Վերջերս, Վարդան Գրիգորյանն իր բլոգում շոշափեց հայկական սոցիալական ցանցերի թեման՝ համեմատելով դրանցից երեքը: Թեման չափազանց հետաքրքիր է և ես ևս կփորձեմ անդրադառնալ այդ թեմային՝ մի կողմ թողնելով կայքերի տեխնիկական վերլուծությունը (Վարդանի բլոգում հիմնականում տեխնիկական վերլուծություն էր)՝ հիմնականում կենտրոնանալով այլ ասպեկտների վրա:
Այս գրառումն առաջինն է “Հայկական Սոցիալական ցանցեր” շարքից, որը բաղկացած է լինելու մի քանի մասերից.
Նախաբան
Վերջին 2-3 տարիների ընթացքում սոցիալական ցանցերը դարձան համատարած երևույթ Ինտերնետում՝ փոխելով մարդկանց “օնլայն սովորությունները ” և նրանց կոմունիկացիայի ձևը՝ այն դարձնելով ավելի բազմազան և դինամիկ: Սոցիալական ցանցերի ազդեցությունն այնքան մեծ է, որ երբեմն ջնջում է իրական և վիրտուալ կյանքերի սահմանը: Այսպես, մի քանի առավել հայտնի սոցիալական ցանցեր դարձան հասարակական ֆենոմեն, ինչի հետևանքով ներգրավեցին էլ ավելի մեծ թվով մարդկանց:
Առկա Իրադրությունը
Одноклассники-ի և մասամբ նաև Facebook-ի շուրջ աղմուկը, ինչպես նաև “ամբողջ աշխարհի հայերին մի տեղում հավաքելու” գաղափարը հանգեցրին նրան, որ այդ ալիքի վրա շատ ձեռներեցներ կամ էնտուզիաստներ սկսեցին ստեղծել սոցիալական ցանցեր: Արդյունքում մեկը մյուսի հետևից ստեղծվեցին ”հայկական սոցիալական ցանցեր” կատեգորիայի բազմազան և բազմաթիվ կայքեր և այժմ Ինտերնետում կարելի է գտնել տասնյակից ավելի այդպիսի կայքեր: Կայքերի ոչ լրիվ ցուցակը բերված է ստորև՝ առանց որևէ օրինաչափության.
- armeniansocialnetwork.com
- www.armroom.com/
- www.inchkachka.com/
- armeniansocial.net
- www.armenianinternational.com
- hayland.am
- druzja.am
- hayutyun.am
- yesoudu.com
- harevannerov.com
- astochka.ru
Հանուն արդարության պետք է նշել, որ “էթնիկակական կամ ազգային սոցիալական ցանց” երևույթն ինքին հազվադեպ երևույթ է, քանի որ միջազգային սոց. ցանցերը , որպես կանոն, արդեն ներգրաված են լինում պոտենցիալ օգտվողների մեծ մասին: Հայկական Ինտերնետում իրադրությունը նման է, քանի որ одноклассники-ն և facebook-ը ներգրավել են Հայաստանի Ինտերնետ օգտվեղների գրեթե 100%-ը: Այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում. “պե՞տք են արդյոք ազգային սոցիալական ցանցերը, եթե տվյալ երկրի (հայերի դեպքում, նաև սփյուռքի ) Ինտերնետ օգտվողների գերակշռող մեծամասնությունն արդեն միջազգային սոց. ցանցերի օգտվողներ են”:
Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հստակեցնել երկու կետ.
ա)ի՞նչ նպատակի են ծառայելու ազգային սոցիալական ցանցերը:
բ)ի՞նչ (հնարավորություններ/առավելություններ) են օգտագործողները ստանալու ազգային սոց. ցանցերում, որ չեն կարողանում ստանալ միջազգային ցանցերում:
Առաջին կետի միակ ռացիոնալ պատասխանը, որ ես տեսնում եմ հետևյալն է. “բոլոր հայերին/ռուսներին/ռումինացիներին… մեկ տեղում հավաքելով կարելի է ավելի հեշտությամբ և արագությամբ ինֆորմացիա տարածել (այդ թվում՝ գովազդ)”:
Երկրորդ կետի պատասխանը ինձ համար դեռևս մնում է բաց: Կարծում եմ, որ հայկական սոց. ցանցերի տերերի/հեղինակների համար ևս այս հարցը բաց է, քանի որ մինչ օրս չեմ տեսնում որևէ շոշափելի կամ ծանրակշիռ լուծում, որը կկարողանար պատասխանել այս հարցին:
Իսկ դուք ի՞նչ եք կարծում…

Կներես, բայց սխալ ես գրել Ժիրայր ջան, ոչ թե Վարդան Պապիկյանն է հոդվածի հեղինակը, այլ Վարդան Գրիգորյանը:
Շնորհակալություն:
Եվ վերջում ավելացնեմ, որ իմ կարծիքով քո նշած երկրորդ կետի մի տարբերակն այն է, որ ազգային սոցիալական ցանցերում ԳՈՆԵ գումարային սահմանափակումներ չեն լինի /վճարովի գրանցում, վճարովի նվերներ, վճարովի բարձր գնահատականներ/: Այս բոլոր ֆունկցիաները գոնե կլինեն ՊԱՅՄԱՆԱԿԱՆ անվճար` ինչ-որ գործողության դիմաց: Ավելի կոնկրետ ասեմ, օրինակ druzja.am-ում +10 գնահատական դնելու համար օգտագործողը պետք է հավաքի միավորներ, իսկ միավորներ հավաքում են ակտիվ լինելով: Մի խոսքով գոնե ԱՆՎՃԱՐ է:
Հա մեկ էլ Ժիրայր ջան, էդ մենակ իմ բլոգը չի ireport.am-ը… ընդեղ տարբեր հեղինակների հոդվածներ են հրապարակվում, ուղղակի ես ավելի հաճախ եմ էրևում
)
իսկ ինչ վերաբերում ա ազգային սոցիալական ցանցերին, ապա առաջնահերթ նրանք լոկալ մակարդակով ինֆորմացիա տարածելու և ստանալու լավ տարբերակներ կարող են լինել, չնայած ինձ որպես էդպիսին չեն քաշում… իսկ թե ինչ առավելություններ կարող են տալ, էդ էլ շատ դժվար հարց ա, քանի որ շատ առավելություններ հենց ֆեյսբուքում կան, որոնց գոնե 20% նման կամ փոխարինող ստեղծելը ահռելի ջանքեր կպահանջի…
Կներեք, սխալս արդեն ուղղել եմ
@Վարդան Գրիգորյան: Այնքան էլ համաձայն չեմ, քանի որ հենց նույն Հայլենդում մի քանի վճարովի ծառայություններ կան: Եվ հետո, քանի դեռ սոց. ցանցերը Հայաստանում նոր են և դրամ աշխատելու խնդիր չունեն շատ բաներ, որ այժմ անվճար են, երևի հետո կդառնան վճարովի: Հիշե’ք odnoklassniki-ի պատմությունը, երբ կամաց-կամաց ծառայությունները դարձան վճարովի
@Վարդան Պապիկյան: Հարցն այստեղ շատ ավելի խորն է, քան ֆեյսբուքին նմանակելը: Հարցն ուրիշ ֆենոմենի մասին է: Չբացեմ, բոլոր քարտերս, շարքի հաջորդ գրառումը կարդացեք: Շնորհակալություն Մեկնաբանությունների համար
Մի կայք էլ մոռացել ես նշել Ժիրայր ջան՝ http://www.hayutyun.am Ես չեմ օգտվում, ծանոթ էլ չունեմ, որը օգտվում է, բայց համենայն դեպս սա էլ է ներկայանում որպես սոցիալական ցանց:
Իսկ հնարավորությունների հետ կապված ինձ թվում է տեխնիկապես ոչ մի նորություն էլ չի կարող լինել ազգային սոցիալական ցանցերում, քանի որ բոլորն էլ օգտագործում են նույն տեխնոլոգիան, ունեն նույն հնարավորություններն ու հենց հանկարծ ինչ-որ մի ցանցում նորություն է հայտնվում, ապա անմիջապես մյուսներում էլ կարելի է տեսնել դրա պես մի բան:
Ուղղակի այդ ցանցերի ստեղծողների համար դա շատ լավ գործիք է ինչ-որ հետազոտություններ կատարելու (թե մարկետինգային, թե սոցիոլոգիական) և դրա հիման վրա իր պատվիրատուներին թիրախային արդյունավետ գովազդներ առաջարկելու համար:
hayutun.am-ն իրոք մոռացել էի, չնայած ըստ ամենայնի, այդ կայքը ևս լուրջ հայտ է ներկայացրել “համահայկական սոցիալական ցանց” դառնալու համար:
Ինչ վերաբերում է հնարավորություններին, ես կարծում եմ (նույնիսկ համոզված եմ), որ տեխնիկական նորամուծություններ ազգային ցանցերում հնարավոր են (գոնե տեսականորեն): Այ հարց է, թե որքանով այդ նորամուծությունները նորարարություն կհամարվեն:
Իմ հաջորդ գրառումը հենց այդ թեմային է անդրադառնալու
[...] դիտարկումն իրոք տեղին է, բայց երբ ես իմ նախորդ գրառման մեջ նշեցի, թե “ի՞նչ [...]