webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն
facebook-ի ուրվականը շրջում է…Հայստանում


grave_webmatyanԵրեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ…

Շատերը երևի արդեն նկատել են, որ Facebook-ում պտտվում են հայկական գովազդներ:

Ինչպես հայտնում է facebook-ի պաշտոնական բլոգը, ապչիլի 4-ին ֆեյսբուքի գովազդային ծրագրում ավելացել են նոր քաղաքներ (չի նշվում, թե կոնկրետ ինչ քաղաքներ, սակայն կարելի է ենթադրել, որ Երևանն էլ է մտնում այդ ցուցակի մեջ): Իսկ ահա երեկ (ապրիլի 15-ին) երևացին առաջին հայկական գովազդները:

Ինչու

Ոչ մի խելամիտ պատճառ չեմ կարող ասել, բացի նրանից, որ ֆեյսբուքն ուզում է մեկ կրակոցով գրավել միանգամից մի քանի երկրների օնլայն գովազդային շուկաները և տիրանալ այդ խեղճ երկրների գովազդային բյուջեներին: Բացի դրանից, Գուգլը, դեռ երեկվա տվյալներով դեռևս չի արտոնում հայալեզու էջերում տեղադրել google adssence: Այս առումով, ֆեյսբուքը մեկ քայլ առաջ է գուգլից: Ենթադրում եմ, որ շուտով Գուգլնև ևս կհայտարարի հայալեզու էջերում իր գովազդի տեղադրման մասին:

Ինչ է սա նշանակում?

Սա նշանակում է , որ հայաստանյան առանց այդ էլ խղճուկ օնլայն գովազդային շուկայի պատմության մեջ մի նոր էջ է բացվում, քանի որ ֆեյսբուքն առաջարկում է մինչ այս աննախադեպ հնարավորություններ գովազդատուների համար: Ըստ էության, ֆեյսբուքը գովազդատուներին առաջարկում է իր հայսատանցի օգտվողների 46.000-անոց բանակին գովազդներ ցուցադրել, ընդ որում, այդ գովազդը կունենա աննախադեպ թիրախավորում (targeting): Կարելի է ընտրել, ոչ միայն գնակության քաղաքը, սեռը, տարիքը, այլև հետաքրքրությունները, ավարտածխ դպրոցը և այլն:

Սա մի հնարավորություն է, որը մինչ այժմ Հայաստանում ոչ ոք չի առաջարկել:

Հետևանքները

Երկու հիմնական հետևանք է հնարավոր.

ա) հայաստանյան օնլայն գովազդային բյուջեները մեծ մասամբ կտեղափոխվեն Ֆեյսբուք` հայկական կայքերին զրկելով եկամուտից (կամ շաշտակիորեն նվազեցնելով եկամուտները)

բ)Հայկակկան օնլայն գովազդային շուկայում կատաղի պայքար կսկսվի  կայքերի միջև, որոնք ստիպված կլինեն իջեցնել իրենց աբսուրդային գները և կսկսեն առաջարկել թիրախավորման հնարավորություններ: Այս վերջին կետի իրականացումն ի զորու է ընդամենը մի քանի կայքերի` hayland.am-ին, որը հայտարարում է, որ  ունի  օգտագործողների ամենամեծ բազան և mail.am-ը, որը նույնպես ունի համեմատաբար մեծ բազա:

Մնացած կայքերը կամ դեմպինգ կկիրառեն, կամ կսկսեն միանալ կոնսորցիումների մեջ և իրենց վաճառքները կսկեն իրականացնել գովազդային գործակալությունների միջոցով:

Օնլայն գովզազդի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ և այստեղ:

Վայելե’ք :D

//FB Like

3 Comments to “facebook-ի ուրվականը շրջում է…Հայստանում”

  1. [...] : "http%3A%2F%2Fwebmatyan.com%2F2010%2F04%2Ffacebook_ads_how_to%2F" } Եվ այսպես, Ֆեյսբուքի ուրվականը հասավ հայաստան: Այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է գովազդ [...]

  2. goyushek says:

    Բայց պոտենցիալ գովազդատուների քանի՞ տոկոսը գիտի սրա մասին :Դ

  3. admin says:

    Չգիտեմ, թե քանի տոկոսը գիտի, բայց այդ թիվը գնալով մեծանում է` դատելով օրեցօր աճող հայկական գովազդների քանակից:

Leave a Reply