմատել Ինտերնետի զարգացումը երեք ինտերնետային գաղութներում (colony)`Անգլալեզու, Ռուսալեզու և Հայալեզու։ Մասշտաբներն իհարկե անհամեմատելի են, սակայն ընդհանրություններն, իմ կարծիքով, շատ ակնառու են։ Մինչդեռ գրառումը լուրջ վերլուծության փորձ է, այն կարող է առաջին հայացքից անհետաքրքիր թվալ, բայց դուք մինչև վերջ կարդացեք։ Մաս Ա․ Netscape-ի դարաշրջանը և Բովանդակությունը։ 90-ականներին, երբ [...]

webmatyan_FB_ads_ads_and_pages

Եվ այսպես, Ֆեյսբուքի ուրվականը հասավ հայաստան: Այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է գովազդ տեղադրել Ֆեյսբուքում: Դրա համար անհրաժեշտ է ունենալ Visa կամ  MasterCard դեբետային/կրեդիտային քարտ և հաշիվ Ֆեյսբուքում: Ուշադիր ընթերցողներն արդեն գիտեն, որ Ինտերնետում գովազդի հաշվարկման ամենատարածված տարբերակներն են Վճարը Ցուցադրության Համար և Վճարը Քլիքի Համար: Ֆեյսբուքն առաջարկում է ընտրել հենց այս երկու տարբերակներից որևէ մեկը: [...]

grave_webmatyan

Երեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ… Շատերը երևի արդեն նկատել են, որ Facebook-ում պտտվում են հայկական գովազդներ: Ինչպես հայտնում է facebook-ի պաշտոնական բլոգը, ապչիլի 4-ին ֆեյսբուքի գովազդային ծրագրում ավելացել են նոր քաղաքներ (չի նշվում, թե կոնկրետ ինչ քաղաքներ, սակայն կարելի է ենթադրել, որ Երևանն էլ է մտնում այդ ցուցակի մեջ): Իսկ ահա երեկ (ապրիլի 15-ին) երևացին [...]

Նախորդ գրառման մեջ շոշափվեց գովազդային ցանցերին միանալու միջոցով դրամ վաստակելու հնարավարությունը: Այդ տարբերակը հարմար է կայքերի տերերի համար, սակայն հնարավոր են գովազդային տարածքի վաճառքի այլ եղանակներ:

Հարգելի ընթերցողներ, ես նորից որոշեցի գրառումների շարք պատրաստել: Այս անգամ խոսքը գնալու է մոնետիզացիայի մասին: Քանի որ թեման շատ ծավալուն է, շարքը բաժանված է չորս մասի: Այս գրառման մեջ կգտնեք ներածությունը և  կայքում գովազդ տեղադրելու միջոցով դրամ վաստակելու մասին որոշակի տեղեկություններ:

Հունիսի 19-20-ը Երևանում  անցկացվեց Digitec 2009 ինովացիոն ֆորումը: Ֆորումը կազմակերպվել էր ԻՏՁՄ-ի կողմից և հավաքել էր Հայաստանյան ԻՏ ընկերությունների մի ներկայացուցչական կազմ: Ընդհանուր առմամբ, ֆորումին մասնակցում էին 30 ընկերություններ: Չնայած Ֆորումին մասնակցում էին 30 ընկերություններ, ես կխոսեմ նրանցից միայն երկուսի մասին, քանի որ կարծում եմ, որ հայկական Ինտերնետում նրանց դերը կարող է նշանակալի լինել մոտ [...]