Վերջին ժամանակներում ամենախոսվող ու ամենաքննարկվող թեման Ինտերնետում Cloud Computing-ն է: Դեռ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Google-ը թողարկեց իր բրաուզերը (Google Chrome), ակտիվորեն սկսվեցին խոսակցություններն այն մասին, որ Գուգլը պատրաստվում է թողարկել իր սեփական Օպերացիոն Համակարգը (ՕՀ): Մեկ տարի անց իրականություն դարձավ այն, ինչի մասին շատերն էին խոսում, բայց քչերն էին հավատում. Գուգլը թողարկեց իր սեփական ՕՀ-ը: Սա բոլորովին նոր և հեղափոխական մոտեցում է ՕՀ-երի շուկայում, քանի որ ի տարբերություն սովորական ՕՀ-երի, ծրագրերը տեղադրված են ոչ թե համակարգչի մեջ, այլ ”ամպերի մեջ” (հեռացված սերվերների վրա): Այսպիսով համակարգչով ձեր առօրյա գործերն անելու համար դուք մոտ ապագայում պետք է ստիպված լինեք միանալ Ինտերնետին և սովորական տեքստային խմբագիրները, և փլեյերներըն այլևս պետք չեն գա: Համակարգիչը կծառայի զուտ որպես Ինտերնետ մուտք գործելու և ինֆորմացիան խմբագրելու ու կարդալու միջոց: Այս տենդենցիան այժմ թվում է, թե ամենաարդիականն է: Մի շարք խոշոր վերլուծական ընկերություններ կանխատեսում են, որ “ամպային համակարգումը” 2010-ին կդառնա ամենախոշոր երևույթը տեխնոլոգիաների աշխարհում:
Զգալով Գուգլի կողմից սպառնացող վտանգը` դասական ՕՀ-երի շուկայի առաջատար Մայքրոսոֆթն անում է ամեն հնարավորը, որպեսզի ոչ մի կերպ բաց չթողնի ”ամպերի” իր բաժնից:
Այս ուղղությամբ առաջին քայլը, Մայքրոսոֆթի Office փաթեթի նոր սերնդի թողարկումն է:
Այն հնարավոր է անվճար ներբեռնել այտեղից : Ի թիվս մի շարք նշանակալի փոփոխությունների (որոնց մասին կպատմեմ մյուս գրառումների մեջ), ամենանշակալի փոփոխությունն այն է, որ ”Օֆիս” փաթեթի ծրարգրերով ստեղծված փաստաթղթերը կարելի է առցանց “կիսել” գործընկերների հետ և մեկ կամ մի քանի փաստաթղթերի շուրջ աշխատել խմբով:
Այս մոտեցումը շատ նման է Google Docs համակարգին, որտեղ նույնպես նման հնարավորություններ կան:
Ըստ էության Մայքրոսոֆթը մի կողմից մեծ և կարևոր քայլ արեց դեպի ապագա` ետևում թողնելով իր գլխավոր մրցակցին` Apple-ին, մյուս կողմից կարողացավ արժանի հակահարված հասցնել մյուս հսկային` Գուգլին` չթողնելով, որ այն դառնա “ամպերի” միանձնյա տիրակալը:
Հաջորդ գրառումներում ավելի մանրամասն կանդրառնամ “ամպերին” և նոր “Օֆիսին”:
