Այսօր The Armenian Observer-ի բլոգում մի հոդված կար, որը պատմում էր Opera Mini բրաուզերի օգտագործման դինամիկայի մասին: Այս հոդվածի աղբյուրը Opera ընկերության պաշտոնական բլոգն է, որտեղ յուրաքանչյուր տարի հրատարակվում է Օպերա բրաուզերի օգտագործման վիճակագրությունը: Արդեն 2-րդ տարին անընդմեջ Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում Opera Mini օգտագործող երկրների շարքում: Սրա մասին է վկայում ոչ միայն Opera-ի պաշտոական բլոգը, այլև հայաստանից կատարված որոնումների բովանդակությունը, ինչի մասին մենք խոսել ենք: Ըստ Գուգլի, ”Opera” հանգուցային բառի որոնումը Հայաստանից աճում է ամսեկան 100 տոկոսով:
Ըստ Opera-ի պաշտոնական տվյալների, այս տարի Opera Mini բրաուզերի ներբեռնումների քանակը (անցյալ տարվա համեմատ ) Հայսատանից աճել է 351 տոկոսով:
Այս միտումը հստակ ցույց է տալիս, որ չնայած Ինտերնետ կապի գները Հայաստանում շարունակում են իջնել, բջջային հեռախոսների միջոցով Ինտերնետ օգտվողների քանակը շարունակում է վայրագ տեմպերով աճել, ի տարբերություն սովորական Ինտերնետ կապի:
Opera-ի հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ Հայաստանում ամենատարածված հեռախոսը շարունակում մնալ Nokia-ն, իսկ ամենահաճախելի կայքը՝ odnoklassniki-ն:
Բացի odnoklassniki-ից, հայաստանցիների մոտ շատ տարազված են mail.ru, yandex.ru, wapos.ru և wikipedia-ն:
Այստեղից հաջորդ երկու հետևությունները.
- հայկական ոչ մի ռեսուրս ի վիճակի չէ մրցել ռուսական մրցակիցների դեմ (համենայն դեպս այս պահի դրությամբ)
- Կենսական անհրաժեշտություն է բջջային հեռախոսների հայաֆիկացումը, այսինքն դրանց մեջ համապատասխան փոփոխություններ մտցնելը, որպեսզի դրանք ունակ լինեն կարդալու հայերեն տառերը, այլապես կհայտնվենք 90-ականների վերջի իրադրության մեջ, երբ հայկական կայքերը լավագույն դեպքում ռուսերենով էին, իսկ որպես կանոն անհասկանալի կոդավորմամբ, կամ տրանսլիտով
- հայաստանցիները, ինչպես և մյուս երկրների ինտերնետ օգտագործողները սիրում են ներբեռնել ամեն ինչ, ինչ որ անվճար է (երբեմն նուկնիսկ վիրուսներ)
- և վերջապես ամենաուրախալի նորությունը. հայաստանցիները ակտիվորեն օգտվում են Վիքիպեդիայից

Ինչը Ճիշտ ա ճիշտ ա , սաղ ովքեր Հեռախոսով ամբողջ օրը Ինտերնետում են ու չունեն Wi-Fi-ի հնարավորություն հիմանականում Օպեռա-ից են օգտվում: Հարմարա !!!
(հիմնկանում Համադասարանցիներ են մտնում , էտ էլ ա շատ ճիշտ)…
Robbie Raul,
Իրոք, համադասարանցիների շնորհիվ Ինտերնետը վերջապես դարձավ ավելի օգտագործվող և դրան մեծապես նպաստեց Օպերան:
Հույս ունեմ, որ վաղ թե ուշ Ինտերնետը կդադարի նույնականացվել Odnoklassniki.ru-ի հետ և մարդիկ կկարողանան լիովին օգտագործել Ինտերնետի հնարավորությունները: Կարծում եմ, որ այս միտումն արդեն սկսվում է, և հենց նույն հոդվածում նշվում է, որ Վիքիպեդիան ամենաայցելվող կայքերի շարքում է: Սա իմ կարծիքով շատ ուրախալի փաստ է:
Շնորհակալություն մեկնաբանության համար