webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն
Ինչ են անում հայաստանցիներն Ինտերնետում
Categories: Trends


Վերջերս, երբ ամսագրերից մեկի համար հոդված էի գրում որոնման համակարգերի մասին,  մտածեցի, որ հետաքրքիր կլիներ իմանալ, թե հայաստանցիները ինչ են փնտրում Ինտերնետում: Այդ ժամանակ այդպես էլ չկարողացա գտնել նման տվյալներ: Միայն երեկ պարզեցի, որ Google-ը և Yandex-ը տրամադրում են տեղեկություններ որոնվող բառերի մասին` ըստ երկրների: Ըստ Google-ի տվյալների, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ամենաշատը փնտրվել են հետեւյալ բառերը՝

  • armenia
  • mp3
  • video
  • nokia
  • фото
  • lyrics
  • google
  • games
  • yerevan

Այս ցուցակը վկայում է այն մասին, որ որոնումները Հայաստանում կատարվում են ընդհանուր երևույթների վերաբերյալ: Այսինքն, մարդիկ փնտրում են ոչ այնքան կոնկրետ տեղեկություն, որքան ընդհանուր տեղեկություններ ինչ-որ վերացական բառերով: Սկզբում ինձ թվաց, թե այս վիճակը բնորոշ է միայն Հայաստանին, սակայն հետո փորձեցի գտնել նույն տեղեկությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի վերաբերյալ: Արդյունքները շեշտակիորեն տարբերվում են միմիանցից: Եթե ռուսաստանում հիմնականում փնտրում են վերացական և ընդհանրական բառեր, ապա ԱՄՆ-ում, որքան էլ տարօրինակ չէ, մարդիկ հիմնականում փնտրում են կայքեր, օրինակ՝ որոնումների մեջ ամենատարածված բառերի տասնյակում են “yahoo”, “google”, “facebook”, “youtube” ? “craiglist” բառերը, որոնք իրենցից կայքեր են ներկայացնում: Իհարկե, սխալ կլիներ որևէ  եզրակացության գալ այս տվյալների հիման վրա, քանի որ այս տվյալներն իրենցից ներկայացնում են տարեկան կտրվածքով ամենատարածված հանգուցային բառեր: Բնական է, որ  հանգուցային բառերը պետք է լինեին ընդհանուր, քանի որ տարվա ընթացքում հազվադեպ են պատահում այնպիսի երևույթներ, որոնք ակտուալ են մի աբողջ տարի: Այնուամենայնիվ, կարելի է ընդհանուր առմամբ հասկանալ, թե ինչ նախասիրություններ կամ նախընտրություններ ունեն տվյալ երկրի բնակիչներն ընդհանրապես: Դժվար չէ ենթադրել, թե ինչպես է փոխվել  որոնվող բառերի ցուցակը տարվա սկզբից. մասնավորապես, հունվար-մայիս ամիսներին հիմնական ցուցակին (տե՛ս վերը) ավելացել են “eurovision”, “sirusho” “vorogayt” հանգուցային բառերը, ինչը միանգամայն համապատասխանում է տրամաբանությանը և հասարակության մեջ տիրող տրամադրություններին: Ի հակադրություն այս տվյալների, տրամադրվում են նաև այն հանգուցային բառերը, որոնց որոնումը վերջին մեկ տարվա ընթացքում  ամենաշատն է աճել:

  • igri +250%
  • torrent +200%
  • скачать бесплатно mp3 +140%
  • odnoklassniki.ru +140%
  • opera +100%
  • mp3 скачать +100%
  • www.odnoklassniki.ru +80%
  • скачать игры +50%
  • torrent +200%
  • Այս տեղեկությունները, թերևս ավելի մանրակրկիտ վերլուծության կարիք ունեն, բայց այս գրառման մեջ կսահմանափակվեմ այսքանով և հետագա գրառումներում կփորձեմ ավելի խորը վերլուծել այս չափազանց ուշագրավ ինֆորմացիան:

//FB Like

2 Comments to “Ինչ են անում հայաստանցիներն Ինտերնետում”

  1. [...] որոնումների բովանդակությունը, ինչի մասին մենք խոսել ենք: Ըստ Գուգլի,  ”Opera” հանգուցային բառի որոնումը [...]

Leave a Reply