Վերնագրից պարզ է, որ գրառումը Apple-ի մասին է լինելու:
Դրա պատճառները մի քանիսն են. Շատերը Սթիվ Ջոբսին համարում են գուռու, քանի որ նա հեղափոխում է մարդկանց առօրյան 1973-ից սկսած, անընդհատ բարելավելով, նորամուծություններ մտցնելով մեզ ծանոթ ու սովորական առարկաներիմեջ, նա փոխում է իրերի էությունը՝ վերաձևելով մեր սովորությունները: Նա իրական նորարար է և հանճարեղ հռետոր և զուր չէ, որ արդեն մի քանի տարի շարունակ նա մտնում է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրակի մեջ:
Apple-ն անհնար է պատկերացնել առանց Ջոբսի, սակայն այս գրառման թեման Ջոբսը չէ, այլ Apple-ը: Վերջերս կարիք զգացվեց նոր MP3 փլեյերի և առանց երկար մտածելու գնեցի iPod Touch և այնքան եմ հիացած դրանով, որ արդեն վստահ եմ, որ հաջորդ հեռախոսս նույնպես Apple է լինելու: Հիացմունքի պատճառները բազմաթիվ են, բայց ամենաակնհայտն ու կարևորները երկուսն են. բրաուզերը և ծրագրեր ավելացնելու հնարավորությունը: Մոռացե՛ք Օպերա մինին, անհարմար նավիգացիան, փոքր տառերն ու տեքստերը, վայելե՛ք Ինտեռնետը:
Երբ մի քանի տարի առաջ Ջոբսը հանրությանն էր ներկայացնում iPhone-ը, ժամանակի նույնիսկ ամենաառաջադեմ բջջային հեռախոսները թվացին հնություն: Նույնը եղավ iPod-ների հետ և նույնը կկատարվի այսօր, երբ նա հայտարարի “իր կյանքի ամենամեծ նվաճումը”:
Այսօր ժամը 23.00-ին նոր գրառում webmatyan-ում, որի թեման կլինի Ջոբսի նոր գլուխգործոցը:
Միացե՛ք և պատրաստվե՛ք:
