webmatyan.com » Համեմատություններ
Ինտերնետի երեք դարաշրջանները
Նախաբան։
Սույն գրառման մեջ ես կփորձեմ վերլուծել և համեմատել Ինտերնետի զարգացումը երեք ինտերնետային գաղութներում (colony)`Անգլալեզու, Ռուսալեզու և Հայալեզու։ Մասշտաբներն իհարկե անհամեմատելի են, սակայն ընդհանրություններն, իմ կարծիքով, շատ ակնառու են։
Մինչդեռ գրառումը լուրջ վերլուծության փորձ է, այն կարող է առաջին հայացքից անհետաքրքիր թվալ, բայց դուք մինչև վերջ կարդացեք։
Մաս Ա․ Netscape-ի դարաշրջանը և Բովանդակությունը։
90-ականներին, երբ Ինտերնետի հրաշքը դեռ նոր էր արարվել, մարդիկ դեռ չէին իմանում կամ պատկերացնում, թե ինչ զարգացում այն կարող է ստանալ  ինչ հնարավորություններ ունի այն։ Միայն մի խումբ գիտնականներ ու պետական կառույցներ էին աշխատում դրա զարգացման ու հետազոտման ուղղությամբ, մինչդեռ մնացած մահկանացուները, ապշած Ինտերնետի հասանելությունից, սկսեցին բազմաթիվ էջեր ստեղծել, որտեղ կարելի էր գտնել զանազան թեմաներով նյութեր․ սկսած գեղարվեստական գրականությունից, մինչև քաղաքի բնակիչների հեռախոսահամարների ցանկը։ Այսպես սկսվեց Բովանդակության Դարը։ Ինտերնետն օրեցօր աճում էր ծավալային առումով։ Ամեն օր նոր էջ կամ կայք էր ստեղծվում, որն իր մեջ պարունակում էր հիմնականում տեքստ և նկարներ։ Արդյունքում, Ինտերնետում կարելի էր գտնել ամեն ինչ, ինչ ցանկանում ես։ Այս տենդենցը շարունակվեց ընդհուպ մինչև 90-ականների երկրորդ կեսը։ Ինտերնետը դարձավ բովանդակության հոմանիշը՝ լուրջ մարտահրավեր նետելով տպագիր մամուլին, գրքերին, նամակագրությանը։ Որպես այս ֆենոմենի տրամաբանական ածանցյալ, ի հայտ եկան Որոնողական համակարգերը (LYCOS, Yahoo!, MSN…), որոնց նպատակն էր ինչ որ կերպ համակարգել անսահման ինֆորմացիան։
Այս դարաշրջանին բնորոշ են  անճոռնի կայքերը, Times New Roman տառատեսակը, պարզագույն HTML-ը և անվճար պոռնոն։
Այս դարաշրջանի հուշարձանների թվին կարելի է դասել Netscape Navigator-ին, LYCOS-ին, AltaVista-ին, HotBot-ին, և իհարկե Yahoo!-ին։
Մաս Բ․ Yahoo!-ի կայսրության վերելքն ու համաշխարհային ճգնաժամը (էս մեկը չէ, սրա նախորդը)։ Կամ Ինտերնետի մոնետիզացիան։
Ինտերնետի տարածման և դրա աճի հետ մեկտեղ առաջացավ Ինտերնետի մոնետիզացիայի պահանջը, որը հետագայում վերաճեց մոլուցքի իսկ ամենավերջում բերեց պայթյունի։ Սակայն մինչև մոլուցքի սկսվելն ու պայթյունը, պետք է ուսումնասիրել առաջացած պահանջը և դրա հետևանքները։
Նորագույն պատմության մեջ հազվագյուտ են դեպքերը, երբ մարդիկ կամ ընկերությունները չեն փորձել ինչ-որ բանից եկամուտ ստանալ․ ավելի պրոֆեսիոնալ միջավանայրում այդ պրոցեսը կոչվում է կոմերցիալիզացիա։ Դրա պատճառներն ուսումնասիրելն անիմաստ է, ուստի անցնեմ հետևանքներին և պրոցեսին։ Ըստ էության, մարդիկ սկսեցին ձևեր որոնել, որոնցով կարելի կլիներ Ինտերնետի միջոցով դրամ վաստակել։ Դեռ մինչև Ինտերնետի ստեղծումը  արարումը, բովանդակության տերերը գովազդ էին տեղադրում իրենց պատկանող մեդիաներում (թերթեր, ամսագրեր, ռադիո․․․)։ Ինտերնետը ևս մի մեդիա էր, որն ավելի ու ավելի էր տարածում ստանում և ի տարբերություն թերթերի ու ամսագրերի, այն անվճար է, հետևաբար՝ ավելի հասանելի լայն զանգվածին։ Սակայն միայն դրանում չի Ինտերնետի առավելությունը․ այն հնարավորություն է տալիս դիպուկ թիրախավորման (targeting), ինչը հնարավոր չէր մինչ այդ գոյություն ունեցող ոչ մի մեդիայում։ Զգալով այս բացառիկ հնարավորությունը՝ գովազդատուները վազեցին դեպի Ինտերնետ։ Սկսվեց մոլուցքը։ Որոշ ժամանակ անցավ և մարդիկ հայտնաբերեցին էլ․ առևտուրը (e-commerce)՝ Ինտերնետի միջոցով ապրանքների և ծառայությունների վաճառքը։ Դրան նպաստեցին մի շարք հանգամանքներ․
Ինտերնետի լայն տարածումը
Օնլայն վճարումների հեշտացումը
Մուտքի ցածր բարիեռները
Առևտրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կտրուկ նվազումը=>մեծ ավելացված արժեքը
Եթե նկատեցիք, մինչ այս պահը խոսքը գնում էր միայն անգլալեզու գաղութի մասին։ Դա տրամաբանական պատճառ ունի․ Ինտերնետը ստեղծվել և զարգացել է հենց այդ միջավայրում և դրան նպաստել են մի շարք պատմական հանգամանքներ, որոնց թվում են՝
Ինովացիայի (Ինտերնետի) հայրենիքը
ձեռներեցության (entrepreneurship) դարավոր պատմությունը
ի սկզբանե ազատ մրցակցությունը
բնակչության և երկրների/գաղութի տեխնիկական առաջադիմությունը (քրեդիտ քարտերի լայն կիրառումը, համակարգիչների տարածումը, երկրի համատարած հեռախոսաֆիկացումը․․․)
քաղաքական կամքը (Բիլ Քլինթոնը հայտարարել էր, որ մինչև 2000 թվականը ամերիկյան բոլոր դպրոցները միացված կլինեն Ինտերնետին )
﻿Ի հակադրություն  այս պատկերին, Ռուսաստանում իրավիճակն այլ էր (դիտարկվող ժամանակաշրջանում վերը նշված կետերից ոչ մեկն առկա չէր ըստ էության), և որպես հետևանք, Ռունետը հետ է մնում մնացած Ինտերնետից մոտ տասը տարով։ Հայաստանի հետ համեմատությունն էլ ավելի անիմաստ է․․․
Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Ռունետը միայն վերջերս է մտել զարգացման երկրորդ փուլ, իսկ Հայկական Ինտերնետի վիճակն ավելի բարդ է (շարունակեք կարդալը և կտեսնեք,  թե ինչու և ինչպես)։
Մինչև մեր պատմության եզրափակիչ դարաշրջանին անցնելը, հարկ է անդրադառնալ երկրորդ դարաշրջանի ավարտի պատճառներին, որոնք առաջացան հետևյալ կերպ․․․
Կոմերցիալիզացիայի մոլուցքը հանգեցրեց նրան, որ բազմաթիվ ներդրողներ, տեսնելով որոշ հաջողակ կայքերի փորձը (Yahoo!, Amazon, ebay, Barnes&Nobel….), արդարացիորեն որոշեցին, որ Ինտերնետը հաջող ներդրումների դաշտ է և անհեռատեսորեն սկսեցին ահռելի գումարներ ներդնել Ինտերնետ նախագծերում, ինչի հետևանքով շատ ընկերությունների շուկայական գինը բարձրացավ։ Սա շատ վտանգավոր էր, քանի որ մեծ ներդրումները ենթադրում են մեծ եկամուտներ ապագայում։ 1998-2000 թվականներին Ինտերնետում ներդրված դրամը հասավ գագաթնակետին և ընկերությունների մեծ մասը չկարողացան ետ բերել ներդրումները։ Արդյունքում ընկերությունների արժեթղթերի գներն անկում ապրեցին և բորսաներում խուճապ սկսվեց (ծանոթ բառեր ե՞ն։ Նույն բանը տեղի ունեցավ վերջերս, սակայն ուրիշ ոլորտում) և բռնկվեց միջազգային ճգնաժամը։
Այսպիսի բան չի կարող լինել Հայաստանում, քանի որ․
ա)հայկական ինտերնետը գտնվում է զարգացման առաջին փուլում
բ)Հայաստանում, ըստ էության չկա արժեթղթերի շուկա
Մաս Գ․ “Բովադակությունը միակ փրկությունը չէ” կամ “Ինովացիայի դարաշրջան”
90-ականների ճգնաժամից հետո այլևս հնարավոր չէր խաղալ նույն կանոններով և պետք էր փնտրել կոմերցիալիզացիայի նոր ուղիներ։ Բովանդակությունը և էլ․ առևտուրը դեռ չեն սպառել իրենց, սակայն կամաց-կամաց իրենց տեղը զիջում են օնլայն ծառայություններին (սոց․ ցանցեր, վիդեո, ամպային տեխնոլոգիաներ․․․)։ Ճգնաժամից հետո տեղի ունեցան խորքային փոփոխություններ, որոնք հանգեցրին նոր տեսակի բիզնես-մոդելների հայտնաբերմանը և Ինտերնետի մոնոպոլիզացիային։ Հայտնվեցին գերհաջողակ նախագծեր, որոնք փոխեցին Ինտերնետի դեմքը, մարդկանց սովորությունները։ Ֆեյսբուքը, YouTube-ը, WordPress-ը Salesforce-ը և այլոք Ինտերնետը դարձրին անճանաչելի։ Հաջողակ դարձան ոչ թե այն կայքերը, որոնք շատ էին գովազդվում, այլ այն կայքերը, որոնք որակապես նոր բան էին առաջարկում։ Մինչև 90-ականների ճգնաժամը Ինտերնետային երկու-երեք ծառայություն կար (chat, email, dating…)իսկ հիմա միայն Գուգլը տասից ավել ծառայություն ունի, որոնք մինչև ճգնաժամն ուղակի գոյություն չունեին։ Ինտերնետ-ծառայությունների ի հայտ գալն իր հետ բերեց մի ֆենոմեն, որը մինչ այդ անհանար էր թվում․ Ինտերնետը մոնոպոլիզացվեց։ Դրա առաջին դեպքերը Գուգլն ու LiveJournal-ն էին, որոնք լինելով արևմտյան ծառայություններ գրավեցին Ռուսաստանը և Հայաստանը։ Իսկ դրանց հետևում կանգնած ամուր ու մինչ օրս անխափան գործող բիզնես-մոդելը և լոկալիզացիան (թարգմանումը) համարյա ոչ մի շանս չի թողնում տեղական ծառայություններին։
Լոկալիզացիան իր հերթին բերում է նրան, որ շատ գաղութներ, որոնք զարգացման ավելի ցածր կետում են, սկսում են անբնականորեն զարգանալ և վտանգվում են դեռ երկար ժամանակ մնալ թերզարգացած։
Դրա ամենավառ օրինակը հայկական Ինտերնետն է, որն իր ցուցանիշներով (օրեցոր աճող կայքերի թիվ, Ինտերնետի օգտագործման տարածում․․․) դեռ գտնվում է առաջին փուլում, սակայն արդեն ծնել է սոցիալական ցանցեր, որոնողական համկարգեր, սեփական վիդեոհոսթինգ, սեփական կոնտեքստային գովազդ, բլոգերի պլատֆորմ և այլ երրորդ դարաշրջանին բնորոշ երևույթներ։ Իհարկե, ողջունելի է նման ծառայությունների ստեղծումը, սակայն ցավոք, ինովացիան դեռ դոփում է տեղում։ Տեսնենք, թե որքան։
Մի տխրեք
Աշխատանք որոնելու լավագույն եվ վատագույն կայքերը
Դեռևս մի քանի տարի առաջ հայկական ինտերնետում ընդհամենը մեկ ծառայություն կար, որը թույլ էր տալիս աշխատանք որոնել: Շատ շուտով այլ ընկերություններ գնահատեցին շուկայի այս մասնաբաժնի կարևորությունն ու ծավալը և այժմ հայկական ինտերնետում արդեն գործում են 4-6 զբաղվածության կայքեր:
Զարմանալի չէ, որ այս տեսակի կայքերը լրատվական կայքերի և անձնական բլոգերի հետ մեկտեղ գեներացնում են հայաստանյան ինտերնետ բովանդակության մեծ մասը: Թերևս հենց այս երեք տեսակի կայքերն են այն շարժիչ ուժը, որը չի թողնում, ռուսական հսկայի միանձնյա տիրապետումը:
Տարօրինակ մի երևույթ է կապված հայկական աշխատանքային կայքերի հետ: Նրանց գերակշիռ մեծամասնությունը…անգլերեն են: Այս հանգամանքը ոչ միայն տարօրինակ է, այլև ծիծաղելի է: Ինչու? Հայստանում ոչ միայն պետական լեզուն հայերենն է, այլև բնակչության գերակշիռ մեծամասնությունը հայերենից բացի ոչ մի այլ լեզվով չի խոսում:
Հայկական կայքերից առաջինը, որն առաջարկում էր աշխատանքի հայտարարություններ, port.am-ն էր, որը սակայն մասնագիտացված չէր աշխատանքի հայտարարություններում այլ ավելի շուտ հայտարարությունների պորտալ էր:
Աշխատանքային հայտարարությունների առաջին կայքը careercenter.am-ն էր:
Կայքի տեսքը չի փոխվել կայքի ստեղծման օրվանից ի վեր: Այն հիշեցնում է 90-ականների սկզբի կայքերը, երբ դեռ օգտագործում էին շրջանակներ (frames): Ինչ որ մեկը պետք է ասի կայքի ադմինիստրատորներին, որ արդեն 2010 թվականն է և նոր տեխնոլոգիաներ են առաջ եկել, օրինակ ` AJAX-ը: Չնայած նրան, որ այս կայքի տեսքը և կառուցվածքը նախորդ դարի վեբ տեխնոլոգիաների ժառանգություն են, այն բոլոր մրցակիցներից ամենաարագագործն է և շատ հարմար է ցածր արագությամբ Ինտերնետային կապի դեպքում: Վերջերս կայքում ներմուծել են առցանց ռեզյումե կառուցելու և առցանց աշխատանքի դիմելու հնարավորություն, ինչը իհարկե մեծ և կարևոր առաջընթաց է, բայց այն շատ անհարմար, ծավալուն է և իհարկե հայերեն չէ:
careercenter.am-ի գլխավոր մրցակիցը` job.am-ը, որն ավելի երիտասարդ կայք է արդեն գերազանցում է careercenter-ին իր այցելությունների քանակով (տես գրաֆիկը ներքևում)
Job.am-ն անհամեմատ ավելի ժամանակակից տեսք ունի: Բացի դրանից, այնտեղ աշխատանքները դասակարգված են ըստ կազմակերպությունների, բնագավառների և այլն: Այս կայքում ևս ես հայերեն ոչ մի տառ չտեսա, ինչը ինձ զարմացրեց, բայց փոխարենը այստեղ ես տեսա որոնման հնարավորություն (!!!) շատ օգտակար հնարավորություն, որը բնականաբար բացակայում է careercenter.am-ում: Եվս մի քանի առավելություն, որոնք job.am-ը դարձնում են ավելի հարմար վայր գործ  փնտրելու միջոց.
կայքի` բջջային հեռախոսների համար հարմարեցված տարբերակ,
RSS բաժանորդագրման հնարավորություն
Այս երկու կայքերն, իհարկե միակներրը չեն այս շուկայում և ունեն մրցակիցներ, սակայն այս կայքերն են հանդիսանում շուկայի առաջատարները: Բացի այս երկու կայքերից,  ուշադրության են արժանի նաև հետևյալ կայքերը՝
mail.am-ի աշխատանքային պորտալը, որը հնարավորություն է տալիս բազմաթիվ գործոններով աշխատանք որոնել, առցանց դիմել աշխատանքի (եթե դիմորդը գրանցված է mail.am-ում): Սակայն, ինչպես այլ կայքերը, այնպես էլ այս կայքը հայերեն չէ (այս մեկը ռուսերեն է): Լավագույն դեպքում հայտարարությունը կարղ է լինել տրանսլիտ հայերենով, ինչն իհարկե հիասթափեցնող է:
hayjob.am-ը` աշխատանքի որոնման մյուս կայքը ևս չունի հայերեն տարբերակ: Սակայն այս կայքն ունի մի շարք առավելություններ՝
այս կայքն ինտեգրացված է hayland.am սոցիալակն ցանցին, ինչն իհարկե ահռելի առավելություն է:
Բացի դրանից, կարելի է առցանց ռեզյումե կառուցել և տեղեկատվություն ստանալ ոչ միայն աշխատանքային հնարավորությունների մասին, այլև կրթական հնարավորությունների մասին:
Կաշխուժացնե՞ն արդյոք լրատվական կայքերը հայկական Ինտերնետը
Վերջին երկու տարիների ընթացքում Ինտերնետում հայտնվում են տարաբնույթ լրատվական կայքեր: Ըստ Circle.am-ի լրատվական կայքերն ապահովում են բավական մեծ լսարան: Այսպես,  Circle.am-ի առաջին տասնյակում տեղ զբաղեցրած կայքերից երեքը լրատվական են:  Մեկ այլ աղբյուրի համաձայն՝Հայաստանից այցելվող տեղական կայքերի ցուցակի երկրորդ տեղում է tert.am-ը:  Արդյո՞ք լրատվական կայքերը, ավելի ճիշտ՝ նրանց մրցակցությունը կաշխուժացնեն հայաստանյան Ինտերնետը: Ըստ վիճակագրության, երկու կայքեր՝ a1plus.am  եւ tert.am-ը լուրջ հավակնություններ ունեն հայաստանյան առաջատար լրատվամիջոց դառնալու: a1plus.am-ը գործում է դեռ նախորդ դարավերջից ? այսօր մեր առջ? է այդ կայքի չորրորդ տարբերակը: Հեռուստաեթերից զրկվելու հետ զուգահեռ a1plus.am-ն ամեն կերպ փորձթւմ է վերականգնել իր լսարանը ? արդարացիորեն այդ գործում հույսը դրել է առաջին հերթին Ինտերնետի վրա: Այս ռամավարությունը արդյունավետ է գործում մինչ օրս, սակայն անցյալ տարի ի հայտ եկավ մի հզոր մրցակից ի դեմս tert.am-ի: Ինչպես եր?ում է՝ մեծ ներդրումների ? ագրեսիվ մարքեթինգային/գովազդային  քաղաքականության շնորհիվ մեկ տարում հասցրեց դառնալ «Ա1»-ի գլխավոր մրցակիցը: Թերթ.am-ն իր թիկունքում ունի հզոր ռեսուրսներ ի դեմս «MediaStyle» գործակալության, որին են պատկանում մի քանի տպագիր պարբերականներ: Այսպիսով, «Ա1+»-ի տասնամյա միանձնյա առաջատարույանը լուրջ վտանգ է սպառնում: Սա հաջողություն է «Թերթ.am»-ի համար, որը մեկ տարում կարողացավ անմիջապես մոտենալ առաջատարին: Վերլուծելով  «Թերթ.am»-ի հաջողությունը՝ կարելի գալ հետ?յալ եզահանգումների.
Հայաստանում Ինտերնետային շուկայի փաստացի բացակայության պարագայում խիստ արդյունավետ եղավ օֆլայն գովազդային արշավի իրականացումը օնլայն ռեսուրսի համար
Հզոր ներդրումային բազայի շնորհիվ հնարավոր դարձավ շուկա դուրս բերել ? շատ արագ առաջատար դիրք գրավել  օնլայն ռեսուրս Հայաստանում:
Ինչ վերաբերում է «Ա1+»-ին, ապա այստեղ պետք է նշել, որ  այն, չունենալով այդչափ հզոր ներդրումային բազա, այնուամենայնիվ պատվով է դիմանում մրցակցությանը ? դեռ ավելին. նորանոր ճանապարհներ է գտնում իր պոտենցիալ լսարանին հասանելի լինելու համար (խոսքը վերաբերում է նորությունները բջջային հեռախոսի միջոցով կարդալու/դիտելու հնարավորությանը ? YouTube-ում նորությունների կանոնավոր թողարկմանը):