Եվ այսպես, Ֆեյսբուքի ուրվականը հասավ հայաստան: Այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է գովազդ տեղադրել Ֆեյսբուքում: Դրա համար անհրաժեշտ է ունենալ Visa կամ MasterCard դեբետային/կրեդիտային քարտ և հաշիվ Ֆեյսբուքում:
Ուշադիր ընթերցողներն արդեն գիտեն, որ Ինտերնետում գովազդի հաշվարկման ամենատարածված տարբերակներն են Վճարը Ցուցադրության Համար և Վճարը Քլիքի Համար: Ֆեյսբուքն առաջարկում է ընտրել հենց այս երկու տարբերակներից որևէ մեկը: Մեր փորձի շրջանակներում ես կընտրեմ երկրորդ տարբերակը` այսինքն կվճարեմ միայն քլիքերի համար:
Եվ այպես, քայլ առաջին:
Բացենք գովազդների տեղադրման էջը (Ads and Pages), որը գտնվում է կայքի ձախ մասում (տե’ս նկարը):
Գովազդների ղեկավարման էջում պետք է ստեղծել նոր գովազդ` սեղմելով create an ad կոճակը:
Այնուհետև կարելի է անցնել գովազդի ստեղծման բուն ընթացքին: Գովազդի ստեղծումը բաղկացած է 3 քայլից.
- Դիզայն -այս փուլում գովազդատուն որոշում է գովազդի վերնագիրը (մաքսիմում 25նիշ), տեքստը (մաքսիմում 135 նիշ)և նկարը (ոչ պարտադիր պայման)
- Թիրախավորում-այս փուլում գովազդատուն ընտրում է , թե ովքեր կարող են տեսնել գովազդը: Սա շատ կարևոր փուլ է, քանի որ սխալ լսարանի ընտրության դեպքում գովազդի էֆեկտիվությունը նվազում է: Facebook-ը հնարավորություն է տալիս ընտրել լսարանի տարիքը, սեռը, բնակության վայրը, լեզուն, կացությունը, կրթական մակարդակը, հետաքրքրությունները, հավանական ծանոթնորին և մի շարք այլ չափանիշներ, որոնց ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հենց տվյալ էջում:
- Գնի որոշում-այս փուլում Դուք որոշում եք, թե որքան գումար ծախսել ձեր արշավի ընթացքում: Մասնավորապես հնարավոր է ընտրել, թե որքան եք վճարելու մեկ քլիքի կամ 1000 ցուցադրության համար, որքան է կազմելու օրվա ընթացքում ծախսվելիք առավելագույն գումարը, որքան է տևելու արշավը: Հարկ է նշել, որ Ֆեյսբուքում գովազդների գինը որոշվում է աճուրդային կարգով (այնպես, ինչպես AdBook-ում և Google AdWords-ում): Այսինքն, որքան մեծ է մեկ միավորի համր վճարած գումարը, այնքան մեծ է ցուցադրման հաճախականությունը:
Եվ վերջում, հարկ է նշել, որ բոլոր գովազդներն անցնում են մոդերացիա, այսինքն ձեր գովազդն անմիջապես չի երևա: Մոդերատորների խումբը կորոշի, թե արդյոք ձեր գովազդը համապատասխանում է facebook-ի պայմաններին: Պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ: - ՀԳ. Չմոռանաք share անել
համապատասխան կոճակները ներքևում են


Fuck….
այսինքն?
Ժիր ջան մերսիներ:* Ես էլ քանի օր ա հավես չէի անում նայեի ֆբ-ում, որ Սփյուռի գովազդը դնեի, դու ինձ օգնեցիր: