webmatyan.com » ամպային տեխնոլոգիաներ

Եռահղում-2
Երբ որոշեցի սկսել գրառումների այս շարքը, ինձ թվում էր, թե հեշտ կլինի շաբաթական երեք հետաքրքիր ու անհայտ կայք գտնել: Փորձը ցույց տվեց, որ սխալվում էի:

Այսօրվա “եռահղում”-ի թեման crowdsourcing-ն է:

Առաջին կայքը, որ ուզում եմ եզ ներկայացնել spreadshirt-ն է: Կայքը հնարավորություն է տալիս առցանց պատվիրել տպագրություն վերնաշապիկների, տաբատների և այլ հագուստի վրա: Կայքի ունիկալությունը նրանում է, որ դիզայնը, տպագրությունը իրականացվում է “ամպային” աշխատուժի կողմից: Այսինքն, դիզայնի պատվերը տեղադրվում է կայքում, դիզայներները առաջարկում են տարբերակներ, պատվիրատուն ընտրում է իրեն դուր եկած դիզայնը, պատվիրում է տպագրությունը և վճարում է: Բացի ամպային աշխատուժից, կայքում կա նաև  դիզայնի օնլայն գործիք, որի միջոցով նույնիսկ ես կարողացա ստանալ շապիկի դիզայն:   Այնպես որ, եթե մանկուց երազել եք հատուկ դիզայնով վերնաշապիկ ունենալ, որի գրված կլինի “ես դեմք եմ, իսկ դու` դեպք   “, ապա կայքը ձեզ համար է: Անցեք հղումով և խաղացեք ձեր երազած շապիկի հետ, որքան կուզեք: Բարի Դիզայն և նորանոր ստեղծագործական հաջողություններ:

Երկրորդ կայքն ավելի լուրջ նպատակների համար է: Ամերիկյան Հաբլ աստղադիտակից արված տիեզերքի նկարներում շատ են այլ գալակտիկաների նկարները: Այդ գալակտիկաների դասակարգումը երկարատև ու թանկ գործընթաց է նույնիսկ NASA-ի համար: Այդ պատճառով NASA-ն խնդրում է Ինտերնատային հանրության օգնությանը, որպեսզի այն դասակարգի գալակտիկաները ըստ իրենց երկրաչափական ձևի: Այդպիսի դասակարգումը հնարավորություն կտա վեր հանել որոշ ընդհանրություններ և այդպիսով գուցե պարզել դրանց տարիքը, ծագումը և այլն:  Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել այս ծրագրին, դրա համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ, ինչից հետո ձեզ կտրվեն նկարներ, որոնք դուք պետք է դասակարգեք դրանք ըստ նրա, թե ինչ կենդանու է նման այս կամ այն գալակտիկան: Ճիշտ այնպես, ինչպես հորոսկոպի նշանները (Հին չինացիները այն ժամանակ չգիտեին ինտերնետի և crowdsourcing-ի մասին: Պտկերացնում եմ, թե որքան թանկ է նստել համաստեղությունների դասակարգումը ): Եթե հետաքրքրեց, ապա, խնդրեմ, համեցեք այստեղ https://www.zooniverse.org/ :

Եվ, վերջապես, Երրորդ կայքը, որը դեռ չեմ գտել…. Դուք առաջարկեք   Համ էլ crowdsourcing կանենք

Ինտերնետի Ամպային Ապագան
Եվս մի քիչ ամպերի ու ապագայի մասին

Իմ նախորդ գրառման մեջ ես անդրադարձա նոր տեխնոլոգիային, որը կոչվում էր Cloud Computing:  Գուգլի նոր օպերացիոն համակարգը, որը ծրագրերը և ֆայլերն աշխատացնում է հեռացված սերվերների վրա այդ տեխնոլոգիայի միայն մել օրինակն է: Մինչդեռ Գուգլից բացի կան նաև այլ ընկերություններ, որոք առաջարկում են օնլայն օպերացիոն համակարգեր: Դրանք դեռ գտնվում են փորձարկման փուլում, սակայն բետա-տարբերակներն արդեն հասանելի են օգտագործողներին: Դրացից մեկը կոչվում է Cloudo: Այս գրառումը գրվում է այդ համակագի մեջ (էկրանի պատճեն` ներքևում):  Cloudo-ն առաջարկում

է մի շարք ստանդարտ ծրագրեր, որոնք անհրաժեշտ են հիմնական մի քանի գործառույթներ իրականացնելու համար. տեքստային խմբագիր, օրացույց, էլ. փոստի կառավարման ծրագիր, կոնտակտների կառավարիչ, հրամանների տեքստային պանել, MP3 նվագարկիչ և բաժանորդագրումների  կառավարիչ և որոնման համակարգ ՕՀ-ի համար: Բացի այս ստանդարտ ծրագրերից առաջարկվում են նաև մի շարք այլ ծրագրեր, որնք, սակայն չեն մտնում ՕՀ-ի նախնական  համալրման մեջ: Քանի որ համակարգը նոր է, լրացուցիչ ծրագրերի ընտրությունը շատ սահմանափակ է դեռևս, բայց ծրագրի հեղինակնեն արդեն թողարկել են ՕՀ-ին վերաբերող տեխնիկական փաստաթղթերը, այպես որ ցանկացողները կարող են մասնակցել լրացուցիչ ծրագրերի ստեղծմանը, ինչպես նաև ՕՀ-ի կորիզի զարգացմանը:

Cloudon-ն շվեդական ընկերություն է և ՕՀ-ի ստեղծմանը մասնակցել են չորս հոգի, որոնցից երկուսը ազգությամբ թուրք են(!!):

Հաջորդ առցանց ՕՀ-ը iCloud-ն է, որն առաջին հայացքից ավելի զարգացած է գործառույթների առումով:

iCloud-ի ստանդարտ համալրումն ավելի հարուստ է և բացի վերը նշված ստանդարտ ծրագրերից, ներառում է մի շարք այլ ծրագրեր, ինչպիսիք են ծախսերի մենեջերը, ակնթարթային հաղորդագկցության կառավարիչ (IM Manager) և մի շարք խաղեր: iCloud-ը նաև հնարավորություն է տալիս շփվելու այլ մարդկանց հետ, ովքեր օգտագործում են iCloud` հնարավորություն տալով առցանց խմբակային աշխատելու և ֆայլեր կիսելուև փոխանակելու:

Ֆայլերի պահոցը դեռևս շատ սահմանափակ է և առաջարկում է ընդհամենը 3գիգաբայտ տարողություն:

Ի տարբերություն Google Wave-ի, այն ավհամեմատ ավելի հասկանալի ու հեշտ օգտագործելի է խմբակային աշխատանքի համար և ժամանակի ընթացքում, երբ նոր ծրագրեր կավելանան այն իրական փոխարինող կարող է դառնալ wave-ին:

Այն ընթացքում, որ ես գրում եմ այս հոդվածը և զուգահեռաբար բացահայտում եմ այս նոր ՕՀ-երի առանձնահատկությունները, ինձ հանգիստ չի տալիս մի հարց. “ի վերջո, ում կամ ինչի համար են անհրաժեշտ այս նոր համակարգերը”:

Երկու ՕՀ-երի հեղինակներն էլ պնդում են, որ  դրանք ճկունություն և շարժունակություն են ապահովում` հնարավորություն տալով ամենուրեք հասանելի դարձնել Ձեր անձնական համակարգիչը:  Կարծում եմ, որ այս կարիքն արդեն բավարարված է շարժական համակարգիչների տարածմամբ և Remote Desktop տիպի ծրագրերով: Ինչու մարդը պետք է համաձայնվի իր անձնական ֆայլերը դնել հեռացված սերվերի վրա և վստահ չլինի դրանց գաղտնիության համար:

Մյուս կողմից, այս ամենի մեջ կա ռացիոնալիզմի տարր. iCloud-ն առաջարկում է համատեղ աշխատանքի լայն հնարավորություններ: Այս առումով Ամպային ՕՀ-երը շատ ավելի հարմար և ճկուն միջոցներ են, քան ներկայումս գործող առցանց համագործակցության այլ գործիքները: Կարծում եմ, երբ Ամպային տեխնոլոգիաները ավելի լայն տարածում ստանան, դրանց տեղը շուկայում կբնութագրվի որպես “առցանց համագործակցության միջոց”:

Գուգլի, Մայքրոսոֆթի և ամպերի մասին
Վերջին ժամանակներում ամենախոսվող ու ամենաքննարկվող թեման Ինտերնետում Cloud Computing-ն է: Դեռ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Google-ը թողարկեց իր բրաուզերը (Google Chrome), ակտիվորեն սկսվեցին խոսակցություններն այն մասին, որ Գուգլը պատրաստվում է թողարկել իր սեփական Օպերացիոն Համակարգը (ՕՀ): Մեկ տարի անց իրականություն դարձավ այն, ինչի մասին շատերն էին խոսում, բայց քչերն էին հավատում. Գուգլը թողարկեց իր սեփական ՕՀ-ը: Սա բոլորովին նոր և հեղափոխական մոտեցում է ՕՀ-երի շուկայում, քանի որ ի տարբերություն սովորական ՕՀ-երի, ծրագրերը տեղադրված են ոչ թե համակարգչի մեջ, այլ  ”ամպերի մեջ” (հեռացված սերվերների վրա): Այսպիսով համակարգչով ձեր առօրյա գործերն անելու համար դուք մոտ ապագայում պետք է ստիպված լինեք միանալ Ինտերնետին և սովորական տեքստային խմբագիրները, և փլեյերներըն այլևս պետք չեն գա:  Համակարգիչը կծառայի զուտ որպես Ինտերնետ մուտք գործելու և ինֆորմացիան խմբագրելու ու կարդալու միջոց: Այս տենդենցիան այժմ թվում է, թե ամենաարդիականն է: Մի շարք խոշոր վերլուծական ընկերություններ կանխատեսում են, որ “ամպային համակարգումը” 2010-ին կդառնա ամենախոշոր երևույթը տեխնոլոգիաների աշխարհում:

Զգալով Գուգլի կողմից սպառնացող վտանգը` դասական ՕՀ-երի շուկայի առաջատար Մայքրոսոֆթն անում է ամեն հնարավորը, որպեսզի ոչ մի կերպ բաց չթողնի  ”ամպերի” իր բաժնից:

Այս ուղղությամբ առաջին քայլը, Մայքրոսոֆթի  Office փաթեթի նոր սերնդի թողարկումն է:

Այն հնարավոր է անվճար ներբեռնել այտեղից : Ի թիվս մի շարք նշանակալի փոփոխությունների (որոնց մասին կպատմեմ մյուս գրառումների մեջ), ամենանշակալի փոփոխությունն այն է, որ  ”Օֆիս” փաթեթի ծրարգրերով ստեղծված փաստաթղթերը կարելի է առցանց “կիսել” գործընկերների հետ և մեկ կամ մի քանի փաստաթղթերի շուրջ աշխատել խմբով:

Այս մոտեցումը շատ նման է Google Docs համակարգին, որտեղ նույնպես նման հնարավորություններ կան:

Ըստ էության Մայքրոսոֆթը մի կողմից մեծ և կարևոր քայլ արեց դեպի ապագա` ետևում թողնելով իր գլխավոր մրցակցին` Apple-ին, մյուս կողմից կարողացավ արժանի հակահարված հասցնել մյուս հսկային` Գուգլին` չթողնելով, որ այն դառնա “ամպերի” միանձնյա տիրակալը:

Հաջորդ գրառումներում ավելի մանրամասն կանդրառնամ “ամպերին” և նոր “Օֆիսին”: