Այսօր հայտնի դարձավ, որ տորրենտների փոխանակման խոշորագույն գայքերից մեկը` մինինովան, սահմանափակել է իր սերվերի վրա դրվող ֆայլերի քնակը և բնույթը: Այսուհետ անհնար կլինիի Մինինովայի կայքից ներբեռնել Մայքլ Ջեքսոնի հետմահու ալբոմը կամ “Աստեղային պատերազմի” առաջին էպիզոդը: Բանն այն է, որ Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի դատարանը համարել է, որ Մինինովան խախտում է հեղինակային իրավունքներ ունեցող մի շարք ընկերությունների ու անհատների իրավունքները` դրանց գործերը անվճար և առանց իրենց թույլտվության իր կայքում զետեղելու համար: Այսուհետև Մինինովայից կարելի է ներբեռնել միայն այնպիսի ֆայլեր, որոնք հանդիսանում են ներբեռնողի ինտելեկտուալ սեփականությունը (սեփական ստեղծագործության երգեր, նկարներ, վիդեոհոլովակներ և այլն):
Այսպիսով, Մինինովան դառնում է հիմնականում անհայտ երգիչների, գրողների, լուսանկարիչների ու ռեժիսորների յուրատեսակ վերնիսաժ:
Այլ տորրենտ-կայքերի հասցեներ:
- http://www.binverse.com
- http://www.btjunkie.org
- http://www.torrenthound.com
- http://www.fenopy.com
