webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն
Պորտալ2.0 Yahoo!-ն դառնում է ավելի սոցիալական
Categories: մեծ տղաներ


Ովքեր օգտագործում են Yahoo! Mail, հավանաբար նկատած կլինեն, որ վերջին ժամանակներս այնտեղ որոշ փոփխություններ էին կատարվում: Մասնավորապես, հնարավորություն է ընձեռնվում  ”միանալ” կամ  ”ընկերանալ” ձեր էլ. փոստի կոնտակտների հետ: Բացի դրանից, հայտնվել է նաև ստատուսի փոփոխման բաժին, ինպես facebook-ում և այլ սոցիալական ցանցերում: Այս փոփոխությունների իմաստը պարզ դարձավ այսօր առավոտյան, երբ նկատեցի, որ Yahoo!-ի գլխավոր էջի կառուցվածքը և ձևավորումը կտրուկ փոխվել են: Մասնավորապես,  ձախակողմյան մենյուի մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք իմ կարծիքով, միտված են Y!-ն ավելի ժամանակակից դարձնելուն: Այսպես, եթե առաջ ձախ մենյուի մեջ կարելի էր տեսնել Y!-ի բաժինները, ապա այժմ կարելի է տեսնել ոչ միայն այդ բաժինները, այլև կարելի տեսնել, թե ինչ է կատարվում ձեր սոցիալական ցանցերում, ձեր շրջապատում, ձեր մյուս էլ. փոստարկղերում (AOL, Gmail [!!!]), ինչ միջոցառումներ են տեղի ունենում ձեր մոտակայքում և այլն: Սա դեռ ամենը չէ, դուք կարող եք ինքներդ ընտրել ձախ մենյուի պարունակությունը` ներառելով կամ հեռացնելով այս կամ այն ծառայությունը: 2008-ի երկրորդ կեսից Y!-ն սկսեց զիջել իր դիրքերը Գուգլին օրեկան հաճախումների թվով և մինչ օրս ամեն կերպ փորձում է վերականգնել  իր` առաջատարի դիրքերը: Ի տարբերություն Գուգլի, Yahoo!-ի համար այցելությունների քանակը անմիջականորեն կապված է նրա շահույթի հետ, քանի որ  Yahoo!-ի եկամուտների ճնշող մեծամասնությունը գոյանում է իր էջերում տեղադրված և ցուցադրված գովազդների քանակից: Գուգլն իր հերթին, հիմնական եկամուտը ստանում է  գործընկեր կայքերի վրա տեղադրված գովազդից, ինչպես նաև Գուգլի որոննման արդյունքներում տեղադրված գովազդներից: Ըստ ամենայնի, Yahoo!-ի կատարած վերջին փոփոխությունները միտված են այն դարձնելու հարմար տեղ, որտեղից կարելի է սկսել օրն Ինտերնետում` միանգամից տեղեկանալով այն ամենի մասին, ինչ կատարվում է ձեր շրջապատում:  Այն նաև դարձել է ավելի “սոցիալական”` տուրք տալով առկա միտումներին: Մնում է միայն սպասել և տեսնել, թե ինչքանով կարդարանան սպաումները:

//FB Like

Leave a Reply