Իմ նախորդ գրառումներից մեկում ես գրել էի իննովացիաների կարիքի և դրանց բացակայության մասին։ Իմ հիմնական միտքն այն էր, որ հայկական Ինտերնետում զգացվում է իննովացիայի սուր պակաս, քանի որ այն նախագծերը, որոնք օրեցօր ավելանում են, որպես կանոն, իրենց մեջ չեն պարունակում տեխնոլոգիական կամ բովանդակային նորարաութան տարրեր։ Մինչդեռ, կարծես բոլորը համաձայն են, որ անհրաժեշտ են նորարար մտքեր [...]
Վերջերս ինձ համար բացահայտեցի մի շատ հետաքրքիր ու օգտակար ծառայություն Yahoo!-ից: Ծառայությունը հնարավորություն է տալիս ցանկացած կայքի համար (նակախ պլատֆորմայից և CMS-ից) ստեղծել բազմաֆունկցիոնալ մոդուլներ: Ծառայությունն առավել օգտակար կլինի այն մարդկանց համար, որոնք չունեն վեբ-ծրագրավորման գիտելիքներ: Yahoo! Pipes կոչվող ծառայությունը հնարավորություն է տալիս drag-and-drop սկզբունքով “հավաքել” միկրո-ծրագրեր, որոնք կարող են օգտագործվել որպես մոդուլներ w0rdpress-ի հիմքով [...]
Այսօր մի հետաքրքրի և վաղուց սպասված կայք գտա։ Կոչվում էrecipes.am: Պարզ և հանճարեղ, այն իմաստով, որ շատերին համոզված եմ, հետաքրքիր կլինի բովանդակությունը։ Չկա ոչ մի արտառոց, անսովոր ու անպիտան բան․ միայն բաղադրատոմսեր, որոնք, ի դեպ ավելացվում են կայքի այցելուների կողմից։ Այս հանգամանքն ինձ շատ ուրախացրեց, քանի որ ըստ էության սա առաջին հայկական կայքն է (համենայն [...]

Ըստ երևույթին, սոցիալական ցանցերում ստեղծվող ահռելի ծավալի բովանդակությունը ստիպել է Google-ին քայլեր ձեռնարկել այդ ինֆորմացիան ինչ-որ ձևով դասակարգելու ուղղությամբ: Երեկ Google-ը հայտարարեց, որ փոխում է իր լոգոն և որոնման արդյունքների էջը: Որոնման արդյունքների էջի փոփոխության արդյունքում ձախ մասում հայտնվեցին որոնման արդյունքներին վերաբերող որոշ ֆունկցիաներ: Նկարներում, Վիդեոներում, Բլոգերում, Գրքերում [...] արդյունքների որոնման հնարավորությունը հիմա կարելի է տեսնել [...]
Երբ որոշեցի սկսել գրառումների այս շարքը, ինձ թվում էր, թե հեշտ կլինի շաբաթական երեք հետաքրքիր ու անհայտ կայք գտնել: Փորձը ցույց տվեց, որ սխալվում էի: Այսօրվա “եռահղում”-ի թեման crowdsourcing-ն է:
Նախաբան։ Սույն գրառման մեջ ես կփորձեմ վերլուծել և համեմատել Ինտերնետի զարգացումը երեք ինտերնետային գաղութներում (colony)`Անգլալեզու, Ռուսալեզու և Հայալեզու։ Մասշտաբներն իհարկե անհամեմատելի են, սակայն ընդհանրություններն, իմ կարծիքով, շատ ակնառու են։ Մինչդեռ գրառումը լուրջ վերլուծության փորձ է, այն կարող է առաջին հայացքից անհետաքրքիր թվալ, բայց դուք մինչև վերջ կարդացեք։ Մաս Ա․ Netscape-ի դարաշրջանը և Բովանդակությունը։ 90-ականներին, երբ [...]

Եվ այսպես, Ֆեյսբուքի ուրվականը հասավ հայաստան: Այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է գովազդ տեղադրել Ֆեյսբուքում: Դրա համար անհրաժեշտ է ունենալ Visa կամ MasterCard դեբետային/կրեդիտային քարտ և հաշիվ Ֆեյսբուքում: Ուշադիր ընթերցողներն արդեն գիտեն, որ Ինտերնետում գովազդի հաշվարկման ամենատարածված տարբերակներն են Վճարը Ցուցադրության Համար և Վճարը Քլիքի Համար: Ֆեյսբուքն առաջարկում է ընտրել հենց այս երկու տարբերակներից որևէ մեկը: [...]

Երեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ… Շատերը երևի արդեն նկատել են, որ Facebook-ում պտտվում են հայկական գովազդներ: Ինչպես հայտնում է facebook-ի պաշտոնական բլոգը, ապչիլի 4-ին ֆեյսբուքի գովազդային ծրագրում ավելացել են նոր քաղաքներ (չի նշվում, թե կոնկրետ ինչ քաղաքներ, սակայն կարելի է ենթադրել, որ Երևանն էլ է մտնում այդ ցուցակի մեջ): Իսկ ահա երեկ (ապրիլի 15-ին) երևացին [...]
Այսօր՝ Ապրիլի 15-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հանգույց համակարգի հեղինակների հանդիպումը բլոգգերների հետ։ Հանդիպման թեման էր “Հանգույց միավորներ” (hanguyc points) համակարգը և դրա օգտակարությունը բլոգերների համար։ Նախագծի հեղինակները մանրամասնորեն ներկայացրին համակագի աշխատանքը։ Պարզվեց, որ այսօրվա դրությամբ “Հանգույց” համակարգին են միացված 68 կայքեր, որոնցում գովազդատուները կարող են գովազդ տեղադրել։ Ընդ որում,գովազդը կարող է լինել, [...]
Նախորդ գրառման մեջ շոշափվեց գովազդային ցանցերին միանալու միջոցով դրամ վաստակելու հնարավարությունը: Այդ տարբերակը հարմար է կայքերի տերերի համար, սակայն հնարավոր են գովազդային տարածքի վաճառքի այլ եղանակներ:
