Երբ որոշեցի սկսել գրառումների այս շարքը, ինձ թվում էր, թե հեշտ կլինի շաբաթական երեք հետաքրքիր ու անհայտ կայք գտնել: Փորձը ցույց տվեց, որ սխալվում էի:
Այսօրվա “եռահղում”-ի թեման crowdsourcing-ն է:
Առաջին կայքը, որ ուզում եմ եզ ներկայացնել spreadshirt-ն է: Կայքը հնարավորություն է տալիս առցանց պատվիրել տպագրություն վերնաշապիկների, տաբատների և այլ հագուստի վրա: Կայքի ունիկալությունը նրանում է, որ դիզայնը, տպագրությունը իրականացվում է “ամպային” աշխատուժի կողմից: Այսինքն, դիզայնի պատվերը տեղադրվում է կայքում, դիզայներները առաջարկում են տարբերակներ, պատվիրատուն ընտրում է իրեն դուր եկած դիզայնը, պատվիրում է տպագրությունը և վճարում է: Բացի ամպային աշխատուժից, կայքում կա նաև դիզայնի օնլայն գործիք, որի միջոցով նույնիսկ ես կարողացա ստանալ շապիկի դիզայն:
Այնպես որ, եթե մանկուց երազել եք հատուկ դիզայնով վերնաշապիկ ունենալ, որի գրված կլինի “ես դեմք եմ, իսկ դու` դեպք
“, ապա կայքը ձեզ համար է: Անցեք հղումով և խաղացեք ձեր երազած շապիկի հետ, որքան կուզեք: Բարի Դիզայն և նորանոր ստեղծագործական հաջողություններ:
Երկրորդ կայքն ավելի լուրջ նպատակների համար է: Ամերիկյան Հաբլ աստղադիտակից արված տիեզերքի նկարներում շատ են այլ գալակտիկաների նկարները: Այդ գալակտիկաների դասակարգումը երկարատև ու թանկ գործընթաց է նույնիսկ NASA-ի համար: Այդ պատճառով NASA-ն խնդրում է Ինտերնատային հանրության օգնությանը, որպեսզի այն դասակարգի գալակտիկաները ըստ իրենց երկրաչափական ձևի: Այդպիսի դասակարգումը հնարավորություն կտա վեր հանել որոշ ընդհանրություններ և այդպիսով գուցե պարզել դրանց տարիքը, ծագումը և այլն: Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել այս ծրագրին, դրա համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ, ինչից հետո ձեզ կտրվեն նկարներ, որոնք դուք պետք է դասակարգեք դրանք ըստ նրա, թե ինչ կենդանու է նման այս կամ այն գալակտիկան: Ճիշտ այնպես, ինչպես հորոսկոպի նշանները (Հին չինացիները այն ժամանակ չգիտեին ինտերնետի և crowdsourcing-ի մասին: Պտկերացնում եմ, թե որքան թանկ է նստել համաստեղությունների դասակարգումը ): Եթե հետաքրքրեց, ապա, խնդրեմ, համեցեք այստեղ https://www.zooniverse.org/ :
Եվ, վերջապես, Երրորդ կայքը, որը դեռ չեմ գտել…. Դուք առաջարկեք
Համ էլ crowdsourcing կանենք

Another custom T-shirts website – http://www.teextile.com/
Users can submit their own custom designs, or vote on current ones, and the design that with most votes gets to be printed as a featured t-shirt of the week. A space for real geeks that is, I’d say, and being a geek myself, I’d most surely buy some 20% of all the apparel (and that’s a lot) ever submitted to the site