webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն

Իմ նախորդ գրառումներից մեկում ես գրել էի իննովացիաների կարիքի և դրանց բացակայության մասին։ Իմ հիմնական միտքն այն էր, որ հայկական Ինտերնետում զգացվում է իննովացիայի  սուր պակաս, քանի որ այն նախագծերը, որոնք օրեցօր ավելանում են, որպես կանոն, իրենց մեջ չեն պարունակում տեխնոլոգիական կամ բովանդակային նորարաութան տարրեր։ Մինչդեռ, կարծես բոլորը համաձայն են, որ անհրաժեշտ են նորարար մտքեր [...]

Այսօր մի հետաքրքրի և վաղուց սպասված կայք գտա։ Կոչվում էrecipes.am: Պարզ և հանճարեղ, այն իմաստով, որ շատերին համոզված եմ, հետաքրքիր կլինի բովանդակությունը։ Չկա ոչ մի արտառոց, անսովոր ու անպիտան բան․ միայն բաղադրատոմսեր, որոնք, ի դեպ ավելացվում են կայքի այցելուների կողմից։ Այս հանգամանքն ինձ շատ ուրախացրեց, քանի որ ըստ էության սա առաջին հայկական կայքն է (համենայն [...]

Այսօր՝ Ապրիլի 15-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հանգույց համակարգի հեղինակների հանդիպումը  բլոգգերների հետ։ Հանդիպման թեման էր “Հանգույց միավորներ” (hanguyc points) համակարգը և դրա օգտակարությունը բլոգերների համար։ Նախագծի հեղինակները մանրամասնորեն ներկայացրին համակագի աշխատանքը։ Պարզվեց, որ այսօրվա դրությամբ “Հանգույց” համակարգին են միացված 68 կայքեր, որոնցում գովազդատուները կարող են գովազդ տեղադրել։ Ընդ որում,գովազդը կարող է լինել, [...]

Այս գրառման մեջ խոսքը գնում է 2 ծառայությունների մասին, որոնք վերջերս են գործարկվել և որոնք հավակնում են դառնալ տարածված և օգտագործվող ծառայություններ: Շատերը թերևս ծանոթ են սոցիալական էջանշման ծառայություններին և գուցե օգտվում են այդ ծառայություններից (digg, delicio.us, etc):

Հունիսի 19-20-ը Երևանում  անցկացվեց Digitec 2009 ինովացիոն ֆորումը: Ֆորումը կազմակերպվել էր ԻՏՁՄ-ի կողմից և հավաքել էր Հայաստանյան ԻՏ ընկերությունների մի ներկայացուցչական կազմ: Ընդհանուր առմամբ, ֆորումին մասնակցում էին 30 ընկերություններ: Չնայած Ֆորումին մասնակցում էին 30 ընկերություններ, ես կխոսեմ նրանցից միայն երկուսի մասին, քանի որ կարծում եմ, որ հայկական Ինտերնետում նրանց դերը կարող է նշանակալի լինել մոտ [...]