webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն
google-ը փոխում է դիզայնը
Categories: Լուրեր


google_logo_newԸստ երևույթին, սոցիալական ցանցերում ստեղծվող ահռելի ծավալի բովանդակությունը ստիպել է Google-ին քայլեր ձեռնարկել այդ ինֆորմացիան ինչ-որ ձևով դասակարգելու ուղղությամբ:

Երեկ Google-ը հայտարարեց, որ փոխում է իր լոգոն և որոնման արդյունքների էջը: Որոնման արդյունքների էջի փոփոխության արդյունքում ձախ մասում հայտնվեցին որոնման արդյունքներին վերաբերող որոշ ֆունկցիաներ:  Նկարներում, Վիդեոներում, Բլոգերում, Գրքերում [...] արդյունքների որոնման հնարավորությունը հիմա կարելի է տեսնել ոչ միայն էջի վերևում (ինչպես առաջ), այլև էջի ձախ մասում (որտեղ առաջ ժամանակային դասակարգման հնարավորությունն էր): Արդեն գոյություն ունեցող որոնման ստանդարտ վայրերին, (Գրքեր, Բլոգեր, Խանութներ [...]) ավելացել են քննարկումների և update-ների որոնումը, որն իրականացվում է ֆորումներում և սոցիալական ցանցերում:

Նախկինում վերջին երկու հնարավորությունները առանձնացված չէին և սոցիալական ցանցերի և ֆորումների արդյունքները բերվում էին ընդհանուր արդյունքների ցանկում:

Ահա, թե ինչպես են երևում արդյունքները հիմա:

//FB Like

2 Comments to “google-ը փոխում է դիզայնը”

  1. JOnas says:

    Thanks for info, very interesting:)

Leave a Reply