Հարգելի ընթերցողներ, ես նորից որոշեցի գրառումների շարք պատրաստել: Այս անգամ խոսքը գնալու է մոնետիզացիայի մասին: Քանի որ թեման շատ ծավալուն է, շարքը բաժանված է չորս մասի: Այս գրառման մեջ կգտնեք ներածությունը և կայքում գովազդ տեղադրելու միջոցով դրամ վաստակելու մասին որոշակի տեղեկություններ:
հարգելի ընթերցողներ (եթե այդպիսիք դեռ մնացել են ), այսօրվանից Վեբմատյանում բացվում է գրառումների շարք, որոնցում ես կտեղադրեմ երեք հղում, որոնք ես գտել եմ Ինտերնետում թափառելու ընթացքում: Հղումները կունենան որոշակի թեմատիկ կապվածություն: Հուսով եմ հետաքրքիր կլինի:
Երկու օր ներկայացված iPad-ի շուրջ խոսակցությունները չեն լռում և գնալով ավելի շատ մարդկանց են ներգրավում քննարկումներում: Իմ վերջին գրառման մեջ ներկայացվեցին iPad-ի մասին նախնական տվյալները, և գրառման թեման սահմանափակվեց չոր փաստեի ներկայացմամբ: Այս գրառման նպատակն է iPad-ի ավելի հանգամանալից և խորը վերլուծության փորձը:

Եվ այսպես, վերջապես եկավ այն օրը, երբ Սթիվ Ջոբսը հայտարարեց և ցուցադրեց iPadը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ամբողջ շահագրգիռ կամ ուղղակի հետաքրքրված հանրությունը խոսում էր այս հրաշք սարքից, որի մասին Սթիվ Ջոբսն ասել էր. “սա իմ կյանքում կատարած ամենակարևոր բանն է”: Եվ եթե ինքը` Ջոբսն է մտածում, որ սա իր կյանքի ամենակարևոր բանն է, ապա սարքն [...]

Հետևե’ք webmatyan-ին twitter-ում: @webmatyan Ուղիղ հեռարձակում Apple-ի պլանշետի շնորհանդեսից
Վերնագրից պարզ է, որ գրառումը Apple-ի մասին է լինելու: Դրա պատճառները մի քանիսն են. Շատերը Սթիվ Ջոբսին համարում են գուռու, քանի որ նա հեղափոխում է մարդկանց առօրյան 1973-ից սկսած, անընդհատ բարելավելով, նորամուծություններ մտցնելով մեզ ծանոթ ու սովորական առարկաներիմեջ, նա փոխում է իրերի էությունը՝ վերաձևելով մեր սովորությունները: Նա իրական նորարար է և հանճարեղ հռետոր և զուր չէ, որ արդեն [...]

Շատերը արդարացիորեն բողոքում էին, որ facebook-ում անհնար է բացասական վերաբերմունք արտահայտել ընկերների գրառումներին, պոստերին, ստատուսներին, քանի որ մինչ օրս facebook-ում կարելի էի միայն մեկնաբանել գրառումները կամ ցույց տալ, որ դրանք ձեզ դուր են գալիս like կոճակի օգնությամբ: Այսուհետ, շնորհիվ մի խումբ ֆրանսիացի էնտուզիաստների, կարելի է նաև ձեր բացասական / անտարբեր վերաբերմունքն արտահայտել i don’t care կոճակի [...]

Շատ օգտագործողներ բողոքում են, որ հնարավորություն չունեն facebook-ի ստատուսներում և չատում ավելացնել սմայլիկներ և այլ հատուկ նշաններ: Պարզվում է, որ facebook-ում կան մի քանի ծրագրեր, որոնք թուլ են տալիս ոչ ստանդարտ սմայլիկներ և հատուկ նշաններ ավելացնել facebook-ի ստատուսի տողում: Բացի այդ ծրագրերից, կա ստատուսի մեջ հատուկ նշաններ ավելացնելու ևս մի պրիմիտիվ և ավելի ճկուն եղանակ: Ստորև [...]

Դեկտեմբերի 27-ին հրապարակվեցին facebook-ի սպասվող փոփոխությունների մասին որոշ տեղեկություններ:

Ինչպես հայտնի է Հայաստանում Ինտերնետը նույնականացվում է ռուսական odnoklassniki.ru-ի հետ, սակայն կարծես այս միտումը փոխվում է: Կկարողանա՞ն արդյոք այլ կայքերը վերջ տալ odnoklassniki-ի մենիշխանությանը: Արդեն 2 տարի է, ինչ “օդնո”-ն գերիշխում է հայաստանյան Ինտերնետային ոլորտում՝ իր այցելությունների քանակով ետևում թողնելով ոչ միայն մրցակիցներին, այլև այլ մնացած բոլոր կայքերին: Տարեվերջյան վիճակագրությունը հուշում է, որ կարծես “օդնոին” [...]
