Վերջերս ինձ համար բացահայտեցի մի շատ հետաքրքիր ու օգտակար ծառայություն Yahoo!-ից: Ծառայությունը հնարավորություն է տալիս ցանկացած կայքի համար (նակախ պլատֆորմայից և CMS-ից) ստեղծել բազմաֆունկցիոնալ մոդուլներ: Ծառայությունն առավել օգտակար կլինի այն մարդկանց համար, որոնք չունեն վեբ-ծրագրավորման գիտելիքներ: Yahoo! Pipes կոչվող ծառայությունը հնարավորություն է տալիս drag-and-drop սկզբունքով “հավաքել” միկրո-ծրագրեր, որոնք կարող են օգտագործվել որպես մոդուլներ w0rdpress-ի հիմքով աշխխատող կայքերում, ինչպես նաև պրակտիկորեն ցանկացած այլ տեսակի կայքերում: Pipes-ի միջոցով ստեղծված մոդուլները կարելի է նաև տեղադրել iGoogle և MyYahoo! -ում:
Pipes-ի կայքում կարոլի է նաև դիտել մյուսների կողմից կառուցված մոդուլները, ձևափոխել դրանք և կլոնավորել: Բնականաբար ծառայությունն անվճար է:
Ես էլ որոշեցի երկու մոդուլ պատրաստել և դրանք տեղադրել այս կայքում:
Մոդուլներից մեկի միջոցով կարելի է ծանոթանալ job.am և jobfinder.am կայքերի ամենաթարմ աշխատանքի հայտարարությունները:
Մյուս մոդուլի միջոցով կարելի է ծանոթանալ ամերիկյան չորս ամենա հայտնի տեխնոլոգիական բլոգերի ամենաթարմ թեմաներին:
Դուք կարող եք Ձեր կայքում տեղադրել այս մոդուլը:
Դրա համար անհրաժեշտ է այցելել այստեղ, գրանցվել Yahoo!-ում (եթե դեռ Yahoo! ID չունեք) և պատճենել մոդուլը սեղմելով
Ես սիրով կավելացնեմ այլ աղբյուրներ եղած մոդուլներին, եթե դուք հետաքրքիր առաջարկներ ունեք;
