webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն
Սոցիալական ցանցեր. հրամայականները


Այս գրառումը երկրորդն է “Հայկական Սոցիալական Ցանցեր ” շարքի գրառումներում և շոշափում է  այն հրամայականները, որոնց առջև կանգնած են  հայկական սոցիալական ցանցերը:

Ինովացիայի Բացակայություն

Նախորդ գրառման մեկնաբանություններից մեկում Վարդան Պապիկյանն ասաց. “շատ առավելություններ հենց ֆեյսբուքում կան, որոնց գոնե 20% նման կամ փոխարինող ստեղծելը ահռելի ջանքեր կպահանջի…”

Այս դիտարկումն իրոք տեղին է, բայց երբ ես իմ նախորդ գրառման մեջ նշեցի, թե “ի՞նչ (հնարավորություններ/առավելություններ) են օգտագործողները ստանալու ազգային սոց. ցանցերում, որ չեն կարողանում ստանալ միջազգային ցանցերում”, ես ի  նկատի չունեի ֆեյսբուքի կամ մյուց ցանցերին նմանակելը:

Իմ պատկերացմամբ, նոր հնարավորություններ/առավելություններ առաջարկելն առաջին հերթին նշանակում է ինովացիա: Հարցն այն չէ, որ պետք է նմանակել առաջատրներին, այլ նրանում է, որ պետք է առաջարկել նորություն: Սա այն կետն է, որից կաղում են ոչ միայն հայկական սոցիալական ցանցերը, այլև այլ հայկական ռեսուրսները:

Ինովացիան արժեք է ստեղծում, ինչն էլ իր հերթին կարող է բերել համեմատական առավելության: Սակայն ինովացիան ինքնին պահանջում է ռեսուրսներ, ջանքեր և տաղանդ: Պատրա՞ստ են արդյոք հայկական սոցիալական ցանցերն այդպիսի ներդրումների, կամ նպատակահարմար են  արդյոք այդպիսի ներդրումները այսքան փոքր շուկայի պայմաններում : Ես պատասխան չունեմ:

Եթե նախորդ հարցի պատասխանը “ոչ”-ն է, ուրեմն մրցակցելը արտասահմանյան սոցիալական ցանցերի հետ համարյա անհնարին խնդիր է դառնում:

Միգրացիայի խնդիրը

Հաջորդ հրամայականը, որն իմ կարծիքով նված կարևոր չէ, հետևյալնե է. հայկական սոց. ցանցերի գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ստեղծվել են այն բանից հետո, երբ օդնոկլասսնիկի-ն և ֆեյսբուքն արդեն գրավել էին շուկան: Սա նշանակում է, որ երբ ստեղծվեց (ասենք) հայությունը, պոտենցիալ օգտագործողների 90-100%-ն արդեն օգտվում էին ուրիշ ցանցերից և այնտեղ ունեին ընկերների ձևավորված շրջանակ, որտեղ ակտիվ կոմունիկացիա էր տեղի ունենում: Այս պարագայում շատ բարդ է, եթե չասենք անհնար է մարդուն ստիպել, որ նա մի ցանցից տեղափոխվի մյուսը: Եվ սա էլ դեռ բավական չէ. մեկ մարդով սոց. ցանց չես կառուցի, պետք է , որ միգրանտն իր հետ բերի կամ իր ընկերներին, կամ իր համար նոր շրջապատ ստեղծի նոր ցանցում: Այս հանգամանքը համարյա անհնար է դարձնում  մրցակցությունը, մանավանդ հաշվի առնելով վերը նշված ինովացիայի (նորության, առավելության) բացակայությունը:

Արդյունքում

Իսկ արդյունքում ստացվում է, որ հայկական սոցիալական ցանցերը կամ դառնում են   ծանոթությունների ու “աղջիկ/տղա կպցնելու սայթեր”, կամ լավագույն դեպքում ինչ-որ ռեզերվային կայք, որտեղ այցելում ես այն ժամանակ, երբ օդնոկլասսնինկի-ում բան չկա անելու:

//FB Like

2 Comments to “Սոցիալական ցանցեր. հրամայականները”

  1. Աշխարհում կան երևույթներ, որոնցից միայն մեկն էլ է հերիք, այսինքն 2-րդի գոյությունն արդեն անիմաստ է:
    Տնտեսության մեջ դրանք բնական մոնոպոլիաներն են (Էլեկտրական ցանցեր, գազի ծառայություններ, փոստ և այլն):
    Համացանցում օրինակ ինձ համար լիովին բավական է 1 որոնողական համակարգը՝ Google: Մնացածների գոյությունը անիմաստ է, եթե նրանք նույն ծառայությունները պիտի մատուցեն, ինչ որ սա:
    Նույնն էլ վերաբերում է սոցիալական ցանցերին: Ցանցը սոցիալական դառնալու համար պիտի լինի շատ մեծ մասշտաբների և երբեք չսահմանափակվի ազգային պատկանելությամբ, որպեսզի իսկապես արդյունավետ լինի: Հիմա այս պահին 350 մլն. մարդ օգտվում է Facebook-ից, ամբողջ ԱՊՀ-ից 30 մլն. մարդ «1կլասնիկից»: Բնական հարց է առաջանում. որքանո՞վ է իմաստավորված այլ սոցիալական ցանցերի առկայությունը, ընդ որում որոշակի ազգային պատկանելության սկզբունքով մարդկանց տարանջատող:
    Ինձ թվում է դրանք ժամանակավոր բնույթ ունեն, կամաց-կամաց կոչնչանան, կամ էլ կվերափոխվեն մի այլ ցանցի: Մեզ լիովին հերիք կլիներ մեկ միասնական մի ցանցը, որը կտար բոլոր մեզ անհրաժեշտ հնարավորությունները: Այս պահին Facebook-ը տալիս է ամենամեծ հնարավորությունները, որն ինձ պետք է (սա գովազդ չէ ժողովուրդ, սա կարծիք է):

  2. admin says:

    Հայկ,
    Համաձայն եմ,որ ազգային սոց. ցանցերը ի բնե անիմաստ են:
    Բայց ոչ մի կերպ համաձայն չեմ, որ պետք է լինի մեկ համաշխարհային սոց. ցանց: Դրա պատճառը հետևյալն է. ինչպես գիտես մարդիկ շատ բազմազան կարիքներ ունեն և մեկ սոց. ցանցը չի կարող բավարարել այդ բոլոր կարիքները: Դրա հետևանքով, ինչպես գիտենք, ժամանակի ընթացքում ձևավորվում են սեգմենտներ: Որպեսզի շատ չծավալվեմ, միանամից ու հակիրճ պատասխանեմ քո հարցին, թե “որքանո՞վ է իմաստավորված այլ սոց ցանցերի առկայությունը”:
    Այնքանով, որքան բազմազան են մարդկանց կարիքները և ակնկալիքները սոցիալական ցանցերից:

Leave a Reply