webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն
Աշխատանք որոնելու լավագույն եվ վատագույն կայքերը


Դեռևս մի քանի տարի առաջ հայկական ինտերնետում ընդհամենը մեկ ծառայություն կար, որը թույլ էր տալիս աշխատանք որոնել: Շատ շուտով այլ ընկերություններ գնահատեցին շուկայի այս մասնաբաժնի կարևորությունն ու ծավալը և այժմ հայկական ինտերնետում արդեն գործում են 4-6 զբաղվածության կայքեր:

Զարմանալի չէ, որ այս տեսակի կայքերը լրատվական կայքերի և անձնական բլոգերի հետ մեկտեղ գեներացնում են հայաստանյան ինտերնետ բովանդակության մեծ մասը: Թերևս հենց այս երեք տեսակի կայքերն են այն շարժիչ ուժը, որը չի թողնում, ռուսական հսկայի միանձնյա տիրապետումը:

Տարօրինակ մի երևույթ է կապված հայկական աշխատանքային կայքերի հետ: Նրանց գերակշիռ մեծամասնությունը…անգլերեն են: Այս հանգամանքը ոչ միայն տարօրինակ է, այլև ծիծաղելի է: Ինչու? Հայստանում ոչ միայն պետական լեզուն հայերենն է, այլև բնակչության գերակշիռ մեծամասնությունը հայերենից բացի ոչ մի այլ լեզվով չի խոսում:

Հայկական կայքերից առաջինը, որն առաջարկում էր աշխատանքի հայտարարություններ, port.am-ն էր, որը սակայն մասնագիտացված չէր աշխատանքի հայտարարություններում այլ ավելի շուտ հայտարարությունների պորտալ էր:

Աշխատանքային հայտարարությունների առաջին կայքը careercenter.am-ն էր:

Կայքի տեսքը չի փոխվել կայքի ստեղծման օրվանից ի վեր: Այն հիշեցնում է 90-ականների սկզբի կայքերը, երբ դեռ օգտագործում էին շրջանակներ (frames): Ինչ որ մեկը պետք է ասի կայքի ադմինիստրատորներին, որ արդեն 2010 թվականն է և նոր տեխնոլոգիաներ են առաջ եկել, օրինակ ` AJAX-ը: Չնայած նրան, որ այս կայքի տեսքը և կառուցվածքը նախորդ դարի վեբ տեխնոլոգիաների ժառանգություն են, այն բոլոր մրցակիցներից ամենաարագագործն է և շատ հարմար է ցածր արագությամբ Ինտերնետային կապի դեպքում: Վերջերս կայքում ներմուծել են առցանց ռեզյումե կառուցելու և առցանց աշխատանքի դիմելու հնարավորություն, ինչը իհարկե մեծ և կարևոր առաջընթաց է, բայց այն շատ անհարմար, ծավալուն է և իհարկե հայերեն չէ:

careercenter.am-ի գլխավոր մրցակիցը` job.am-ը, որն ավելի երիտասարդ կայք է արդեն գերազանցում է careercenter-ին իր այցելությունների քանակով (տես գրաֆիկը ներքևում)

Job.am-ն անհամեմատ ավելի ժամանակակից տեսք ունի: Բացի դրանից, այնտեղ աշխատանքները դասակարգված են ըստ կազմակերպությունների, բնագավառների և այլն: Այս կայքում ևս ես հայերեն ոչ մի տառ չտեսա, ինչը ինձ զարմացրեց, բայց փոխարենը այստեղ ես տեսա որոնման հնարավորություն (!!!) շատ օգտակար հնարավորություն, որը բնականաբար բացակայում է careercenter.am-ում: Եվս մի քանի առավելություն, որոնք job.am-ը դարձնում են ավելի հարմար վայր գործ փնտրելու միջոց.

Այս երկու կայքերն, իհարկե միակներրը չեն այս շուկայում և ունեն մրցակիցներ, սակայն այս կայքերն են հանդիսանում շուկայի առաջատարները: Բացի այս երկու կայքերից, ուշադրության են արժանի նաև հետևյալ կայքերը՝

  1. mail.am-ի աշխատանքային պորտալը, որը հնարավորություն է տալիս բազմաթիվ գործոններով աշխատանք որոնել, առցանց դիմել աշխատանքի (եթե դիմորդը գրանցված է mail.am-ում): Սակայն, ինչպես այլ կայքերը, այնպես էլ այս կայքը հայերեն չէ (այս մեկը ռուսերեն է): Լավագույն դեպքում հայտարարությունը կարղ է լինել տրանսլիտ հայերենով, ինչն իհարկե հիասթափեցնող է:
  2. hayjob.am-ը` աշխատանքի որոնման մյուս կայքը ևս չունի հայերեն տարբերակ: Սակայն այս կայքն ունի մի շարք առավելություններ՝

  • այս կայքն ինտեգրացված է hayland.am սոցիալակն ցանցին, ինչն իհարկե ահռելի առավելություն է:
  • Բացի դրանից, կարելի է առցանց ռեզյումե կառուցել և տեղեկատվություն ստանալ ոչ միայն աշխատանքային հնարավորությունների մասին, այլև կրթական հնարավորությունների մասին:

    //FB Like

    2 Comments to “Աշխատանք որոնելու լավագույն եվ վատագույն կայքերը”

    1. Հետաքրքիր թեմա է, բայց իմ կարծիքով կիսատ է վերլուծությունը: Այս պահին իհարկե Ձեր նշած 2 կայքերն են առավել շատ հայտնի, բայց համացանցում կան նաև այլ հայկական աշխատանքային պորտալներ: Օրինակ՝ http://www.jobfinder.am, որից ես երբեք չեմ օգտվել, բայց էլի բավական հայտնի անուն է:
      Հա, իմիջիայլոց, http://www.job.am կայքը Smart Systems-ինն է, դրա համար էլ բավական որակյալ է կառուցված ու արդյունավետ է գործում:
      Կա նաև http://www.hr.am կայքը, որ նույնպես բավական հետաքրքիր տեղեկություններ է պարունակում, և բացի անգլերենից նաև ռուսերեն է:
      Որպես գաղտնիք ասեմ ձեզ նաև, որ շուտով կսկսի գործել նաև http://www.resume.am կայքը: Ինքը դոմենի անունն արդեն բավական ուժեղ բրենդ է, այնպես որ սպասենք նաև բավական հաճելի նորությունների հայկական համացանցում:

      Շարունակեք նույն եռանդով: Ձեզ հաջողություններ

    2. admin says:

      Համաձայն եմ Հայկ. վերլուծությունը ակերեսային է: Ի սկզբանե նպատակ ունեինք ներկայացնել շուկայի առաջատարներին: Շուտով կներկայացնենք ավելի ծավալուն գրառում ավելի խորը ուսումնասիրությամբ

    Leave a Reply