Դեկտեմբերի 27-ին հրապարակվեցին facebook-ի սպասվող փոփոխությունների մասին որոշ տեղեկություններ:
Դրանցից ամենաակնհայտը կայքի դիզայնի հերթական փոփոխությունն է: Շատերս արդեն հոգնել ենք facebook-ի անընդհատ փոփոխվող դիզայնից և ամեն անգամ, երբ facebook-ը փոխում է իր կայքի դիզայնը, բողոքի մեծ ալիք է առաջանում, խմբեր են ստեղծվում, որ պահանջում են վերադարձնել հին տեսքը, սակայն այդ փոփոխությունները մնում են անփոփոխ և մարդիկ կամաց-կամաց ընտելանում ու վարվում են փոփոխություններին: Որպես կանոն, դիզայնի փոփոխությունները պայմանավորված են լինում ինչ-որ ֆունկցիոնալ փոփոխություններով և նախորդում են այդ փոփոխություններին:
Ստորև բերված են հերթական (հաջորդ) փոփոխությունների արդյունքում ստացվելիք տեսքը:
Ինչպես երևում է նկարներից, այս փոփոխւթյունները, ինչպես նախորդները, նշանակալիորեն կփոխեն facebook-ի տեսքը և ենթադրում եմ, որ նոր բողոքների ալիք կբարձրանա:
Ինճպես երևում է նկարներից, կանհետանա կայքի ստորին մասի ղեկավարման պանելը (այնտեղ, որտեղ այժմ գտնվում են Applications, Bookmarks, Pages….) և փոփոխություններից հետո ղեկավարման պանելի փոխարեն կլինի միայն չատը: Իսկ վերը նշված ֆունկցիաները կտեղափոխվեն ձախ սյուն (ընկերների ցուցակի, ստատուսների թարմացումների և այլ ֆունկցիաների տակ): Շատ չեմ ուզում խորանալ և մեկնաբանել տեսքի փոփոխությունները, քանի որ ուշադիր զննման դեպքում դրանք ակնհայտ են դառնում:
Անմիջապես անցնեմ այն ֆունկցիոնալ փոփոխություններին, որոնք սպասվում են 2010-ի առաջին 2-3 ամիսների ընթացքում:
Անմիջապես ամանորյա տոներից հետո Ձեզ կխնդրեն, որ դուք 3-րդ կողմի ծրագրերին (applications, games) տրամադրեք ձեր անձնական էլ. փոստի հասցեն:
Սա շատ կասկածելի նորամուծություն է, քանի որ հարցի տակ է դնում առանց այն էլ անձնական տվյալների թույլ պաշտպանվածության հարցը:
Այս նորամուծությունը հնարավորություն կտա ծրագրերի ստեղծողներին անմիջապես կապ հաստատել ձեզ հետ և աստված գիտի, թե արդյունքումձեր անձնական էլ. փոստի հասցեն ինչի կվերածվի: Ես դեռ տեղեկություններ չունեմ, թե հնարավոր կլինի արդյոք օգտվել ծրագրերից (Օրինակ՝ Ֆարմվիլից)՝ առանց անձնական էլ. փոստը տրամադրելու, թե ոչ:
Հաջորդ նորամուծությունը, որը սպասվում է տարվա սկզբին այն է, որ դիմումները (Request) և զգուշացումները (Notification) այսուհետ կգան ձեր Facebook-ի հաղորդագրությունների մեջ, և (կամ) ձեր անձնական էլ. փոստի մեջ, եթե դուք դա արտոնել եք:



Ես ամենաշատը ուզում եմ, որ կարողանամ application-ները թաքցնեմ, որը այժմ հնարավոր չէ ցավոք: Իսկ ինչ վերաբերվում է բողոքներին, դրանք միշտ էլ լինում են, քանի որ մարդիկ դժվար են նոր բանին ընտելանում: Բայց դե կայքի ադմինիստրացիան հաստատ բոլորից լավ կիմանա, որն է ավելի տեղին և ճիշտ:
Խնդրում եմ, ինձ ֆեյսբուքի փոխարինիչ հուշեք…
Լուսինե, շատ բարդ, ես կասեի համարյա փիլիսոփայական հարց եք տալիս..
ֆեյսբուքն այնքան բազմազան է իր կիրառություններում, որ դժվար է որևէ փոխարինիչ գտնել:
Մյուս կողմից, դա կախված է նրանից, թե կոնկրետ օգտագործողն ինչ պահանջներ/ակնկալիքներ/նպատակներ ունի սոցիալական ցանցերում և սոցիալական ցանցերից:
ձեր հարցը թողնում եմ անպատասխան, որովհետև՝
ա)պատասխան չունեմ
բ)հարցի պատասխանը մեծապես կախված է հարցադրման ասպեկտից (տե՛ս վերևում)