Ինչպես հայտնի է Հայաստանում Ինտերնետը նույնականացվում է ռուսական odnoklassniki.ru-ի հետ, սակայն կարծես այս միտումը փոխվում է: Կկարողանա՞ն արդյոք այլ կայքերը վերջ տալ odnoklassniki-ի մենիշխանությանը:
Արդեն 2 տարի է, ինչ “օդնո”-ն գերիշխում է հայաստանյան Ինտերնետային ոլորտում՝ իր այցելությունների քանակով ետևում թողնելով ոչ միայն մրցակիցներին, այլև այլ մնացած բոլոր կայքերին:
Տարեվերջյան վիճակագրությունը հուշում է, որ կարծես “օդնոին” վտանգ կարող է սպառնալ 2010-ին:
Վտանգը գալիս է գերհզոր facebook-ի կողմից:
Համաձայն google-ի տվյալների անցնող 2009 թվականի հոկտեմբերից facebook որոնողների քանակակն ավելացել է և անցել է odnoklassniki որոնողների քանակը և շարունակում է աճել:
Չնայած այս հանգամանքին, facebook-ի այցելությունների քանակը դեռ ավելի քան 2 անգամ զիջում է odnoklassniki-ի այցելությունների քանակին՝ կազմելով մոտ 3500-4000 այցելու ընդդեմ 10000 այցելուի (օրեկան):
facebook-ի առաջխաղացումը նաև ակնհայտ է alexa.com-ի տվյալներում, որտեղ facebook.com-ը գրավում է երրորդ պատվավոր տեղը հայաստանցիների այցելած կայքերի մեջ՝ զիջելով միայն google-ին և odnoklassniki-ին:
Սա իհարկե առաջխաղացում է facebook-ի համար, որն այս տարվա ընթացքում բարձրացել է մեկ հորիզոնականով:



իրոք, որ ժամանակն ա “օդնո”-յին հետ քցելու
)) ինձ թվում ա, մյուս տարվա վերջում արդեն “օդնո”-ն մի հորիզոնականով հետ կընգնի…
Հուսանք և սպասենք
“facebook-ի այցելությունների քանակը դեռ ավելի քան 2 անգամ զիջում է odnoklassniki-ի այցելությունների քանակին՝ ամսեկան կազմելով մոտ 3500-4000 այցելու ընդդեմ 10000 այցելուի (օրեկան)”… չհասկացա. մեկն ամսեկան, մյուսն օրեկան տվյալներ ե՞ն: Ես սենց կասեի “ամսվա կտրվածքով միջինացված` օրեկան 3500-4000 այցելու ընդդեմ 10000 այցելուի”:
P.S. Կնխդրեմ, որ Captcha code-ը այս բլոգի մեջ դրված լինի Submit Comment կոճակից առաջ, որովհետև Submit եմ անում` մոռանալով Captcha-ի մասին: Շնորհակալություն:
Ճիշտ դիտողություն էր, կներես անուշադության համար, հիմա կփոխեմ:
Ինչ վեաբերում է քափչային, կփորձեմ խոփել որքան հնարավոր է շուտ
Ադնակլասնիկին և ֆեյսբուքը համեմատելիս Ալեքսա-յի տվյալներին պետք չէ վստահել, քանի որ
1. Այն մարդիկ, որոնց համար ինտերնետը միայն ադնակլասնիկին է, չեն օգտագործում ալեքսա, հետևաբար նրանց այցելությունները չեն գրանցվում: Վստահ եմ, որ եթե ինտերնետ ակումբերում տեղադրվեն ալեքսան, ապա ադնակլասնիկի ցուցանիշը կտրուկ կաճի:
2. Ադնակլասնիկ շատերը մտնում են հեռախոսով, ինչը չես ասի ֆեյսբուքի մասին:
Սմբատ ջան,
Երկրորդ կետի հետ լիովին համաձայն եմ: Ավելացնելու բան չունեմ:
Ինչ վերաբերում է առաջին կետին. Համաձայն եմ, որ օդնոկլասնիկի մտնողների ճնշող մեծամասնության համար Ինտերնետը նույնացվում է օդնոյի հետ, և, եթե նրանք էլ Ալեքսայի թուլբար ունենային, ապա օդնոյի այցելությունների քանակը էլ ավելի բարձր կլիներ: Այդ իսկ պատճառով սույն գրառումը հիմնվում է և կենտրոնանում է հիմնականում google trends-ի ցուցանիշների վրա, իսկ Ալեքսան, իմ կարծիքով լավ գործիք է ընդհանուր միտումները նայելու համար