Եվ այսպես, վերջապես եկավ այն օրը, երբ Սթիվ Ջոբսը հայտարարեց և ցուցադրեց iPadը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ամբողջ շահագրգիռ կամ ուղղակի հետաքրքրված հանրությունը խոսում էր այս հրաշք սարքից, որի մասին Սթիվ Ջոբսն ասել էր. “սա իմ կյանքում կատարած ամենակարևոր բանն է”: Եվ եթե ինքը` Ջոբսն է մտածում, որ սա իր կյանքի ամենակարևոր բանն է, ապա սարքն իրոք պետք է որ գոնե զարմացնի շատերին:
Եվ այսպես, ի?նչ է iPad-ը, ինչ կարելի է դրանով անել և ի վերջո ինչ արժե այն?
Ինչ է iPad-ը?
Ինչպես նշեց Ջոբսը.”սա մի գործիք է, որն իր տեղը կզբաղեցնի նոութբուքների և սմարթֆոնների միջև”: Այսինքն, ձեռքի թեթև շարժումով նա ոչնչացրեց նեթբուքները , որպես դասակարգ: Ոչ միայն վերացրեց կամ անտեսեց նեթբուքները, այլև ըստ էության ապրանքի նոր կատեգորիա մտցրեց շուկա: Ավելի ճիշտ կլինի ասել, ոչ թե նոր կատեգորիա մտցրեց, այլ վերաձևեց և նոր շունչ հաղորդեց պլանշետների կատեգորիային, ինչպես դա արել էր հեռաոոսների, փլեյերների հետ:
Ինչ անել iPad-ով?
Ջոբսի խոսքերով` նրանք հեղափոխել են համակարգչի և մարդու շփումը` այն դարձնելով ավելի անմիջական: Սա հաջողվել է անել հպման վրա աշխատող էկրանի շնորհիվ:
Չնայած իր նմանությանը iPod-ին, iPad-ը ֆունկցիոնալ առումով ավելի հարուստ է և դրանով կարելի է ոչ միայն ինտերներտում շրջել, այլև էլ. փոստ ստանալ-ուղարկել, խաղեր խաղալ, երաժշտություն լսել, կինո նայել և աշխատել iWork համակարգում: Ընդ որում շատ խաղեր վերահրատարակվել են, որպեսզի կարողանան համատեղելի լինել iPad-ի հետ: Նույնիսկ շատերի կողմից սիրված Farmville-ն է ձևափոխվել և դարձել է հպմանը զգայուն: Բացի այս ամենից iPad-ի վրա կա վիրտուալ ստեղնաշար, որը համարյա նույն չափի է, որքան սովորական նոութբուքինը:
Այս հրաշալի Ֆունկցիոնալ առավելությունների հետ մեկտեղ կա նաև մի թերություն, որը ժամանակի ընթացքում հուսով եմ, կուղղվի. բրաուզերը դեռ չի կարողանում Ինտեռնետում ֆլեշ վիդեոներ ցուցադրել: Սա իհարկե ահռելի թերություն է, բայց ճամանակի ընթացքում, հուսով եմ այն կվերացվի:
Իսկ հիմա iPad-ի տեխնիկական հնարավորությունների և գնի մասին.
դրա արժեքը սկսվում է ընդհամենը $499 -ից (16GB-ի համար) և գումարած ևս$130 3G-ին միանալու հնարավորության համար:
Տեխնիկական տվյալները
- 9.7” IPS էկրան, 0.5” հաստություն,
- Հիշողությունը: 16, 32, կամ 64 GB ներմիացված կոշտ սկավառակներ
- ՉԻՊ: 1 GHz Apple A4 chip. Չիպը նախագծվել և պատրաստվել է Apple-իկողմից (!!!)
- Wi-Fi: 802.11n
- Մարդկոցի աշխատանքը` 10 ժամ, անջատած վիճակում` մեկ ամիս
- Ներկառուցված միկրոֆոն, բարձրախոսներ,աքսելերոմետր, կողմնացույց
Եվ վերջում` շնորհանդեսի վիդեոն:
