webmatyan.com » Armenian Start-Ups

Իննովացիայի մասին
Իմ նախորդ գրառումներից մեկում ես գրել էի իննովացիաների կարիքի և դրանց բացակայության մասին։ Իմ հիմնական միտքն այն էր, որ հայկական Ինտերնետում զգացվում է իննովացիայի  սուր պակաս, քանի որ այն նախագծերը, որոնք օրեցօր ավելանում են, որպես կանոն, իրենց մեջ չեն պարունակում տեխնոլոգիական կամ բովանդակային նորարաութան տարրեր։ Մինչդեռ, կարծես բոլորը համաձայն են, որ անհրաժեշտ են նորարար մտքեր և ձեռնարկումներ։

Այս գրառման մեջ ուզում եմ ներկայացնել իննովացիոն եզակի նախագծերից մեկը։

Այս տարվա ապրիլի 18-20-ը Թբիլիսիում տեղի ունեցավ Սոցիալական Ինովացիայի Կովկասյան Ճամբարը (Social Innovation Camp)։ Ճամբարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակները, որոնք կազմեցին 6 միջազգային խմբեր, որոնք աշխատում էին տարբեր բնույթի նախագծերի շուրջ։ Նախապես ընտրված էին վեց նախագծեր, որոնց իմաստը կայանում էր նրանում, որ լուծեն սոցիալական խնդիրներ նոր տեխնոլոգիաների միջոցով։

Երկու օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ պետք է իրականացներ իր նախագիծը, իսկ հաղթող թիմը կստանար դրամական մրցանակ՝ նախագծի հետագա զարգացման համար։

Ի վերջո, թեժ պայքարից և երկու օրվա լարված աշխատանքից հետո հաղթող ճանաչվեց save the trees նախագիծը, որի  մտահաղացումը  հայաստանցի ակտիվիստ Մարիամ Սուխուդյանինն էր։ Թիմը բաղկացած էր վեց կամավորներից։

Նախագիծն իրենից ներկայացնում է մի կայք, որտեղ բոլոր մարդիկ կարող են օնլայն հայտնել ապօրինի ծառահատումների դեպքերի մասին։ Այնուհետև ակտիվիստների, կամավորների խումբը պետք է ստուգի դեպքի իսկությունը, որից հետո կայքում տեղադրված քարտեզի վրա կավելանա կետ, որը կազդարարի ապօրինի ծառահատման դեպքի մասին։ Երբ ծառահատումը կանխարգելված կլինի, քարտեզի վրա նշումը կփոխի գույնը՝ այդպիսով ցույց տալով, փրկված ծառերի տեղը։

Կայքն օգտագործում է մի շարք իննովացիոն տեխնիկական միջոցներ, որոնցից ամենաքիչ տարածվածը Հայաստանում, թերևս Ushahidi պլատֆորմն է, որը թույլ է տալիս ապահովել անհրաժեշտ ֆունկցիոնալությունը։

Այս պահին կայքը դեռ գտնվում է փորձարկման և զարգացման շրջանում, այդ պատճառով այն դեռ չունի հայերեն տարբերակ, սակայն շուտով այն ամբողջությամբ կթարգմանվի հայերեն և կսկսի գործել ողջ հզորությամբ։

Կայքին կարելի է ծանոթանալ այստեղ:

բաղադրատոմսեր․am
Այսօր մի հետաքրքրի և վաղուց սպասված կայք գտա։ Կոչվում էrecipes.am: Պարզ և հանճարեղ, այն իմաստով, որ շատերին համոզված եմ, հետաքրքիր կլինի բովանդակությունը։ Չկա ոչ մի արտառոց, անսովոր ու անպիտան բան․ միայն բաղադրատոմսեր, որոնք, ի դեպ ավելացվում են կայքի այցելուների կողմից։ Այս հանգամանքն ինձ շատ ուրախացրեց, քանի որ ըստ էության սա առաջին հայկական կայքն է (համենայն դեպս իմ տեսածների մեջ, չհաշված սոցիալական ցանցերը), որտեղ բովանդակության հեղինակ կարող է դառնալ յուրաքանչյուրն, ով այցելում է կայքը։

