Վերջերս Հայկականի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր և նշանակալից միջոցառում, որը մի քանի օր շարունակ լուսաբանվեց բազմաթիվ տեղեկատվական կայքերի կողմից:
Հոկտեմբերի 29-30 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպվել էր թվով 2-րդ Վրացական Ինովացոին ՏՀՏ Կոնֆերանսը (Georgian ICT Innovation Conference – GITI Conference), որին անմիջապես հաջորդեց Վրացական Ինովացիոն Մրցանակաբաշխությունը (Georgian ICT Innovation Awards – GITI Awards):
Կոնֆերանսը բավականին բարձր մակարդակով էր կազմակերպված Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհրդի և Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովի կողմից: Երկու օր շարունակ բազմաթիվ մասնագետներ, պետական և մասնավոր սեկտորների ներկայացուցիշներ ներկայացրեցին իրենց ՏՀՏ ծրագրերը և լուծումները Sheraton Metechi Palace Hotel-ի դահլիճում:

Հայկ Չոբանյանը
Հպարտությանբ եմ անդրադառնում հայկական պատվիրակության անձնակազմին: Հայաստանից GITI Կոնֆերանսին ներկա էին հետևյալ ընկերությունները՝ EDram, “Norq” Information-Analytical Center CJSC, CHS Verisel Service, Strategic Partners, E-works, Spyur, Lime Tech, Margasoft Corp, IDS Design and Technologies, Grant Thornton Amyot, Macadamian AR, UITE-ի և CAPS-ի գլխավորությամբ: Հատկանշական է որ չնայած Հայկական ընկերություններից որոշ մասի նորաստեղծ լինլու փաստին, նրանք բոլորն էլ զարմացրեցին ներկա գտնվողներին՝ միջոցառման ցուցահանդեսային մասում ներկայացնելով իրենց հետաքրքիր լուծումները:

Ալեքսանդր Հակոբյան
Հետաքրքիր պրեզենտացիաներ ներկայացվեցին տարբեր երկրների ներկայացուցիչներ, շատ ակտիվ էին նաև հայկական պատվիրակության ներկայացուցիչները: Պրեզենտացիաներ ներկայացրեցին Հայկ Չոբանյանը (ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոն) , Տիգրան Հարությունյանը (ՀՀ Սփյուռքի նախարարություն), Ալեքսանդր Հակոբյանը (Strategic Partners), Գևորգ Պողոսյանը (E-Dram), Արմեն Շահբազյանը (CAPS/USAID) և Վահան Հովսեփյանը (UITE):
Քանի որ բազմաթիվ կայքերում արդեն լուսաբանվել են միջոցառման մանրամասները, այժմ ուզում են որպես մասնակից ավելի շատ խոսել տպավորությունների և զգացողությունների մասին:
Դեպի Թբիլիսի ճանապարհը երկար էր և դժվար, բայց չնայած անհարմարությանը, ցրտին և մթանը, Հայաստանի ներկայացուցիչներն առիթ ունեցան միմյանց ծանոթանալու, և վայելելու Հարսնացուն Հյուսիսից ֆիլմի չհնացող կատակները: Պատվիրակությունը ժամանեց Թբիլիսի ուշ գիշերով, իսկ առավոտյան սպասվում էր առաջին պատասխանատու օրը:
Իրո’ք պատասխանատվությունը շատ մեծ էր, քանի որ ներկայացվում էին բազմաթիվ շատ լուրջ և արդեն հաջող կերպով իրագործված պրոյեկտներ տարբեր երկրներից: Սակայն Հայաստանի ներկայացուցիչ ընկերություններն, իրենց չկորցնելով, գրավեցին իրենց տեղերը ցուցադրական մասում: Երկու կամավոր վրացուհիների օգնությամբ հայկական ընկերությունների գործունեությունն ներկայացվեց այցելուներին:

Վրացի կամավորները Հայկական անկյունում
Հայկական կազմակերպությունների պրեզենտացիաներն էլ էին շատ հետաքրքիր, և հայկական դելեգացիայի բոլոր անդամները ներկա էին լինում խրախուսելու իրենց գործընկերներին:
Հայկական ոգին նաև հատուկ կերպով արտահայտվեց, երբ մեր ընկերություններից 3-ը մրցանակաբաշխության ժամանակ ստացան մրցակակներ տարբեր անվանակարգերում:
Հայերի ոգևորությունը վերածվեց վրացական Metechi ռեստորանում տեղի ունեցող խնջույքի, հայ-վրացական պարերի և կենացների: Այլ երկրների ներկայացուցիչներից ոմանք իրենց մեջ համարձակություն գտնելով միացան ուրախ պարերին, իսկ մյուսները մեծ հաճույքով դիտում էին: Մի խոսքով ամբողջ մթնոլորտը լուսավորվեց հայերի հաղթանակների շնորհիվ:

GITI Մրցանակաբաշխություն
Թբիլիսիից հայկական պատվիրակությունը այդ օրը հեռացավ քաղցր հիշողություններով և հպարտությամբ ոչ միայն հաղթանակների և մեծ գործնական հաջողությունների համար, այլև Հայկական պատվիրակության թիմային ոգու վերելքի համար:
GITI Կոնֆերանսին մեր մասնակցությունը անկասկած բարձր գնահատեցին բոլորը: Հայկական պատվիրակության անդամ կազմակերպությունները սերտ կապեր ստեղծեցին միմյանց միջև, որոնց հաջորդեցին հետաքրքիր մտքեր հետագա համագործակցությունների համար:
Հայկական պատվիրակության հաջողության հարցում մեծ ներդրում ունեցան կազմակերպիչ կազմակերպություն UITE (Վահան Հովսեփյան) և աջակից կազմակերպություն CAPS/USAID (Արմեն Շահբազյան):

