Վերջին երկու տարիների ընթացքում Ինտերնետում հայտնվում են տարաբնույթ լրատվական կայքեր: Ըստ Circle.am-ի լրատվական կայքերն ապահովում են բավական մեծ լսարան: Այսպես, Circle.am-ի առաջին տասնյակում տեղ զբաղեցրած կայքերից երեքը լրատվական են: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝Հայաստանից այցելվող տեղական կայքերի ցուցակի երկրորդ տեղում է tert.am-ը: Արդյո՞ք լրատվական կայքերը, ավելի ճիշտ՝ նրանց մրցակցությունը կաշխուժացնեն հայաստանյան Ինտերնետը: Ըստ վիճակագրության, երկու կայքեր՝ a1plus.am եւ tert.am-ը լուրջ հավակնություններ ունեն հայաստանյան առաջատար լրատվամիջոց դառնալու: a1plus.am-ը գործում է դեռ նախորդ դարավերջից ? այսօր մեր առջ? է այդ կայքի չորրորդ տարբերակը: Հեռուստաեթերից զրկվելու հետ զուգահեռ a1plus.am-ն ամեն կերպ փորձթւմ է վերականգնել իր լսարանը ? արդարացիորեն այդ գործում հույսը դրել է առաջին հերթին Ինտերնետի վրա: Այս ռամավարությունը արդյունավետ է գործում մինչ օրս, սակայն անցյալ տարի ի հայտ եկավ մի հզոր մրցակից ի դեմս tert.am-ի: Ինչպես եր?ում է՝ մեծ ներդրումների ? ագրեսիվ մարքեթինգային/գովազդային քաղաքականության շնորհիվ մեկ տարում հասցրեց դառնալ «Ա1»-ի գլխավոր մրցակիցը: Թերթ.am-ն իր թիկունքում ունի հզոր ռեսուրսներ ի դեմս «MediaStyle» գործակալության, որին են պատկանում մի քանի տպագիր պարբերականներ: Այսպիսով, «Ա1+»-ի տասնամյա միանձնյա առաջատարույանը լուրջ վտանգ է սպառնում: Սա հաջողություն է «Թերթ.am»-ի համար, որը մեկ տարում կարողացավ անմիջապես մոտենալ առաջատարին: Վերլուծելով «Թերթ.am»-ի հաջողությունը՝ կարելի գալ հետ?յալ եզահանգումների.
-
Հայաստանում Ինտերնետային շուկայի փաստացի բացակայության պարագայում խիստ արդյունավետ եղավ օֆլայն գովազդային արշավի իրականացումը օնլայն ռեսուրսի համար
Հզոր ներդրումային բազայի շնորհիվ հնարավոր դարձավ շուկա դուրս բերել ? շատ արագ առաջատար դիրք գրավել օնլայն ռեսուրս Հայաստանում:
Ինչ վերաբերում է «Ա1+»-ին, ապա այստեղ պետք է նշել, որ այն, չունենալով այդչափ հզոր ներդրումային բազա, այնուամենայնիվ պատվով է դիմանում մրցակցությանը ? դեռ ավելին. նորանոր ճանապարհներ է գտնում իր պոտենցիալ լսարանին հասանելի լինելու համար (խոսքը վերաբերում է նորությունները բջջային հեռախոսի միջոցով կարդալու/դիտելու հնարավորությանը ? YouTube-ում նորությունների կանոնավոր թողարկմանը):