Կայքում արդեն 100-ից ավելի բաղադրատոմս կա, որոնք լրացվել են օգտվողների կողմից։

Հուսանք, որ crowdsourcing-ը կաշխատի։

Հանգուցային Հանդիպում
Այսօր՝ Ապրիլի 15-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հանգույց համակարգի հեղինակների հանդիպումը  բլոգգերների հետ։ Հանդիպման թեման էր “Հանգույց միավորներ” (hanguyc points) համակարգը և դրա օգտակարությունը բլոգերների համար։

Նախագծի հեղինակները մանրամասնորեն ներկայացրին համակագի աշխատանքը։

Պարզվեց, որ այսօրվա դրությամբ “Հանգույց” համակարգին են միացված 68 կայքեր, որոնցում գովազդատուները կարող են գովազդ տեղադրել։

Ընդ որում,գովազդը կարող է լինել, ոչ միայն տեքստային կամ կոնտեքստային, այլև գրաֆիկական կամ անիմացիոն (flash):

Համակարգի մասնակից կայքերը տեղադրված գովազդի ցուցադրումներից ստանում են Միավորներ, որոնք, նախագծի հեղինակի խոսքով հաջորդ տարվանից սկսած հնարավոր կլինի միավորները փոխարկել ռեալ դրամի հետ։

Հայկական տարբերակներ
armfeeds armlinker

Այս գրառման մեջ խոսքը գնում է 2 ծառայությունների մասին, որոնք վերջերս են գործարկվել և որոնք հավակնում են դառնալ տարածված և օգտագործվող ծառայություններ:

Շատերը թերևս ծանոթ են սոցիալական էջանշման ծառայություններին և գուցե օգտվում են այդ ծառայություններից (digg, delicio.us, etc): Նրանց համար, ովքեր չգիտեն կամ ծանոթ չեն այդ ծառայություններին, հարկ է տեղեկանալ, որ դրանք ծառայություններ են, որոնք թույլ են տալիս օգտագործողին առցանց էջանշել/պահպանել իրեն դուր եկած կայքը կամ բլոգի գրառումը. Այս ծառայությունը նոր չէ, քանի որ դեռ Netscape բրաուզերում նախատեսված էր նման հնարավորություն (bookmark page [Ctrl+D]): Այս նոր ծառայությունների իմաստն այն է, որ էջանշելուց հետո դուք կարող եք դիտել ձեր էջանշած կայքերը անկախ նրանից, թե ինչ համակարգչի դիմաց եք նստած: Սա շատ օգտակար և կիրառական ծառայություն է: Վերջերս հայկական ցանցում հայտնվեց մի կայք, որն առաջարկում է նկան ծառայություններ , բայց հայալեզու օգտագործողների համար: Դիմավորե՛ք, armlinker: Սա սոցիալական էջանշումների հայկական առաջին և մինչ օրս միակ ծառայությունն է: Ինչպեսև այլ սոցիալական էջանշումների կայքերում, այստեղ ևս օգտագործողները բացում են իրենց հաշիվը, կարողանում են պահպանել/էջանշել իրենց դուր եկած կայքերը, մեկնաբանել ուրիշների էջանշումները, բրաուզերից ներմուծել էջանշումները  և… վերջ:

Ակնհայտորեն նախագիծը դեռ ալֆա կամ բետա տարբերակում է (չնայած ոչ մի տեղ նման հայտարարություն չի հանդիպել), քանի որ կայքի մի մասը անգլերեն է, մյուս մասը՝ հայերեն: Ավելին, միակ ձևը, որով կարելի է էջանշում ավելացնել կայքում պապենական  copy-paste մեթոդն է:  Այսինքն օգտագործողը գնում է իր էջը armlinker-ում և ձեռքով ավելացնում է էջանշվող հասցեն:  Մի խոսքով, երևի պետք է սպասել և տեսնել, թե ինչ զարգացում կստանաայս նախագիծը: Գուցե նոր ֆունկցիաներ և հնարավորություններ ավելանան և այն ավելի օգտակար ու կիրառելի կդառնա: Իսկ մինչ այդ հասկանալի չէ, թե ինչու համար մարդիկ պետք է օգտվեն այս ծառայությունից, եթե կան digg-ը և  del.icio.us -ը:

Մեկ այլ ծառայություն է armfeeds.com-ը, որը ևս արտասահմնայան նմանատիպ նախագծի feedburner/ google reader նմանակն է: Այս ծրագիրն իրենից ներակայացնում է կենտրոնացված RSS Feed ընթերցող: Կայքից անմիջապես կարելի է կարդալ գրանցված բլոգերի վերջին գրառումները և մեկնաբանել դրանք: Չնայած որ  ծառայությունը այս անգամ ևս ոչ մի նորություն կամ առավել ևս նորարարություն չի ներկայացնում, իմ կարծիքով այս ծառայությունն անհամեմատ ավելի կիրառական և կարևոր է ողջ հայկական ինտերնետի համար՝ հետևյալ պատճառով.  իմ խորին համոզմամբ հայկական Ինտերնեետի զարգացման համար գոյություն ունեն մի քանի կարևոր խոչընդոտներ: Դրանցից մեկն այն  է, որ չկա մի կենտրոնացված վայր, որտեղ կարելի լինի տեղեկանալ/ կարդալ/ուսումնասիրել հայերեն (կամ հայկական ) բովանդակություն: Պարզաբանեմ. տարիների ընթացքում հայկական Ինտերնետում հավաքվել է էլ. բովանդակության շտեմարան (հոդվածներ, բլոգեր և այլն): Մինչ օրս այդ շտեմարանը գտնվում էր (և դեռ շարունակում է գտնվել) անկանոն ու քաոսային վիճակում:  armfeeds.com-ը շատ լավ հնարավորություն է տալիս դասակարգել և կենտրոնացված կերպով ներկայացնել  հայկական էլ. բովանդակության գոնե փոքր, բայց դինամիկ մասը: Իմ կարծիքով, հենց այս խնդիրն է լուծում armfeeds-ը: Ես չգիտեմ, թե կայքի հեղինակները մտածել են արդյոք սրա մասին, թե ոչ, բայց լավ կլիներ, որ հենց այս ուղղությամբ զարգացնեն նախագիծը, հակառակ դեպքում armfeeds-ը կդառնա  google reader-ի անհաջող կրկնօրինակը: Հաջողություն եմ մաղթում նախագծի հեղինակներին:

Digitec’09 Երևան
Հունիսի 19-20-ը Երևանում  անցկացվեց Digitec 2009 ինովացիոն ֆորումը: Ֆորումը կազմակերպվել էր ԻՏՁՄ-ի կողմից և հավաքել էր Հայաստանյան ԻՏ ընկերությունների մի ներկայացուցչական կազմ: Ընդհանուր առմամբ, ֆորումին մասնակցում էին 30 ընկերություններ: Չնայած Ֆորումին մասնակցում էին 30 ընկերություններ, ես կխոսեմ նրանցից միայն երկուսի մասին, քանի որ կարծում եմ, որ հայկական Ինտերնետում նրանց դերը կարող է նշանակալի լինել մոտ ապագայում: Եվ այսպես, առաջին նախագիծը, որի մասին արժե խոսել, կոչվում է ADBOOK.am : Այն իրենից ներկայացնում է “կոնտեքստային գովազդի առաջին հայկական  ծառայություն”, ինչպես այն ներկայացնում են հիմնադիրները: Ըստ էության, ADBOOK-ն իրենից ներկայացնում է google adsence-ի  մի յուրատեսակ կրկնօրինակում, բայց որոշ տարբերություններով: Գլխավոր տարբերությունն ու առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն google-ի, adbook-ը հնարավորություն է տալիս հայալեզու էջերին տեղադրել (հայալեզու և ոչ միայն) գովազդներ: Ինչպես գիտենք, google AdSence-ը դեռևս չի ընդգրկել հայալեզու կայքերը իր գորևծընկերների ցանկի մեջ:  Կարծում եմ ADBOOK-ը շուտով մեծ տարածում կստանա հայկական կայքերում , քանի որ հնարավորույթուն է տալիս , որ գործընկեր կայքերը դրամ վաստակել: