հարգելի ընթերցողներ (եթե այդպիսիք դեռ մնացել են
), այսօրվանից Վեբմատյանում բացվում է գրառումների շարք, որոնցում ես կտեղադրեմ երեք հղում, որոնք ես գտել եմ Ինտերնետում թափառելու ընթացքում: Հղումները կունենան որոշակի թեմատիկ կապվածություն: Հուսով եմ հետաքրքիր կլինի:
- running from camera-”տարօրինակ բլոգեր” շարքից: Ինքնատիպ ֆոտոբլոգ է: Չեմ ուզում պատմել բովանդակությունը, քանի որ այն կարող է անհեթեթ թվալ, սակայն սա այն դեպքերից է, երբ ”կարևորը ոչ թե բովանդակությունն է, այլ ձևը”
- flickr flow-այս մեկը երկու արվեստագետների համատեղ բլոգ է, որը նվիրված է վիզուալիզացիային: Ստեղծագործողները տարբեր հետաքրքիր փորձարկումներ են իրականացնում` փորձելով պատկերել մեզ շրջապատող երևույթները: Արդյունքում ստացվում են հետաքրքիր և “վերլուծվող” պատկերներ: Կայքը լցված է բազմապիսի էքսպերիմենտերով, սակայն կոնկրետ այս հղումը ամերկյան բոստոն քաղաքի թեմայով է:
- view from sidewalk-Իմ ամենասիրելի բլոգը: Մի ամերիկացի անտուն ընտանիքի պատմություն: Չափազանց կլանիչ բլոգ է: Վայելեք:

Գիտես եղբայր, փաստորեն, դեռ մնացել են ընթերցողներ
)) ու ասեմ, որ բոլոր հղումներն էլ հետաքրքիր էին !!! Աբրես
))
flickr flow-n shat lavn er, hint.fm-n el. mersi shat hetaqrqir linkeri hamar!