webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն
Մոնետիզացիա-ՄԱՍ Ա:Բաներային գովազդ, Հաշվարկման եղանակները
Categories: Ուղեցույց


Նախորդ գրառման մեջ շոշափվեց գովազդային ցանցերին միանալու միջոցով դրամ վաստակելու հնարավարությունը: Այդ տարբերակը հարմար է կայքերի տերերի համար, սակայն հնարավոր են գովազդային տարածքի վաճառքի այլ եղանակներ:

Ինչպես նշվել էր նախորդ գրառման մեջ,գովազդային տարածքի վաճառման հաար անհրաժեշտ են երեք գործոններ (բրենդի ուժ, վաճառքներ իրականացնելու կարողություն և այցելությունների ստաբիլ մեծ քանակ), որոնցից երկուսի մասին խոսվեց նաորդ գրառման մեջ:

Այս գրառման մեջ կխոսենք երրորդ գործոնի` այցելությունների ստաբիլ քանակի մասին:

Այցելությունների ստաբիլ մեծ քանակ

Բրենդի կառուցումը թանկարժեք և երկարատև գործընթաց է. ես կասեի դա անվերջանալի գործընթաց է: Բնական է, որ ոչ բոլոր կայքերի տերերը կկարողանան անցնել այդ ճանապարհով և հաջողել: Սակայն կան նաև լավ նորություններ: Նույնիսկ ամենաուժեղ բրենդով կայքում գովազդ տեղադրելու պարագայում գովազդատուն ապահովագրված չէ գովազդային արշավի ձախողումից: Այդ դեպքում շատ դժվար կլինի գովազդատուին համոզել, որ նա երկրորդ անգամ գովազդ տեղադրի նույն կայքում:

Հենց այստեղ է առաջ գալիս գովազդի միավորի գաղափարը:

Քանի որ արտասահմանում այս բիզնեսը արդեն համեմատաբար երկար պատմություն ունի և կուտակված փորձն ավելի մեծ է, կարծում եմ արտասահմանյան փորձի հիման վրա օրինակները տեղին կլինեն:

Եվ այսպես, ի?նչ է գովազդի միավորը, ինչու? է այն անհրաժեշտ և ինչպես են դրանք հաշվարկվում:

Սկսենք նրանից, թե ինչու է հարկավոր գովազդի միավորը:

Գովազդի միավորն անհրաժեշտ է հաշվարկները հեշտացնելու, ծախսերն օպտիմիզացնելու և գովազդի արդյունավետությունը վերահսկելու համար:

Ընդունված են գովազդի հետևյալ չափման միավորները`

  • CPM (Cost per Mile)- մեկ գովազդային վահանակի` 1000 ցուցադրման գին: Ուշադրություն դարձրեք, որ այստեղ չափման միավորը ոչ թե մեկ ցուցադրումն է մեկ անձին, այլ 1000 ցուցադրումը` անկախ տեսած մարդկանց քանակից: Սա թերևս ամենատարածված միավորն է, քանի որ այն լրացուցիչ ջանքեր չի պահանջում կայքի տիրոջից. նա ուղղակի պարտավորվում է գովազդը ցուցադրել այնքան, որքան ամրագրված է պայմանագրում:
  • CPC (Cost per Click)-վճարում մեկ քլիքի դիմաց: Այստեղ վճարման միավորը քլիքն է. այսինքն գովազդատուն վճարում է տվյալ կայքում կատարված յուրաքանչյուր քլիքի դիմաց: Այս վճարման տարբերակը ավելի ձեռնտու է գովազդատուին, քանի որ այս դեպքում նա վճարում է միայն արդյունքի համար: Սակայն կայքերի տերերի համար այս համակարգը այնքան էլ ցանկալի չէ, քանի որ քլիքերի քանակը կարող է չնչին լինել (տարբեր պատճառներով): Այդ դեպքում կայքի տերերի եկամուտը կարող է չարդարացնել սպասումները:
  • CPA (Cost per Action)-Սա ամենահազվադեպ հանդիպող միավորն է, սակայն ամենաթանկն է: Այստեղ չափման միավորը կատարված գործողությունն է: Այսինքն գովազդատուն վճարում է ոչ թե քլիքի դիմաց, այլ քլիքի արդյունքում գովազդատուի էջում հայտնվելուց հետո որևէ նախապես պայմանավորված գործողություն անելու համար (օրինակ ապրանքի գնում, կամ մասնակցություն առցանց հարցմանը): Ավելորդ է նշել, թե որքան անցանկալի է կայքի տիրոջ համար այս հաշվարկման մեթոդը և որքան այն շահավետ է գովազդատուի համար:
  • CPT (Cost per Time)-Անունն արդեն հուշում է , որ այստեղ հաշվարկման միավորը ժամանակն է: Գովազդատուն գովազդ է պատվիրում  մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա համար և այլն: Սա մեր հայրենակիցների ամենասիրած հաշվարկման մեթոդն է (բարև tert.am և ուրիշներ :) ): Բանն այն է, որ երբ գովազդատուն վճարում է ժամանակի դիմաց, նա ըստ էության կորցնում է գովազդի էֆեկտիվության վերահսկողությունը, քանի որ նա նախապես չգիտի, թե ովքեր, երբ և քանի անգամ կտեսնեն իր գովազդը: Այս մեթոդը ևս իր դարն ապրել է արտասահմանում, սակայն Հայաստանում այն դեռ մոդայինկ է: տեսնենք, թե դեռ որքան ժամանակ:

Գովազդի հաշվարկման միավորի ընտրությունը կախված է կամ կայքի տիրոջ նախասիրություններից, կամ գովազդատուի պահանջից: Ամեն դեպքում, վերը նշված մեթոդներից յուրաքանչյուր համար անհրաշեշտ է այցելությունների ստաբիլ քանակ: Այնպես որ կայքի տիրոջ աշխատանքները առաջին հերթին պետք է ուղղված լինեն հենց այդ նպատակին հասնելուն:

Ծանոթություն: Գովազդի հաշվարկման վերը նշված եղանակներից յուրաքանչյուրի համար գոյություն ունեն հատուկ ծրագրեր, որոնք հիմնականում անվճար են: Դրանցից մի քանիսի ներկայացումը` ստորև:

DoubleClick-Գովազդների տեղադրման և հաշվարկման ամենատարածված ծրագիրը, որը առկա է 2 տեսքով` վճարովի և անվճար: Անվճար տարբերակն իրենից ներկայացնում է առցանց ծառայություն, որի օգտագործման համար անհրաժեշտ է գրանցվել Google AdSence համակարգում, եթե կայքը համապատասաանում է  ներկայացված պահանջներին:

OpenX-Եվս առկա է 2 տարբերակներով` անվճար և վճարովի: Տարբերակների ընտրությունը կախված է ամսվա ընթացքում ցուցադրվող գովազդների քանակից. եթե մեկ ամսվա ընթացքում ցուցադրումների քանակը նվազ է մեկ միլիոնից, ապա ծառայությունն ավճար է: Բացի դրանից, հնարավոր է ծրագրի օգտագործման երկու եղանակ. գովազդների ղեկավարում հենց Ձեր կայքից և գովազդների կառավարում  OpenX-ի կայքից: Երկրորդ եղանակը, ի տարբերություն առաջինի, չի պահանջում ոորը տեխնիկական գիտելիքներ  ծրագիրը տեղադրելու համար:

//FB Like

1 Comment to “Մոնետիզացիա-ՄԱՍ Ա:Բաներային գովազդ, Հաշվարկման եղանակները”

  1. [...] գովզազդի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ և [...]

Leave a Reply