webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն
Ինտերնետի Ամպային Ապագան
Categories: Trends


Եվս մի քիչ ամպերի ու ապագայի մասին

Իմ նախորդ գրառման մեջ ես անդրադարձա նոր տեխնոլոգիային, որը կոչվում էր Cloud Computing:  Գուգլի նոր օպերացիոն համակարգը, որը ծրագրերը և ֆայլերն աշխատացնում է հեռացված սերվերների վրա այդ տեխնոլոգիայի միայն մել օրինակն է: Մինչդեռ Գուգլից բացի կան նաև այլ ընկերություններ, որոք առաջարկում են օնլայն օպերացիոն համակարգեր: Դրանք դեռ գտնվում են փորձարկման փուլում, սակայն բետա-տարբերակներն արդեն հասանելի են օգտագործողներին: Դրացից մեկը կոչվում է Cloudo: Այս գրառումը գրվում է այդ համակագի մեջ (էկրանի պատճեն` ներքևում):  Cloudo-ն առաջարկում
է մի շարք ստանդարտ ծրագրեր, որոնք անհրաժեշտ են հիմնական մի քանի գործառույթներ իրականացնելու համար. տեքստային խմբագիր, օրացույց, էլ. փոստի կառավարման ծրագիր, կոնտակտների կառավարիչ, հրամանների տեքստային պանել, MP3 նվագարկիչ և բաժանորդագրումների  կառավարիչ և որոնման համակարգ ՕՀ-ի համար: Բացի այս ստանդարտ ծրագրերից առաջարկվում են նաև մի շարք այլ ծրագրեր, որնք, սակայն չեն մտնում ՕՀ-ի նախնական  համալրման մեջ: Քանի որ համակարգը նոր է, լրացուցիչ ծրագրերի ընտրությունը շատ սահմանափակ է դեռևս, բայց ծրագրի հեղինակնեն արդեն թողարկել են ՕՀ-ին վերաբերող տեխնիկական փաստաթղթերը, այպես որ ցանկացողները կարող են մասնակցել լրացուցիչ ծրագրերի ստեղծմանը, ինչպես նաև ՕՀ-ի կորիզի զարգացմանը:
Cloudon-ն շվեդական ընկերություն է և ՕՀ-ի ստեղծմանը մասնակցել են չորս հոգի, որոնցից երկուսը ազգությամբ թուրք են(!!):
Հաջորդ առցանց ՕՀ-ը iCloud-ն է, որն առաջին հայացքից ավելի զարգացած է գործառույթների առումով:
iCloud-ի ստանդարտ համալրումն ավելի հարուստ է և բացի վերը նշված ստանդարտ ծրագրերից, ներառում է մի շարք այլ ծրագրեր, ինչպիսիք են ծախսերի մենեջերը, ակնթարթային հաղորդագկցության կառավարիչ (IM Manager) և մի շարք խաղեր: iCloud-ը նաև հնարավորություն է տալիս շփվելու այլ մարդկանց հետ, ովքեր օգտագործում են iCloud` հնարավորություն տալով առցանց խմբակային աշխատելու և ֆայլեր կիսելուև փոխանակելու:
Ֆայլերի պահոցը դեռևս շատ սահմանափակ է և առաջարկում է ընդհամենը 3գիգաբայտ տարողություն:
Ի տարբերություն Google Wave-ի, այն ավհամեմատ ավելի հասկանալի ու հեշտ օգտագործելի է խմբակային աշխատանքի համար և ժամանակի ընթացքում, երբ նոր ծրագրեր կավելանան այն իրական փոխարինող կարող է դառնալ wave-ին:
Այն ընթացքում, որ ես գրում եմ այս հոդվածը և զուգահեռաբար բացահայտում եմ այս նոր ՕՀ-երի առանձնահատկությունները, ինձ հանգիստ չի տալիս մի հարց. “ի վերջո, ում կամ ինչի համար են անհրաժեշտ այս նոր համակարգերը”:
Երկու ՕՀ-երի հեղինակներն էլ պնդում են, որ  դրանք ճկունություն և շարժունակություն են ապահովում` հնարավորություն տալով ամենուրեք հասանելի դարձնել Ձեր անձնական համակարգիչը:  Կարծում եմ, որ այս կարիքն արդեն բավարարված է շարժական համակարգիչների տարածմամբ և Remote Desktop տիպի ծրագրերով: Ինչու մարդը պետք է համաձայնվի իր անձնական ֆայլերը դնել հեռացված սերվերի վրա և վստահ չլինի դրանց գաղտնիության համար:
Մյուս կողմից, այս ամենի մեջ կա ռացիոնալիզմի տարր. iCloud-ն առաջարկում է համատեղ աշխատանքի լայն հնարավորություններ: Այս առումով Ամպային ՕՀ-երը շատ ավելի հարմար և ճկուն միջոցներ են, քան ներկայումս գործող առցանց համագործակցության այլ գործիքները: Կարծում եմ, երբ Ամպային տեխնոլոգիաները ավելի լայն տարածում ստանան, դրանց տեղը շուկայում կբնութագրվի որպես “առցանց համագործակցության միջոց”:

//FB Like

Leave a Reply