
Եվ այսպես, Ֆեյսբուքի ուրվականը հասավ հայաստան: Այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է գովազդ տեղադրել Ֆեյսբուքում: Դրա համար անհրաժեշտ է ունենալ Visa կամ MasterCard դեբետային/կրեդիտային քարտ և հաշիվ Ֆեյսբուքում: Ուշադիր ընթերցողներն արդեն գիտեն, որ Ինտերնետում գովազդի հաշվարկման ամենատարածված տարբերակներն են Վճարը Ցուցադրության Համար և Վճարը Քլիքի Համար: Ֆեյսբուքն առաջարկում է ընտրել հենց այս երկու տարբերակներից որևէ մեկը: [...]

