webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն

Նախաբան։ Սույն գրառման մեջ ես կփորձեմ վերլուծել և համեմատել Ինտերնետի զարգացումը երեք ինտերնետային գաղութներում (colony)`Անգլալեզու, Ռուսալեզու և Հայալեզու։ Մասշտաբներն իհարկե անհամեմատելի են, սակայն ընդհանրություններն, իմ կարծիքով, շատ ակնառու են։ Մինչդեռ գրառումը լուրջ վերլուծության փորձ է, այն կարող է առաջին հայացքից անհետաքրքիր թվալ, բայց դուք մինչև վերջ կարդացեք։ Մաս Ա․ Netscape-ի դարաշրջանը և Բովանդակությունը։ 90-ականներին, երբ [...]

Դեռևս մի քանի տարի առաջ հայկական ինտերնետում ընդհամենը մեկ ծառայություն կար, որը թույլ էր տալիս աշխատանք որոնել: Շատ շուտով այլ ընկերություններ գնահատեցին շուկայի այս մասնաբաժնի կարևորությունն ու ծավալը և այժմ հայկական ինտերնետում արդեն գործում են 4-6 զբաղվածության կայքեր: Զարմանալի չէ, որ այս տեսակի կայքերը լրատվական կայքերի և անձնական բլոգերի հետ մեկտեղ գեներացնում են հայաստանյան ինտերնետ [...]

Վերջին երկու տարիների ընթացքում Ինտերնետում հայտնվում են տարաբնույթ լրատվական կայքեր: Ըստ Circle.am-ի լրատվական կայքերն ապահովում են բավական մեծ լսարան: Այսպես,  Circle.am-ի առաջին տասնյակում տեղ զբաղեցրած կայքերից երեքը լրատվական են:  Մեկ այլ աղբյուրի համաձայն՝Հայաստանից այցելվող տեղական կայքերի ցուցակի երկրորդ տեղում է tert.am-ը:  Արդյո՞ք լրատվական կայքերը, ավելի ճիշտ՝ նրանց մրցակցությունը կաշխուժացնեն հայաստանյան Ինտերնետը: Ըստ վիճակագրության, երկու կայքեր՝ [...]