webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն
Հանգուցային Հանդիպում


Այսօր՝ Ապրիլի 15-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հանգույց համակարգի հեղինակների հանդիպումը  բլոգգերների հետ։ Հանդիպման թեման էր “Հանգույց միավորներ” (hanguyc points) համակարգը և դրա օգտակարությունը բլոգերների համար։

Նախագծի հեղինակները մանրամասնորեն ներկայացրին համակագի աշխատանքը։

Պարզվեց, որ այսօրվա դրությամբ “Հանգույց” համակարգին են միացված 68 կայքեր, որոնցում գովազդատուները կարող են գովազդ տեղադրել։

Ընդ որում,գովազդը կարող է լինել, ոչ միայն տեքստային կամ կոնտեքստային, այլև գրաֆիկական կամ անիմացիոն (flash):

Համակարգի մասնակից կայքերը տեղադրված գովազդի ցուցադրումներից ստանում են Միավորներ, որոնք, նախագծի հեղինակի խոսքով հաջորդ տարվանից սկսած հնարավոր կլինի միավորները փոխարկել ռեալ դրամի հետ։

//FB Like

Leave a Reply