webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն
“i don’t care/dislike” button!!!!! (և սա լուրջ է)


Շատերը արդարացիորեն բողոքում էին, որ facebook-ում անհնար է բացասական վերաբերմունք արտահայտել ընկերների գրառումներին, պոստերին, ստատուսներին, քանի որ մինչ օրս  facebook-ում կարելի էի  միայն մեկնաբանել գրառումները կամ ցույց տալ, որ դրանք ձեզ դուր են գալիս  like կոճակի օգնությամբ: Այսուհետ, շնորհիվ մի խումբ ֆրանսիացի էնտուզիաստների, կարելի է նաև ձեր բացասական / անտարբեր վերաբերմունքն  արտահայտել i don’t care կոճակի միջոցով:

Այս հնարավորությունն, իհարկե կգոհացնի ֆեյսբուքի հազարավոր օգտագործողներին, սակայն կան փոքրիկ սահմանափակումներ այս հնարավորությունն օգտագործելու համար: Ստորև բերված են սահմանափակումները և դրանք հաղթահարելու ճանապարհները ;)

  1. Հնարավորությունը կիրառելի է միայն mozilla firefox և google chrome beta բրաուզերների օգտագործողների համար, քանի որ այս հնարավորությունն աշխատում է ոչ թե ֆեյսբուքի միջավայրում, այլ որպես add-on ձեր բրաուզերին
  2. ձեր կողմից դրված “i don’t care”-ները տեսանելի կլինեն միայն ձեզ և  այն մարդկանց, ովքեր օգտագործում են վերը նշված բրուզերներից որևէ մեկը և ունեն համապատասխան add-on-ը:
  • Եթե դուք չունեք  google chrome beta, այն կարող եք ներբեռնել այստեղից, իսկ համապատասխան add-on-ը ՝ այստեղից
  • Եթե չունեք mozilla firefox, այն կարող եք ներբեռնել այստեղից , իսկ համապատասխան add-on-ը՝ այստեղից

Ահա և էկրանի պատճեն՝ գործող հնարավորությամբ (սեղմե՛ք մեծացնելու համար)

facebook_dislike_buton

facebook "i don't care" button

Վայելեք և տարածե՛ք ձեր ընկերների մեջ՝ գրառման ներքևում կա դրա հնարավորությունը ;)

//FB Like

3 Comments to ““i don’t care/dislike” button!!!!! (և սա լուրջ է)”

  1. Lucci says:

    Я бы добавила еще парочку кнопок:
    1. Кнопки векторного назначения “да иди ты!”
    2. Удивленная кнопка “Да ты шо!!!”
    3. Одобряющая кнопка “вот так им!”

  2. Lucci says:

    Ах да, забыла:
    4. I don’t care your DISLIKE ))

Leave a Reply