Այսօր մի հետաքրքրի և վաղուց սպասված կայք գտա։ Կոչվում էrecipes.am: Պարզ և հանճարեղ, այն իմաստով, որ շատերին համոզված եմ, հետաքրքիր կլինի բովանդակությունը։ Չկա ոչ մի արտառոց, անսովոր ու անպիտան բան․ միայն բաղադրատոմսեր, որոնք, ի դեպ ավելացվում են կայքի այցելուների կողմից։ Այս հանգամանքն ինձ շատ ուրախացրեց, քանի որ ըստ էության սա առաջին հայկական կայքն է (համենայն դեպս իմ տեսածների մեջ, չհաշված սոցիալական ցանցերը), որտեղ բովանդակության հեղինակ կարող է դառնալ յուրաքանչյուրն, ով այցելում է կայքը։
Կայքում արդեն 100-ից ավելի բաղադրատոմս կա, որոնք լրացվել են օգտվողների կողմից։
Հուսանք, որ crowdsourcing-ը կաշխատի։

[...] մի հետաքրքիր եւ վաղուց սպասված կայք՝ Վեբմատյանից։ Բլոգերը հայտնաբերել է հայկական բաղադրատոմսերի կայք՝ [...]
իրոք շատ լավ գաղափար է, մեկ մեկ երբ չգիտես ինչ պատրաստել, նայում ես վերջին ավելացված բաղադրատոմսերը ու երբեմն օգնում է: