Հունիսի 19-20-ը Երևանում անցկացվեց Digitec 2009 ինովացիոն ֆորումը: Ֆորումը կազմակերպվել էր ԻՏՁՄ-ի կողմից և հավաքել էր Հայաստանյան ԻՏ ընկերությունների մի ներկայացուցչական կազմ: Ընդհանուր առմամբ, ֆորումին մասնակցում էին 30 ընկերություններ: Չնայած Ֆորումին մասնակցում էին 30 ընկերություններ, ես կխոսեմ նրանցից միայն երկուսի մասին, քանի որ կարծում եմ, որ հայկական Ինտերնետում նրանց դերը կարող է նշանակալի լինել մոտ ապագայում: Եվ այսպես, առաջին նախագիծը, որի մասին արժե խոսել, կոչվում է ADBOOK.am : Այն իրենից ներկայացնում է “կոնտեքստային գովազդի առաջին հայկական ծառայություն”, ինչպես այն ներկայացնում են հիմնադիրները: Ըստ էության, ADBOOK-ն իրենից ներկայացնում է google adsence-ի մի յուրատեսակ կրկնօրինակում, բայց որոշ տարբերություններով: Գլխավոր տարբերությունն ու առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն google-ի, adbook-ը հնարավորություն է տալիս հայալեզու էջերին տեղադրել (հայալեզու և ոչ միայն) գովազդներ: Ինչպես գիտենք, google AdSence-ը դեռևս չի ընդգրկել հայալեզու կայքերը իր գորևծընկերների ցանկի մեջ: Կարծում եմ ADBOOK-ը շուտով մեծ տարածում կստանա հայկական կայքերում , քանի որ հնարավորույթուն է տալիս , որ գործընկեր կայքերը դրամ վաստակել:

Չեմ Կարծում որ Adbook-ը կգտնի լայն ճանաչում , ու կկարողանա լավ արդյունքի հասնել հայկական ինտերնետային շրջանակներում:
Նամանավանդ որ իրենք միակը Չեն Հայկական ինտերնետի Այս ոլորտում: !!!
Ինչու՞ եք այդպես կարծում: Իմ կարծիքով պատշաճ ջանքերի արդյունքում հնարավոր է հասնել արդյունքների: Գիտեմ, որ այն միակը չէ (անձամբ ես ևս 2 նմանատիպ ծառայություն գիտեմ, որոնց մասին շուտով կգրեմ), սակայն մյուս ծառայությունները, որքան ես գիտեմ, դեռ տեստավորման փուլում են և կոմերցիոն գովազդներ չեն ցույց տալիս, եթե չեմ սխալվում
Օրինակ Որոնց մասինք Գիտեք?
Դե բացի AdBook-ից կա նաև HanguycPoints-ը և Neomedia-ի գովազդային ցանցը, ինչպես նաև կան մի քանի այլ գովազդային ցացեր որոնք իմ տեղեկություններով դեռ փորձնական փուլում են: Ի դեպ շատ շուտով Հանգույց նախագծի մասին գրառումների շարք կլինի մեր կայքում, այնպես որ հետևեք մեր գրառումներին:
փորձը ցույց է տալիս որ Հայաստանւմ աշխատում են այն պրոեկտները որոնք ցանկացած դեպքում չեն հանձնվում և արդյունքում չեն կանգնում: Ամեն դեպքւմ շատ կուզենաի որ նախագիծը տարածում գտնի և արդյունքում կարծում եմ բոլորսել կշահենք %}
Չնայած ասեմ կայքը դուրս չեկավ չափից ավելի պարզ ու միարժամանակ անհասկանալի (ոչ էրգոնոմիկ)բայց հոլովակը դուրս էկավ:)
Շնորհակալություն մեկնաբանության համար,
Վստահ եմ, որ համառ աշխատանքը ի վերջո կբերի ցանկալի արդյունքներ և նախագիծը տարածում կունենա:
Ինչ վերաբերում է գլխավոր էջի դիզայնին. կարծում եմ , որ դիզայնի փոփոխությունները թելադրված են եղել որոշակի պատճառներով` մասնավորապես նավիգացիան հեշտացնելու նպատակով: Ինձ թվում է, որ ստացվել է:
Իսկ ինչու եք կարծում, որ այն էրգոնոմիկ չէ?