webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն
Հայկական տարբերակներ
Categories: Armenian Start-Ups


armfeeds armlinker

armfeeds armlinker

Այս գրառման մեջ խոսքը գնում է 2 ծառայությունների մասին, որոնք վերջերս են գործարկվել և որոնք հավակնում են դառնալ տարածված և օգտագործվող ծառայություններ:
Շատերը թերևս ծանոթ են սոցիալական էջանշման ծառայություններին և գուցե օգտվում են այդ ծառայություններից (digg, delicio.us, etc): Նրանց համար, ովքեր չգիտեն կամ ծանոթ չեն այդ ծառայություններին, հարկ է տեղեկանալ, որ դրանք ծառայություններ են, որոնք թույլ են տալիս օգտագործողին առցանց էջանշել/պահպանել իրեն դուր եկած կայքը կամ բլոգի գրառումը. Այս ծառայությունը նոր չէ, քանի որ դեռ Netscape բրաուզերում նախատեսված էր նման հնարավորություն (bookmark page [Ctrl+D]): Այս նոր ծառայությունների իմաստն այն է, որ էջանշելուց հետո դուք կարող եք դիտել ձեր էջանշած կայքերը անկախ նրանից, թե ինչ համակարգչի դիմաց եք նստած: Սա շատ օգտակար և կիրառական ծառայություն է: Վերջերս հայկական ցանցում հայտնվեց մի կայք, որն առաջարկում է նկան ծառայություններ , բայց հայալեզու օգտագործողների համար: Դիմավորե՛ք, armlinker: Սա սոցիալական էջանշումների հայկական առաջին և մինչ օրս միակ ծառայությունն է: Ինչպեսև այլ սոցիալական էջանշումների կայքերում, այստեղ ևս օգտագործողները բացում են իրենց հաշիվը, կարողանում են պահպանել/էջանշել իրենց դուր եկած կայքերը, մեկնաբանել ուրիշների էջանշումները, բրաուզերից ներմուծել էջանշումները  և… վերջ:

Ակնհայտորեն նախագիծը դեռ ալֆա կամ բետա տարբերակում է (չնայած ոչ մի տեղ նման հայտարարություն չի հանդիպել), քանի որ կայքի մի մասը անգլերեն է, մյուս մասը՝ հայերեն: Ավելին, միակ ձևը, որով կարելի է էջանշում ավելացնել կայքում պապենական  copy-paste մեթոդն է:  Այսինքն օգտագործողը գնում է իր էջը armlinker-ում և ձեռքով ավելացնում է էջանշվող հասցեն:  Մի խոսքով, երևի պետք է սպասել և տեսնել, թե ինչ զարգացում կստանաայս նախագիծը: Գուցե նոր ֆունկցիաներ և հնարավորություններ ավելանան և այն ավելի օգտակար ու կիրառելի կդառնա: Իսկ մինչ այդ հասկանալի չէ, թե ինչու համար մարդիկ պետք է օգտվեն այս ծառայությունից, եթե կան digg-ը և  del.icio.us -ը:

Մեկ այլ ծառայություն է armfeeds.com-ը, որը ևս արտասահմնայան նմանատիպ նախագծի feedburner/ google reader նմանակն է: Այս ծրագիրն իրենից ներակայացնում է կենտրոնացված RSS Feed ընթերցող: Կայքից անմիջապես կարելի է կարդալ գրանցված բլոգերի վերջին գրառումները և մեկնաբանել դրանք: Չնայած որ  ծառայությունը այս անգամ ևս ոչ մի նորություն կամ առավել ևս նորարարություն չի ներկայացնում, իմ կարծիքով այս ծառայությունն անհամեմատ ավելի կիրառական և կարևոր է ողջ հայկական ինտերնետի համար՝ հետևյալ պատճառով.  իմ խորին համոզմամբ հայկական Ինտերնեետի զարգացման համար գոյություն ունեն մի քանի կարևոր խոչընդոտներ: Դրանցից մեկն այն  է, որ չկա մի կենտրոնացված վայր, որտեղ կարելի լինի տեղեկանալ/ կարդալ/ուսումնասիրել հայերեն (կամ հայկական ) բովանդակություն: Պարզաբանեմ. տարիների ընթացքում հայկական Ինտերնետում հավաքվել է էլ. բովանդակության շտեմարան (հոդվածներ, բլոգեր և այլն): Մինչ օրս այդ շտեմարանը գտնվում էր (և դեռ շարունակում է գտնվել) անկանոն ու քաոսային վիճակում:  armfeeds.com-ը շատ լավ հնարավորություն է տալիս դասակարգել և կենտրոնացված կերպով ներկայացնել  հայկական էլ. բովանդակության գոնե փոքր, բայց դինամիկ մասը: Իմ կարծիքով, հենց այս խնդիրն է լուծում armfeeds-ը: Ես չգիտեմ, թե կայքի հեղինակները մտածել են արդյոք սրա մասին, թե ոչ, բայց լավ կլիներ, որ հենց այս ուղղությամբ զարգացնեն նախագիծը, հակառակ դեպքում armfeeds-ը կդառնա  google reader-ի անհաջող կրկնօրինակը: Հաջողություն եմ մաղթում նախագծի հեղինակներին:

//FB Like

2 Comments to “Հայկական տարբերակներ”

  1. Բարև Ձեզ,
    Նախ շնորհակալություն հոդվածի համար:
    Տեղեկացնեմ, որ երկու կայքերն էլ պատրաստել է NeoMedia նախագիծը, իսկ ես հանդիսանում եմ այդ նախագծի ադմինիստրատորներից մեկը:
    Ինչ վերաբերում է ArmLinker-ին, կայքն իրոք բետա տարբերակով է ներկայանում և շատ ֆունկցիաներ դեռ պատրաստ չեն: Վերջնական տարբերակի պատրաստ լինելու մասին դեռևս չեմ կարող ժամկետ նշել, բայց շուտով, այս կայքն ամբողջովին հայերեն կլինի /ֆունկցիոնալ հնարավորությունների վրա դեռ աշխատում ենք/:

    Իսկ ինչ վերաբերում է ArmFeeds.com-ին, ասեմ, որ կայքն աշխատում է համացանցում դեռ մեկ շաբաթ, և այս պահի դրությամբ դեռ ոչ բոլոր բլոգերներն են գրանցել իրենց բլոգը: Այս պահին դեռևս կայքը համախմբում է միայն բլոգները, հետագայում գուցե ավելի ընդլայնվի:

    Շնորհակալություն:

  2. admin says:

    Չէի սպասում այսքան արագ մեկնաբանություն:) Մենք անպայման կշարունակենք հետևել զարգացումներին

Leave a Reply